Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքը կամ հիանալի կլինի, կամ՝ ոչ․ Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԾննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը
Ժամանց

Խոյերի հետ խմելու առաջին կանոնը՝ երբեք մի խմեք Խոյերի հետ. Հարբած աստղագուշակ

Այծեղջյուր

Խմիչքն իր գործ է անում երրորդ բաժակից հետո։ Զգույշ և մեկուսացված Այծեղջյուրը հարբած վիճակում վերածվում է բարի և ընկերական շրջապատում սիրված մի էակի , որը հաճոյախոսություններ է շռայլում և դրական արձագանքում տարբեր կատակներին։ Մի հավատացեք։ Հաջորդ օրը այդ սրիկան ամեն բան կհիշի։


Ջրհոս

Հարբած Ջրհոսը կարող է ողջ աշխարհը գլխիվայր շուռ տալ։ Նա վերցնում է թղթի մի կտոր և ծնում աստվածային տողեր, երեք հարվածի օգնությամբ գլուխգործոց ստեղծում կտավի վրա , հորինում հեղափոխական տնտեսագիտական մոդելներ , կամ ստեղծում նոր կրոն։ Սակայն, ցավոք, ոչ ոք դա երբեք չի տեսնում, ինչպես նաև հարբած Ջրհոսին։

Ձկներ

Եթե Ձուկը խմել է, հեռու մնացեք։ Եթե Ձուկը շատ է խմել, փախչեք։ Հարբած Ձուկը վերապրում է զգացմունքների ողջ շարքը հաշված րոպեների ընթացքում, ինչից հետո կրկնում ցիկլն այնքան, քանի ի վիճակի է շնչել։ Վայրկյաններ առաջ նա ողբում էր այն փաստը, որ իրեն ոչ ոք չի սիրում, իսկ այժմ արդեն թռչկոտում է աթոռներին՝ միաժամանակ պատմելով հենց նոր լսած անեկդոտն այնպես, կարծես երեկ այդ պատմությունն իր հետ է պատահել։

Խոյ

Խոյերի հետ խմելու առաջին կանոնը՝ երբեք մի խմեք Խոյերի հետ։ Իսկ եթե արդեն խմում եք, աշխատեք Ձեր կողքին նստացնել սթափ Ջրհոսին, որպեսզի նա Ձեզ ժամանակին դուրս հանի։ Հակառակ դեպքում Դուք կարող եք արթնանալ որևիցե գյուղում, ինչից հետո կպարզվի, որ ամուսնացել եք ոչ այդքան երիտասարդ մի ուսուցչուհու հետ։ Իսկ Խոյը կարեկցանքով և սթափ հայացքով կթափահարի գլուխը՝ «Ախր, ինչո՞ւ այդպես արեցիր։ Մենք շատ քիչ էինք խմել»։ Իսկ եթե Դուք Խոյ եք, ապա պետք է հիշեք, որ կենդանակերպի մնացած նշանների մոտ շատ տարօրինակ ֆիզիոլոգիա է՝ իրենք հարբում են ալկոհոլային խմիչքից։

Ցուլ

Հարբած Ցուլը միշտ ձևացնում է, որ սթափ է։ Նույնիսկ երբ հատակին խխունջի նման սողալով իր հետևից թաց հետքեր է տողնում, միևնույն է նա վստահ է , որ երեկոն ստացվել է։ Ցուլերը հետևում են անձեռնմխելի մի կանոնի՝ վերցնել կյանքից ամեն բան․ փողը սեքսը, բարեկեցությունը․․․ Սա վերաբերվում է նաև ալկոհոլին։ Հիշեք, որ Ցուլի հետ խմելիս պետք չէ տնտեսել՝ երկուսն շիշն էլ բավական չի լինի․․․

Երկվորյակներ

Երկվորյակների երկակիությունը նահանջում է ալկոհոլային ազդեցության փուլում՝ դուրս բերելով առաջին պլան մարմնավորումներից մեկը։ Եվ այստեղ ինչպես որ հաջողվի․․․Նրա մեջից կարող է դուրս գալ զվարթ մի փիսիկ, կամ դժողային , մռայլ մի հրեշ, որը ատում է բոլորին և պատրաստվում է ոչնչացնել ամեն բան։ Իսկ առավոտյան Երկվորյակը պատճառաբանում է երեկվա կատարվածը ալկոհոլի ուժի ազդեցությամբ։

Խեցգետին

Խմացնել Խեցգետնին՝միակ տարբերակն է նրա մասին իրականը իմանալու համար։ Հարբած վիճակում քողարկության վարպետը բաց է ողջ աշխարհի համար և վերջապես դադարում է ամաչել։ Եթե սթափ Խեցգետնին անկողին տանելը համարվում է բարդ խնդիր, ապա հարբած վիճակում Խեցգտինը միշտ պատրաստ է։ Իհարկե առավոտյան Խեցգետինը կթաքնվի իր կաղապարի մեջ և լուռ կտառապի։

Առյուծ

Հարբած Առյուծը ոչինչով չի տարբերվում սթափից, թեև սթափ Առյուծը իր արկածների և հաղթանակների մասին պատմելիս երբեմն դադար է վերցնում, իսկ հարբած Առյուծին դադար ամենևին էլ հարկավոր չէ։ Հարբած Առյուծը հարյուր անգամ կպատմի նույն պատմություը, որովհետև հանկարծ քսան հոգուց բաղկացած շրջապատում կհայտնվի այն մեկը , որը դեռ չի լսել նրա քաջությունների մասին հեքիաթը։

Կույս

Թե ինչու են խմում Կույսերը՝ պարզ չէ։ Հնարավոր է հարբած Կույսի հոգին ժամանակավոր դուրս է գալիս մարմնից՝ մանուշակներով լի կանաչ մարգագետիններով զբոսնելու համար։ Իսկ մեր արատավոր աշխարհում Կույսն անցնում է երեք պարտադիր փուլ՝ «Ես այնքան հարբած եմ», «Ես այնքան եմ ձեզ սիրում», «Որտե՞ղ է ասպիրինը»։ Երիտասարդ կույսը առավոտյան կարող հասկանալ, որ նա արդեն կույս չէ, սակայն երբեք չի մտաբերի մանրամասները․․․Շատ հարմար է , ի դեպ․․․

Կշեռք

Կշեռքները խուսափում են խմելուց, սակայն սիրում են, որովհետև միայն հարբած վիճակում նրանք դադարում են վերջապես կշռել ու կշռադատել ամենը և վերջապես ներդաշնակություն են գտնում շրջակա աշխարհի հետ։ Իդեալի անընդմեջ որոնումները ժամանակավորապես դադարում են, որովհետև սա այն իրավիճակն է, երբ գոյություն չունեն տգեղ կանայք և հիմար տղամարդիկ։ Բոլորն այնքան լավն են, որ չես հասկանում, թե ինչպես կարող էիր չընկալել Տիեզերքի էսթետիկան։

Կարիճ

Կարիճը հարբում է մինչ հասնի քաջության աստիճանի, իսկ հետո կտրուկ դադարում է՝ շարունակելով լցնել մնացած բոլորին՝ շշնջալով, որ իր ձեռքը թեթև է։ Մի հավատացեք՝ Կարիճների ձեռքը բավականին ծանր է և իրենք սիրում են ծիծաղել, երբ իրենց զոհը ջանքեր է գործադրում հատակից բարձրանալու ժամանակ։Եթե փորձում եք խմացնել Կարիճին, օրինակ՝ անկողին տանելու, կամ որևէ գաղտնիք իմանալու համար, կարող է միանգամից ինքնասպան լինել։ Կարիճների հետ խմում են նրանք, ովքեր երազում են յութուբի աստղ դառնալ։

Աղեղնավոր

Աղեղնավորը հարբեցող է։ Կամ՝ չխմող գինեժուժկալծ։ Որովհետև Աղեղնավորի կյանքը չի ստացվել։ Կամ ստացվել է։ Մի խոսքով՝ պարզ չէ, թե ինչպես կարելի է խմել Աղեղնավորի հետ։ Առաջին դեպքում առողջությունը թույլ չի տա, երկրորդ դեպքում էլ՝ Դուք, ալկոհոլի վնասակարության մասին դասախոսություն լսելով, ձանձրույթից կմահանաք։ Ինչ էլ որ լինի, եթե հայտնվել եք Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ, արեք այն, ինչ նա է ասում․ վիճելը նրա հետ անիմաստ է՝ կամ կսպանի Ձեզ, կամ՝ կվիրավորվի։ Ի դեպ վերջինն աանհամեմատ ավելի վատ է։