Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն ճանապարհը, որով է Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի երեխաները դպրոց են գնում Կադրեր շրջիկ պատարագից Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանց Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա Սողոմոնյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Դատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան
Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀիմնական խնդիրը ոչ թե օդի աղտոտման կտրուկ աճն էր, այլ քամիների բացակայությունը. ԳալջյանԱրևմտաեվրոպական քաղաքական գործիչներն զբաղվում են uադրանքներով և ցանկանում են ամբողջ Եվրոպան ներքաշել ՌԴ-ի հետ պատերшզմի մեջ. ՍիյարտոՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԱրցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավորՌուսաստանը 2026-ին կշարունակի աջակցել Արցախից բռնի տեղահանվածներինՀայաստանին աջակցել ենք Մոլդովայի նման․ Միրզոյանի հետ կքննարկեն ՀՀ-ի առաջիկա ընտրությունները․ ԿալլասՄիքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է․ փաստաբանՀայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենքՎարորդը թմրանյութ օգտագործե՞լ է, տեխնիկայի միջոցով հնարավոր կլինի ստուգել․ ՆԳՆ-ի նոր օրինագիծըԱրայիկ Հարությունյանը Գավառի մշակույթի կենտրոնում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված անձանց հետԵրբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր ԿամենդատյանԴուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից․ Սամվել Բաբայան
Ժամանց

Խեցգետիններ, այսօր պետք է վճռական լինել․ հունիսի 25-ի աստղագուշակը

Խոյ։ Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ` նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել: Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցնելու գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:

Ցուլ։ Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք անպայման կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում: Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Երկվորյակներ։ Հիանալի օր է դաշնակիցների և համախոհների հետ շփումների, ընդհանուր պլաններ քննարկելու համար: Դուք ի վիճակի եք սխրանքների ներշնչելու անգամ նրանց, ով բոլորովին չէր պատրաստվում նման բան անել: Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ: Այսօր նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին հեշտ կլինի հասկանալ սեփական մտքերն ու ապրումները: Նրանք մեկ մոլորության մեջ կգցեն իրենք իրենց, մեկ էլ շրջապատին: Աշխատեք խոստումներ չտալ, չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ:

Խեցգետին։ Այսօր պետք է վճռական լինել․ սա երևի թե միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Հնարավորություն կստեղծվի շրջադարձորեն փոխելու կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անելու: Ընկերներն օգնում են ընդունել ճիշտ որոշումներ և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ: Մի վախեցեք չպլանավորած ծախսերից․ դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում՝ և արտերկրյա: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

Առյուծ։ Չնայած օրը չի կարելի դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ, դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար: Օրն, ինչպես երբեք, հարմար է թե՛ անձնական և թե՛ պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար: Օրը հարմար է նաև ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Կույս։ Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք մոռանում և տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում: Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել․ բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչև որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:

Կշեռք։ Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր, սովորականի շրջանակներից դուրս եկող բան: Դուք կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:

Կարիճ։ Այսօր հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել գումարը: Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու:

Աղեղնավոր։ Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը: Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին` դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:

Այծեղջյուր։ Անսովոր օր է, լի հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ: Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:

Ջրհոս։ Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայրաստիճան զգուշավորություն եք պահանջում, չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի: Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ գործերի, ֆիզիկական աշխատանքի ժամանակահատված է: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ դա արվում է ի սրտե:

Ձկներ։ Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար․ նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե՛ աշխատակիցների և թե՛ ղեկավարության հետ։ Ի վերջո կկարողանաք լեզու գտնել: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին: