Ահա թե ի՞նչ է կատարվում երեխայի հետ, երբ նրա մայրը սկսում է լացել հղիության ընթացքում
Բոլորս գիտենք, որ հղի կանանց ոչ մի դեպքում չպետք է վշտացնել, բայց որոշ արտաքին հանգամանքներ, հորմոնալ շեղումներ և տրամադրության ցնցումներ ազդում են նրանց հոգեկան վիճակի վրա:
Այդ պատճառով այսօր մենք որոշել ենք անդրադառնալ մի տարածված հարցի՝ ի՞նչ է զգում երեխան մոր արգանդում, երբ մայրը սկսում է լացել։
Երեխան կապված է իր մոր հետ և՛ ծնվելուց առաջ, և՛ ծնվելուց հետո։ Սկսելով հղիության 29-րդ շաբաթից՝ երեխայի մոտ արդեն զարգանում են զգայարանները, նա սկսում է զգալ հոտը, համը, զգում է շրջակա միջավայրը և նույնիսկ տարբերում է լուսավորման փոփոխությունները:
Այդ պատճառով էլ հարկավոր չէ հուսահատվել և լացել հղիության ընթացքում։ Հարկավոր է զգույշ լինել ձեր էմոցիաների հետ՝ հեռու պահելով ձեզ նյարդային ցնցումներից և սթրեսերից։
Մասնագետները հաստատում են, որ մոր և պտղի հոգևոր կապը շատ ամուր է։ Սակայն բացի հոգևորից, կա նաև ֆիզիկական կապ։
Երբ մայրը ուրախանում է, նրա արյան մեջ արտադրվում է էնդորֆին, որի հետևանքով էլ երեխայի մոտ նույնպես բարձրանում է տրամադրությունը։ Երեխաները, գտնվելով մոր փորում, կարող են ուրախանալ և ժպտալ ինչպես մայրը։
Ցավոք, երեխան նաև կարողանում է զգալ ոչ միայն մոր ուրախությունը, այլ նաև սթրեսը և տխրությունը։ Սթրեսի ժամանակ երեխայի արյան մեջ հայտնվում է կորտիզոլ, այսինքն, անկախ իր կամքից, մայրը փոխանցում է երեխային վատ տրամադրություն։ Այդ պատճառով էլ, որպեսզի մեծացնեք ուրախ և երջանիկ երեխայի, հարկավոր է վերահսկել ձեր էմոցիաները։
Ոչ թե թաքցնել, այլ հենց վերահսկել։
Ուրախացեք և ժպտացեք՝ զերծ պահելով ձեզ սթրեսից և տհաճություններից։ Գտեք տարբերակներ ձեզ ուրախացնելու համար, որպեսզի կարողանաք սկզբից բարձրացնել ձեր տրամադրությունը։
Պաշտպանեք ձեզ և ձեր երեխային և նա կլինի հանգիստ և ուրախ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել