Նա պահարան գնեց, որն ընդամենը 100 դոլար արժեր․ միայն տեսեք, թե դրա գաղտնի դարակի մեջ ինչեր էին թաքնված
Շուկաներում օգտագործված իրերը միշտ էլ շատ ավելի մատչելի են լինում, իսկ երբեմն՝ նաև շատ հաջողաբեր։ Նման մի դեպք վերջերս պատահել էր ԱՄՆ Տեխաս նահանգում։
67-ամյա մի տղամարդ՝ Էմիլ Նոդելը, որոշել էր իր տան համար զգեստապահարան գնել, ինչի համար ընտրել էր քաղաքում կազմակերպվող շրջիկ շուկաներից մեկը։ ԱՄՆ-ում նման շուկաներ կազմակերպվում են, երբ միայնակ ապրող մարդը մահանում է, իսկ նրան պատկանող գույքը պետք է վաճառվի։
Էմիլի գնած զգեստապահարանն առաջին հայացքից սովորական, ոչ արտասովոր տեսք ունի՝ երեք դարակներով։ Այն ընդամենը 100 դոլար արժեր։ Բայց միայն տեսեք, թե դրա 4-րդ՝ գաղտնի դարակում ինչեր կային թաքնված։
Ոսկյա իրեր, շքեղ ապարանջաններ, մարգարիտներ․․․ Այս ամենն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ դրանք պատրաստված են դեռ 19-րդ դարում։ Այդ ամենն իրեն վերցնելու փոխարեն Էմիլ Նոդելը որոշեց գտնել այն ընտանիքին, ում նախկինում պատկանել է պահարանը։
«Ես 100 դոլար եմ վճարել ու գնել եմ միայն պահարանը, ոչ թե զարդերը։ Չեմ կարող այդ թանկարժեք իրերն ինձ վերցնել, քանի որ եթե վերցնեմ, ողջ կյանքիս ընթացքում չեմ կարողանա հանգիստ ապրել, ինչ-որ մի բան միշտ կհետապնդի ինձ»,- նշել է Էմիլը։
Պահարանը՝ դրա մեջ գտնվող զարդերի հետ միասին, գնահատվել է մոտավորապես 15,000 ԱՄՆ դոլար։ Էմիլին արդեն հաջողվել է գտնել դրա իրական տերերին, ովքեր անչափ շնորահակալ եղան նրան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...