Կանացի 17 ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ինչին չի դիմանա և ոչ մի տղամարդ
Երբ աղջիկը թեթևակի կծում է շուրթերը
Նմանատիպ ժեստ դիտվում է երեխաների մոտ՝ հուզմունքի կամ վախի ժամանակ: Եվ այս հանգամանքը ավելի հուզիչ է դարձնում այն: Տղամարդը ձեր հանդեպ քնքշություն կապրի, իսկ մյուս կողմից, ձեր շուրթերը կգրավեն նրա ուշադրությունը:
Հարթ մաշկ
Չկա ավելի սեքսուալ բան, քան հարթ մաշկով կինը: Իզուր չէ որ կանայք անհիշելի ժամանակներից մարմնի տարբեր հատվածներից հեռացնում են մազերը: Օրինակ այդպես էին անում Հին Եգիպտոսում և Հռոմում:
Խիստ սանրվածք
Նախ այսպիսի սանրվածքով՝ կերպարը դառնում է ավելի գործունյա, ինչը որոշակի նրբագեղություն է հաղորդում: Երկրոդ տեսանելի են ականջներն ու պարանոցը, որոնք սովորաբար թաքնված են լինում մազերի ետևում:
Ոչ սովորական իմիջ
Երբ տղամարդը տեսնում է մի աղջիկ, որը առանձնանում է ամբոխից, նրա մոտ ցանկություն է առաջանում ծանոթանալ նրա հետ: Չէ՞ որ բոլորին են գրավում ստեղծագործ անձնավորությունները: Իսկ նրա դաջվածքները կամ գույնզգույն մազերը հրաշալի թեմա են զրույց սկսելու համար:
Երբ աջիկը հագնում է տղամարդու վերնաշապիկը
Հագնելով նրա հագուստը, աղջիկը կարծես ասում է. «Ես ուզում եմ, որպեսզի քո վերնաշապիկը շատ մոտ լինի իմ մարմնին»: Եվ նա հասկանում է, որ աղջիկը նկատի ունի ոչ միայն վերնաշապիկը, այլ իրեն հատկապես:
Հայացք ուսի վրայով
Խորհրդավոր հայացքն ուսի վրայով օժտված է յուրահատուկ կախարդանքով: Իզուր չէ, որ սկսած նախորդ դարից, գովազդային պաստառների վրա պատկերվում են աղջիկներ, որոնք նայում են մեզ հենց այդպես:
Ինքնավստահություն

Երբ սենյակ է մտնում աղջիկ, ով գիտի, որ ինքը անկրկնելի է, դա անմիջապես տղամարդկանց գրավում է: Բայց կարևոր է, որ այդ ինքնավստահությունը չվերածվի ինքնահավանության, քանի որ դրանից առավել վանող բան չկա:
Բաց ուսեր

Բանը նրանում է, որ կլորավուն, սահուն ուսերը տղամարդկանց մոտ ցանկություն են առաջացնում գրկել և պաշտպանել: Նաև բացվածքը որը բացում է ուսերը՝ ավելացնում է նրբությունն ու սեքսուալությունը:
Բարձրակրունկներով գեղեցիկ քայլվածքի տիրապետում

Կանանցից ոմանք տանել չեն կարողանում բարձրակրունկները, իսկ ոմանք էլ իրենց օրը չեն պատկերացնում առանց դրանց: Բայց եթե աղջիկը որոշել է կրել բարձրակրունկներ, նա պետք է վստահ լինի, որ իր քայլվածքը պետք է լինի սահուն և գեղեցիկ, այլապես բարձրակրունկների ամբողջ կախարդանքը անիմաստ կլինի:
Սեքսուալ ձայն

Տղամարդկանց կախարդում է պարուրող, շնչառություն պարունակող բարձր ձայնը, ինչպիսին էր Մերիլին Մոնրոի ձայնը: Ժամանակակիցները ասում են, որ այն տղամարդկանց վրա ազդում էր ոչ պակաս, քան վիագրան:
Թմբլիկ շուրթեր

Չափի մեջ թմբլիկ, վառ շուրթերը՝ կանացի գրավչության ամենահայտնի խորհրդանիշներից մեկն են: Միայն պետք չէ հատուկ փքեցնել շուրթերը: Դա ամենայն հավանականությամբ ավելի շատ կվնասի կերպարին:
Էլեգանտություն
Էլեգանտությունը իր մեջ կրում է իդեալական հավասարակշռություն՝ այն ի ցույց չի դնում կանացի սեքսուալությունը, բայց նաև չի թաքցնում այն: Այն տարածվում է կանացի ամբողջ կերպարով՝ սկսած պահվածքից մինչև աքսեսուարների ընտրություն:
Սպորտային լեգինսներ
Լեգինսները գամում են հայացքները դեպի կնոջ ուրվագծերը: Բայց ավելի օրգանիկ են դրանք դիտվում մարզասրահում կամ լողափում, այլ ոչ խանութում: Ահա և հավելյալ պատճառ ֆիթնեսով զբաղվելու համար:
Պեպեններ
Դրանք շատ կանացի են, մանկության հուշեր են առաջացնում և սազում են շատերին: Սակայն ցավոք, աղջիները շատ դեպքերում փորձում են ազատվել դրանցից, համարելով դրանք թերություն:
Բնական դիմահարդարում
Ուժեղ սեռին բազմաշերտ կրեմների և պուդրաների փոխարեն դուր է գալիս բնական գեղեցկությունը: Նրանք ասում են որ սիրում են տեսնել չդիմահարդարված կանանց: Սակայն նրանք չեն կասկածում, որ այնուամենայնիվ դեմքին բարակ շերտով կրեմ է քսված, իսկ թարթիչներին էլ տուշ: Բայց ավելի լավ է դա մնա այդպես էլ գաղտնիք նրանց համար:
Ակնոցներ
Ակնոցները կերպարին հաղորդում են որոշակի խստություն, անհասանելիություն, ինչը ձգում է տղամարդկանց: Բացի դրանից այդ աքսեսուարով կարելի է կոկետությամբ խաղալ: Իսկ այն հայացքը՝ ակնոցներից վերև…
Անկեղծ ծիծաղ և ժպիտ
Շատ աղջիկներ վախենում են, որ եթե լայնորեն ժպտան՝ դա կփչացնի իրենց կերպարը: Իրականում դա այդպես չէ: Բոլոր տղամարդիկ խելագարվում են այն կանանց համար, ովքեր անկեղծ և անմիջական են արտահայտում իրենց էմոցիաները:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել