«Ես փնտրում եմ մեկին, որն ինձ չի սիրի իմ բանկային հաշվի համար». ամսական 120 հազար դոլար վաստակող 26-ամյա ավստրալացին չի կարողանում ընկերուհի գտնել



Ավստրալացի ձեռնարկատեր Մեթյու Լեփրը, ով ամսական 120 հազար դոլար է վաստակում, սիրահարների տոնը միայնակ է անցկացնելու: Ինչպես նշում է Daily Mail-ը, պատճառն այն է, որ 26-ամյա երիտասարդը ոչ մի կերպ չի կարողանում իրեն համապատասխան կին գտնել:
Մեթյուն ստիպված է եղել թողնել համալսարանը և միաժամանակ 3 տեղ աշխատել, որպեսզի կարողանա օգնել միայնակ մորը ծայրը ծայրին հասցնել, իսկ այժմ 26-ամյա երիտասարդը սեփական բիզնեսն ունի և շրջում է ամբողջ աշխարհով:
Մեթյուի խոսքով՝ ինքը պատրաստ է լուրջ հարաբերություններ կառուցելու և ընտանիք ստեղծելու, սակայն մինչև հիմա անձնական կյանքում մեծ հաջողությունների չի հասել:
«Ի տարբերություն կարիերայիս՝ սիրային առումով ինձ մոտ ամեն ինչ նույնքան հաջող չի ընթանում: Ես այնպիսի կնոջ եմ փնտրում, որը պատրաստ է լուրջ հարաբերությունների և որն իմ կյանքի առանցքային մասը կդառնա»,- ասել է նա:
Մինչև հիմա Մեթյուն կանանց հետ ծանոթություններ է հաստատել ընկերների միջոցով, իսկ սոցցանցերում իր սիրելիին փնտրելու համար ժամանակ չունի: Մեթյուն նաև խոստովանել է, որ մայրն Ավստրալիա է եկել ներգաղթյալի կարգավիճակում՝ առանց մի գրոշի, դրա համար էլ ինքը շատ համեստ դաստիարակություն է ստացել: Նա իրեն բնութագրել է որպես ազնիվ, հավատարիմ և հոգատար տղամարդու:
Տղամարդու խոսքով՝ ինքը ժամադրության գնալիս երբեք չի ասում կանանց, թե որքան գումար է վաստակում, քանի որ փողն ամեն ինչ չէ, և ինքը փնտրում է այնպիսի մեկին, որն իրեն կսիրի իր անհատականության և ոչ թե բանկային հաշվի համար:
«Իմ հաջողության ճանապարհին ես հասկացել եմ, որ փողով երջանկություն, սեր և ընտանիք չես գնի, որը քո կողքին կլինի և կաջակցի քեզ լավ և վատ պահերին»,- խոստովանել է Մեթյուն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել