Կենդանակերպի անմատչելի կանայք
Կենդանակերպի այս 5 նշանների կին ներկայացուցիչներն անմատչելի են, նրանց սիրուն արժանանալու համար ստիպված կլինեք երկար ժամանակ պայքարել:
Առյուծ: Հպարտ Առյուծի ընտրյալը դառնալու համար տղամարդը պետք է լուրջ ջանքեր գործադրի: Խնդիրն այն է, որ Առյուծ կանայք սովոր են ստանալ միայն լավագույնը: Առյուծների սիրտը նվաճելու համար հարկավոր է երկար պայքարել, սակայն, եթե կարողանաք արժանանալ այդ սիրուն, կարող եք ամբողջ կյանքում հպարտանալ հաղթանակով:
Կարիճ: Կարիճների սիրտը գրավելը շատ ավելի բարդ է, քան Լուսնի վրա հայտնվելը: Նույնիսկ, երբ կին Կարիճները սկսում են սիրահարվել, նրանք զսպում են զգացմունքները, քանի դեռ վստահ չեն, որ դրանք փոխադարձ են: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տղամարդուն իրենց մոտ չեն թողնում: Կարիճները սիրում են անմատչելի ձևանալ, քանի որ դա նրանց թույլ է տալիս հարաբերություններում գերիշխող դիրք ունենալ:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները երազում են կայունության, հարաբերությունների մասին, որոնք ամբողջ կյանքի համար են: Այդ պատճառով էլ ծանոթության սկզբնական շրջանում, երբ դեռ ոչինչ հասկանալի չէ, կին Այծեղջյուրները կարող են սառնասրտություն և անտարբերություն ցուցաբերել, նույնիսկ, երբ մինչև ականջների ծայրը սիրահարված են:
Ջրհոս: Կին Ջրհոսների համար բավական բարդ է ամբողջությամբ խորասուզվել զգացմունքների մեջ, քանի որ նրանք որոշակիորեն օտարված են: Երկարաժամկետ հարաբերությունները երբեմն կարող են շնչահեղձ անել Ջրհոսներին, ինչի հետևանքով նրանք սկսում են հեռավորություն պահպանել: Իսկ երբ ձանձրանում են զուգընկերոջ հետ, պարզապես հեռանում են:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաշատը վախենում են կորցնել ազատությունը: Նույնիսկ հասկանալով, որ զուգընկերը երազում է լուրջ, կայուն հարաբերությունների մասին, կին Աղեղնավորներն ընդունելի չեն համարում որևէ սահմանափակում: Այդ պատճառով կին Աղեղնավորները կարող են ոչ միայն անմատչելի, այլև անորսալի լինել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել