Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
Ժամանց

Ինչ դերով է Ալեքսանդր Բաբասյանը ներկայանալու «Պատվից առավել» սերիալում

Շուրջ մեկ տարվա դադարից հետո Ալեքսանդր Բաբասյանը կրկին նկարահանվում է սերիալում: Նա ընդգրկվել է Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստանովելի դերասանական կազմում: Թե ինչ կերպարով է հանդես գալիս, ինչպես է անցել նկարահանման առաջին օրը, պատմում է Ալեքսանդրը : Ներկայացնում ենք նաեւ դերասանի մասնակցությամբ առաջին տեսարանի նկարահանման լուսանկարները:

«Որոշել էի գոնե երկու տարի դադար վերցնել, որովհետեւ գուցե շատերը գիտեն՝ մի քանի բիզնես ունեմ, որոնք շատ ժամանակ են խլում ինձնից: Նույնիսկ այնքան շատ, որ երբեմն չեմ հասցնում ժամանակս ընտանիքիս, տղայիս, ընկերներիս տրամադրել: Հիմնականում դա է ստիպել, որ այս մեկ տարվա ընթացքում հրաժարվեմ գլխավոր մի քանի դերից, ինչի համար, իհարկե, չեմ փոշմանել»,-ասել է դերասանը:

 

Ալեքսանդր Բաբասյանը նկարահանվում է «Պատվից առավել» սերիալում

 

Նրա խոսքով՝ Ելենա Արշակյանի առաջարկը երեք կարեւոր պատճառով է ընդունել. «Առաջինը, որ շատ լավ եւ հզոր կերպարով եմ ներկայանալու: Երկրորդը՝ հիմնական կերպարը չէ, հետեւաբար, այնքան էլ շատ ժամանակ չի խլի, եւ ես կկարողանամ սիրելի աշխատանքը զուգահեռել մյուս գործերի հետ: Իսկ երրորդ պատճառը Ելենա Արշակյանն է, նրա առաջարկները ոչ մի կերպ չեմ կարողանում մերժել, երկար տարիներ է՝ աշխատում եմ նրա թիմի հետ, եւ մեր ստեղծած նախագծերը միշտ շատ լավ ցուցանիշներ են ունենում»:

Այս ամենից բացի, ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ դերասանը նախ եւ առաջ ծանոթանում է սցենարին.«Ոչ մի անգամ չի եղել, որ առանց սցենարը կարդալու համաձայնեմ նկարահանվել որեւէ նախագծում: Եթե ինձ դուր չեկավ, ոչինչ չի կարող ստիպել նկարահանվել: Երկար զրուցել ենք Ելենայի հետ, նա ինձ բացատրել է կերպարի առանձնահատկությունները, երկար-բարակ քննարկումներից հետո համաձայնության ենք եկել»:

 

Ելենա Աշրակյանը եւ Ալեքսանդր Բաբասյանը

 

Ալեքսանդրը հանդես է գալու Թաթուլի կերպարով, ով Սուրեն Փահլեւանյանի մարմնավորած հերոսի եղբայրն է.«Նմանատիպ դերով հանդես չեմ եկել: Արդար մարդու կերպար է, ապրում է կարգ ու կանոնով, ամեն ինչ հավասարազոր է պատկերացնում, այսինքն՝ ցավին ցավ, ուրախությանը՝ ուրախություն: Սերիալի դերասանական ամբողջ կազմի հետ կապ է ունենալու, ամեն ինչ դնելու է արդար նոտայի վրա: Հաճույք եմ ստանում նկարահանման ընթացքից: Բազմիցս ասել եմ, որ հաճույք եմ ստանում հայտնի լինելուց, իսկ ֆինանսականը երկրորդական է այստեղ: Ցավում եմ, որ դերասանի աշխատավարձով չեմ կարող ապրել այնպես, ինչպես ուզում եմ»,-նշել է նա եւ հավելել.«Սիրում եմ տարբերվել կերպարային եւ դերասանական խաղով: Աշխատում եմ ամեն մանրուքի վրա՝ լինի հագուստ, բառ, թե տեսք կամ միմիկա: Չեմ պատկանում այն դերասաններին ու նաեւ չեմ սիրում նրանց, ովքեր մի սերիալում մազերն աջ են սանրում, մյուսում՝ ձախ, կամ հագնում են նույն հագուստի այլ գույնը: Նոր բան, նոր էմոցիա չեն տալիս, բայց ասում են՝ նոր ֆիլմում են խաղում: Այս սերիալում ե՛ւ արտաքին տեսքով եմ տարբերվելու, ե՛ւ խաղով, ու նաեւ վստահ եմ՝ հեռուստադիտողը կսիրի»:

Անդրադառնալով նկարահանման առաջին օրվան՝ դերասանն ասել է.«Փոքր-ինչ անհանգիստ էի: Մոտ մեկ տարվա դադարից հետո մի փոքր դժվար էր ու նաեւ հետաքրքիր, որովհետեւ երբ դերասանը հանգստանում է, ավելի մեծ ներուժով է նկարահանման հրապարակ գալիս, ինչը պարտադիր է: Այն դերասանները, որ անդադար նկարվում են, չեն կարող նոր բան տալ հեռուստադիտողին: Նորովի ներկայանալու համար հանգիստը պարտադիր է»:

 

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին

 

Ալեքսանդրի հետ առաջին օրը նկարահանման հրապարակում է եղել նաեւ Ելենա Արշակյանը, ով այս նախագծում ներկայանում է որպես պրոդյուսեր.«Չեմ ուզում որեւէ ռեժիսորի նեղացնել, բայց այն, ինչ Ելենան ինձ տալիս է նկարահանման հրապարակում, շատ եմ կարեւորում: Նա էլ գիտի, թե ինչ կարող է տալ, դրա համար առաջին օրը պատիվ ունեցա աշխատելու իր հետ: Շատ մեծ կարոտով եմ աշխատել, փորձել եմ ամեն ինչ անել, որ նորովի ու «բում»-ով ներկայանամ»:

Նա ավելացրել է նաեւ, որ այս ընթացքում երկու անգամ ինստագրամյան հարցում է արել՝ փորձելով հասկանալ՝ արդյոք հեռուստադիտողն իրեն սպասում է.«Այնքան նամակներ եմ ստացել… Հասկացա, որ պարտավոր եմ նկարահանվել ոչ միայն իմ հաճույքի, հույզերի համար, այլ այն մարդկանց, ովքեր նայում եւ գնահատում են այն, ինչ ես անում եմ էկրանին: Իսկ ես շատ բան եմ անում. ամեն մի ժեստի վրա եմ աշխատում, ամեն հայացքի, հագուստի ամեն ծալվածքի վրա, ինչպես անել, որ կերպարն ավելի իրական լինի, ոչ մեկի համար ծիծաղելի չլինի: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ թափ տվեցին եւ պահանջեցին, որ նորից խաղամ»: