Արաբական աֆորիզմներ, որոնք շատ բան կսովորեցնեն Ձեզ
Արևելքը ոչ միայն աչքի է ընկնում շոգ անապատներով, քարավաններով և կանանց գեղեցիկ զգեստներով, այլև բնիկների մեծ իմաստունությամբ։
BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ արաբական մի շարք ասացվածքների, որոնցում թաքնված են դարերի խորքից եկող գիտելիքներ և բարոյականության ոսկե կանոններ։
Երբ խոսում ես, խոսքերդ պետք է լռությունից ավելի արժեքավոր լինեն։
Ոչխարների բանակը, որը ղեկավարում է առյուծը, կհաղթի առյուծների բանակին, որը ղեկավարում է ոչխարը։
Սխալը հերքելը կրկնակի սխալ է։
Խելացին կհասկանա, երբ ակնարկես, իսկ հիմարը, երբ դրդես։
Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է ամուսնուն և հանում է աղը այն ամենից, ինչ ամուսինն ասում է իրեն։
Մեկ սեփական փորձը ավելի կարևոր է, քան իմաստության 7 կանոններ։
Բարությամբ և քնքուշ խոսքերով կարելի է փղին պարանի վրայով քայլեցնել։
Քամիները չեն փչում այնպես, ինչպես ուզում են նավերը։
Եթե զնդան ես դարձել, ապա դիմացիր, իսկ եթե մուրճ, հարվածիր։
Ով անթերի ընկեր է փնտրում, նա միայնակ է մնում։
Հնարավոր չէ հասկանալ ժամանակն առանց շարժման։
Լավագույն իշխանը նա է, ով կարողանում է իշխել սեփական եսին։
Եթե վախենում ես, մի՛ ասա, եթե ասել ես, մի՛ վախեցիր։
Հաղթանակը ցույց է տալիս, թե ինչ է կարող մարդը, իսկ պարտությունը՝ մարդու իրական արժեքը։
Եթե չեք կարող հասնել ամեն ինչի, պետք չէ հրաժարվել դրա մի մասից։
Աղբյուր՝ Blognews.am




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան