Աղջիկը համացանցում ծաղրեց իր ընկերոջ նվիրած նշանադրության մատանին․ միայն տեսեք, թե ինչ պատասխան ստացավ
Երբեմն դժվար է ճանաչել նրան, ում հետ երկար ժամանակ մտերիմ ես, գուցե նույնիսկ սիրում ես: Ներկայացնում ենք մի փոքրիկ պատմություն այն մասին, թե ինչպես կարող է անսպասելիորեն բացահայտվել սիրած մարդու իրական դեմքը:
Daymijna մականունով աղջիկը վերջերս Twitter-ում հրապարակել է փոքրիկ, բայց շատ գեղեցիկ նշանադրության մատանու լուսանկար և գրել. «Պատկերացրեք, որ վերջապես ձեր ընկերը ձեզ առաջարկություն է արել և ահա, թե ինչ մատանի է նա ձեզ նվիրել»: Աղջիկը ավելացրել է նաև մի քանի լացող սմայլիկներ:
Այդ հրապարակումը վրդովել է օգտատերերից շատերին, որոնք պատասխան մեկնաբանություններ են արել:
Քննադատությունների հիմնական բովանդակությունն այն էր, որ ադամանդի չափը չի կարող ազդել երջանկության և սիրո վրա: Շատերն իրենց փորձն են մեջբերել՝ հրապարակելով իրենց զարդերի լուսանկարները: Օգտատերերից մեկը գրել է. «Եթե մատանու չափը այդքան կարևոր է ձեզ համար, բարի եղեք ձեր ընկերոջը ասել՝ ոչ»:
Ոմանք վրդովմունք են հայտնել, որ աղջիկը հրապարակայնորեն ծաղրում է սիրով նվիրած մատանու չափը: Մի աղջիկ գրել է. «Երբ իմ ամուսինը ինձ առաջարկություն արեց, ես մատանի չստացա. մենք փող չունեինք, նա կարողացավ իմ երազանքի մատանին գնել միայն երկու տարի անց»:
Մեկ ուրիշ օգտատեր այսպես է արձագանքել. «Եթե նա իմ հարսնացուն լիներ, ես հետ կվերցնեի մատանին և կհեռանայի նրանից: Ավելի լավ է ազատվել նրանից, ինչպես հին աղբից»:
Լուսանկարի հեղինակը հրապարկումից որոշ ժամանակ անց հայտարարեց, որ պարզապես կատակել է և ցանկություն չի ունեցել նվաստացնելու նրանց, ում մատանին առանց ադամանդի է:
Աղբյուր՝ Blognews.am




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել