ԹԵՍՏ. Ինչ է ասում կնոջ մազերի երկարությունը նրա մասին
Դեռևս Կոկո Շանելն է ասել, որ այն կինը, ով փոխում է իր սանրվածքը, ցանկանում է փոխել իր կյանքը, ուստի կնոջ սանրվածքից և դրա փոփոխություններից կարելի է շատ ճշգրիտ եզրակացություններ անել:
1. Կարճ մազեր (տղայական սանրվածք): Նման սանրվածք ունեցող կանայք պահպանում են իրենց հոգու երիտասարդությունը ողջ կյանքի ընթացքում: Ունակ են արագ որոշումներ կայացնելու, իմաստուն են: Ի ծնե լիդեր են, սակայն հաճախ հենց իրենք են ետին պլան կանգնում, քանի որ կարծում են, որ ընտանիքն ավելի կարևոր է: Ստեղծագործ անձնավորություններ են:
2. Կարե (ուսերին չհասնող երկարություն): Սա իսկական լեդիների սանրվածք է: Նրբաճաշակ, քնքուշ, հոգատար՝ յուրաքանչյուր տղամարդու երազանք: Սակայն այս կանանց կառավարել հնարավոր չէ, հոգու խորքում նրանք միշտ էլ գիտեն՝ ինչ են ուզում և ինչպես դրան հասնել: Բավական է, որ նրանք գեղեցիկ ժպտան, և ողջ աշխարհը նրանցը կլինի:
3. Ուսերից մի փոքր ներքև երկարություն: Նմանատիպ կանանց պաշտպանելու ցանկություն է առաջանում: Նրանք բավականին բազմակողմանի անձնավորություններ են և չափազանց խարիզմատիկ են: Նրանցից մի անբացատրելի էներգիա է ճառագում, որը մարդկանց դեպի իրենց է ձգում: Այս կանայք հիանալի հոգեբաններ են:
4. Երկար մազեր: Հնում վստահ էին, որ մարդու ողջ ուժը նրա մազերի մեջ է պարփակված: Երկար մազերով կանայք որոշակիորեն կախարդներ են: Նրանք ունեն շատ լավ զարգացած ինտուիցիա: Եվս մեկ բնորոշ գիծ է անկեղծությունը։ Երբեմն անգամ չափազանց անկեղծ են լինում, ինչը նրանց կարող է խանգարել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել