Երշիկի Պատրաստման Գործարանում Աշխատողը Ընկել Է Մսաղացի Մեջ
Ֆիլիպիններում երշիկի պատրաստման գործարանի աշխատակիցն ընկել է մսաղացի մեջ և մահացել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զոհը՝ 18-ամյա Ջոմար Ջունկոն, ընդամենը երկու շաբաթ առաջ էր աշխատանքի ընդունվել: Հայտնի է, որ երիտասարդը բավականաչափ փորձ չի ունեցել գործարանային մսաղացն աշխատեցնելու համար:
Նշվում է, որ մսաղացը քաշել է տղայի աջ ձեռքը, ինչից հետո կլանել է մարմնի կեսը: Ջունկոն չի իմացել՝ ինչպես ճիշտ աշխատեցնել սարքը: Այդ հարցում նրան պետք է օգներ ավելի փորձառու գործընկերը՝ Կառլ Դևիդ Կառլոսը: Վերջինս մանրամասնել է, որ ընդամենը մեկ րոպեով հեռացել է, և Ջունկոն այդ ընթացքում փորձել է ինքնուրույն կառավարել սարքը:
Երբ Կառլոսը վերադարձել է, սոսկալի տեսարանի ականատես է դարձել. երիտասարդը մինչև գոտկատեղը եղել է մսաղացի մեջ: Նրան փրկելու համար չափազանց ուշ է եղել:
Երբ ոստիկանությունը տղայի մարմինը դուրս է բերել մսաղացից, պարզվել է, որ դին ամբողջական է, մանրացված չէ: Հավանաբար, Ջոմարը մահացել է շնչահեղձ լինելու պատճառով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել