Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում Կադրեր շրջիկ պատարագից Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա Սողոմոնյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Դատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներՆիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀիմնական խնդիրը ոչ թե օդի աղտոտման կտրուկ աճն էր, այլ քամիների բացակայությունը. ԳալջյանԱրևմտաեվրոպական քաղաքական գործիչներն զբաղվում են uադրանքներով և ցանկանում են ամբողջ Եվրոպան ներքաշել ՌԴ-ի հետ պատերшզմի մեջ. ՍիյարտոՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԱրցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավորՌուսաստանը 2026-ին կշարունակի աջակցել Արցախից բռնի տեղահանվածներինՀայաստանին աջակցել ենք Մոլդովայի նման․ Միրզոյանի հետ կքննարկեն ՀՀ-ի առաջիկա ընտրությունները․ ԿալլասՄիքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է․ փաստաբանՀայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենքՎարորդը թմրանյութ օգտագործե՞լ է, տեխնիկայի միջոցով հնարավոր կլինի ստուգել․ ՆԳՆ-ի նոր օրինագիծըԱրայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված անձանց հետԵրբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան
Ժամանց

Աղջիկների բնավորության թաքնված կողմերը՝ ըստ կենդանակերպի նշանի

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի բնավորության յուրահատուկ գիծը։ Ու հենց այդ գծով էլ տարբերվում է մյուսներից։


Խոյ։ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ հնչի, Խոյերը մշտապես որոնումների մեջ են։ Խնդիրն այն է, որ նրանք շատ արագ են գտնում իրենց կոչումը, կայծակնային արագությամբ հասնում իրենց ուզածին՝ նպատակասլացության և ներքին ուժի շնորհիվ։ Այս ամենն այնքան արագ է տեղի ունենում, որ Խոյերը չեն հասցնում ուշքի գալ. իմաստ կար, բայց արդեն չկա։ Նրանք ստիպված են լինում ամեն ինչ նորից սկսել։

 

Ցուլ։ Դեռ վաղ հասակից գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Ընտրությունն այնքան էլ մեծ չէ, բայց չափազանց դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ կանգնում են կես ճանապարհին՝ նվիրել իրենց ընտանիքի՞ն, թե՞ մեծ հաջողությունների հասնել կարիերայում։ Անձնական ազատությունը, անխոս, կարևոր է, բայց նրանք չեն կարող պատկերացնել սեփական կյանքն առանց ընտանեկան հարմարավետության, մարդկանց, ովքեր կունենան իրենց կարիքը։

 

Երկվորյակներ։ Երկվորյակների համար բավական բարդ է իմաստ գտնելը, քանի որ չափազանց փոփոխական են։ Կարիք ունեն մարդկանց, ովքեր իրականություն կդարձնեն իրենց ցանկություններն ու նպատակները։ Նրանց հարկավոր է իրենց կողքին սիրող, հավատարիմ մարդիկ ունենալ։ Միևնույն ժամանակ՝ Երկվորյակները կարծում են, թե աշխարհը ոչ մի կերպ չի կարող գոյություն ունենալ առանց իրենց օգնության ու աջակցության։

 


Խեցգետին։ Խեցգետինների կյանքի իմաստն այն է, որ մտերիմները երջանիկ լինեն։ Նրանք ձգտում են ընտանեկան ներդաշնակության։ Գիտեն, որ երջանկությունն ուղղակիորեն կախված է հարմարավետ պայմաններից։ Նրանք պատրաստ են շատ գումար աշխատել, եթե այդ մասին խնդրի սիրելին։ Միայնությունը վտանգավոր է կենդանակերպի այս նշանի համար։

 

Առյուծ։ Առյուծների համար կյանքի իմաստը կառուցվում է աստիճանաբար՝ անձնական աճ, հասարակական ճանաչում, անձնական կյանք։ Առյուծների կյանքի իմաստը նորի անվերջանալի որոնումն է։ Նրանց համար իսկապես կարևոր է գտնել ճշմարտություն և գործունեության ոլորտներ՝ երջանիկ ապագայի համար։ Չեն ձգտում երեխաներ ունենալ, քանի դեռ նրանց համար լավագույն կյանք չեն պատրաստել։.

 


Կույս։ Ողջ կյանքում իդեալ են փնտրում։ Ամենը, ինչ շրջապատում է կենդանակերպի այս նշանին, պետք է իդեալական լինի՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է աշխատանքի՞ն, հետաքրքրությա՞նը, թե՞ այլ հարցի։ Իդեալականի ձգտումը հաճախ է մթագնում տրամաբանական մտածողությունը և ռացիոնալ մոտեցումը։ Երբ հասկանում են, որ կատարելությունը սահմաններ չունի, ողջ գլխով խորասուզվում են աշխատանքի մեջ։. 

 

Կշեռք։ Պայքարում են արդարության համար։ Կարծում են, որ իրենց առաքելությունը աշխարհը ստից ու անօրինությունից ազատելն է։ Սակայն կյանքը հաճախ է կոտրում նրանց խոցելի երազանքները։ Այդ դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժ են ստանում լավատեսությունից, հավատից դեպի լավը, մտերիմներին աջակցելուց։ Ուժ հավաքելուց հետո Կշեռքը կրկին պայքարի մեջ է մտնում անարդարության դեմ՝ փորձելով այս աշխարհն ավելի մաքուր ու լուսավոր դարձնել։ Սովոր չեն հանձնվել։

 


Կարիճ։ Ապրում են իրենց նպատակներով ու ցանկություններով։ Նրանց համար գլխավորը ցանկալիին հասնելն է ցանկացած գնով։ Կենդանակերպի այս նշանի կյանքի իմաստը սեփական երջանկությունն է։

 

Աղեղնավոր։ Աղեղնավորներն ապրում են պահով՝ հիմա, այստեղ։ Ամեն օրը նոր կյանք է։ Այսօր նրանք հետաքրքրված են մի բանով, վաղը կարող են իրենց համար այլ, նախորդին հակադիր զբաղմունք գտնել։ Նրանց կյանքի իմաստը հետաքրքիր իրադարձությունների, նոր էմոցիաների ու հաճելի պահերի փնտրտուքն է։

 


Այծեղջյուր։ Նրանք դեռ վաղ հասակից մտածում են այն մասին, որ հարկավոր է հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնել, ինչը, ըստ էության, ստացվում է։ Նպատակասլացությունը, համառությունն օգնում են կենդանակերպի այս նշանին հաջողության ու ճանաչման հասնել։ Կարողանում են ազատվել այն ամենից, ինչն իրենց խանգարում է կյանքի ճանապարհին։

 

 

Ջրհոս։ Տարբեր առաջնահերթություններ են ունենում։ Կարևորն այն է, որ նպատակը, որին հասել են, օգնի գտնել իրենց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքի իմաստն ինքնաիրացումն է։ Դեմ չեն պայքարի մեջ մտնել արդարության համար և պաշտպանել մյուսների իրավունքները, հատկապես, երբ խոսքը մտերիմների մասին է։ Նրանց համար շատ կարևոր է կողքին ունենալ մարդիկ, ովքեր մտածում են իրենց նման, ովքեր պատրաստ են իրենց հետ գնալ աշխարհի ծայրը։ Ուզում են, որ մարդու անձնական ազատությունն անձեռնմխելի լինի։

 

 

Ձկներ։ Ամենազգայուն, բաց և մարդկանց ազդեցությանը ենթարկվող մարդիկ են։ Նրանց համար չկա ավելի կարևոր բան, քան մտերիմների հոգատարությունը։ Նրանց հակացուցված է միայնությունը։ Գործնական, ռոմանտիկ և ընկերական հարաբերությունները նրանց համար տարերք են. այդ դեպքում նրանք իրենց երջանիկ ու պահանջված են զգում։ Ձկները խաղաղություն, երջանկություն ու ուրախություն են ցանկանում ամբողջ աշխարհին, այդ պատճառով էլ փորձում են իրենց շուրջ ներդաշնակ ու սիրով լի մթնոլորտ ստեղծել։