Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
Ժամանց

Երեխային կորցնելուց հետո մայրը վաճառել է մանկական մահճակալը. մեկ շաբաթ անց գնորդը վերադարձրեց մահճակալը…

Այս կնոջ հուզիչ պատմությունը, որի մասին տեսանյութը պատրաստել է Fox ընկերությունը, դիտել է շուրջ 3 միլիոն օգտատեր։ Եվ պատճառը չէր կարող մարդկանց չհուզել։

Վալերի Ուոթսը ուզում էր երջանիկ լինել ու վայելել մայր լինելու ուրախությունը, բայց նրան վիճակված չէր երազանքն իրականություն դարձնել։ Այդքան երկար սպասված փոքրիկը մահացած է ծնվում։ Հետագայում, Fox New-ին տված հարցազրույցում, Վալերին պատմել է, որ ծննդաբերությունից մոտ մեկ շաբաթ առաջ նա զգացել է, որ պտուղի հետ ինչ-որ բան է կատարվում։ Նա այլևս չէր շարժվում ու տոտիկներով չէր հարվածում, թեպետ ամբողջ հղիության ընթացքում բավական աշխույժ էր։ Ծննդաբերության ժամանակ պարզվել է, որ արգանդում պորտալարը խճճվել է, և դա խլել է նորածնի կյանքը։

Ինչպես ցանկացած սիրասուն մայրիկ, Վալերին նույնպես երեխայի ծնվելուն նախապես էր պատրաստվել․ գնել էր անկողնային պարագաներ, չոչաշոր, անկոճակ մանկական շապիկ, և իհարկե, մահճակալ։ Բայց երբ Վալերին տուն վերադարձավ միայնակ՝ առանց նորածնի, այդ իրերն ավելի էին թունավորում նրա մայրական վիշտը։ Եվ այդ ժամանակ որոշեց ձեռնարկել, այսպես կոչված՝ «ավտոտնակային աճուրդ»։

 


Անպետք իրերից ձերբազատվելու նման ձևաչափը ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն է վայելում։ Երբեմն աճուրդը կազմակերպվում է անմիջապես տան հարևանությամբ, երբեմն էլ՝ հատուկ դրա համար նախատեսված տեղերում։ Մանկական մահճակալն, անշուշտ, վաճառքի հանված ամենից ծանրակշիռ ու արժեքավոր առարկան էր, բայց Վալերին, մահճակալն աչքով ընկնելիս, պարզապես չէր կարողաում մոռանալ իր մանկանը։ Նա մտածում է, որ մահճակալից ազատվելով՝ մասամբ կամոքի իր ցավը, մանավանդ, որ այն շատ էր հավանել մի երիտասարդ նորապսակ զույգ։

Կինը, որին դուր էր եկել մահճակալը, մոտենում է Վալերիին ու հարցնում՝ քանի՞ տարեկան է նրա զավակը, եթե արդեն մահճակալի կարիքն այլևս չունի։ Գունատվելով՝ Վալերին պատասխանում է, որ իր տղան մեռած է ծնվել։ Տունդարձին երիտասարդ կինը պատմում է ամուսնուն տիկին Ուոթսի դժբախտության մասին, և այն լսելուց հետո Ջերալդ Քումփուլան որոշում է ամխիթար մորը փոքրիկ նվեր մատուցել։ Նա մտածում է մայրական տրտմալի հիշողությունները վերածել Հիշատակի։

 

Ջերալդը, փաստորեն, ոսկի ձեռքեր ուներ։ Մանկական մահճակալը նա կարճ ժամանակում վարպետորեն վերածում է հրաշալի բազկաթոռի։ Մեկ շաբաթ անց նա զանգում է Վալերիի դռան զանգն ու նրան հաձնում նվերը՝ խնդրելով ընդունել՝ ի հիշատակ փոքրիկի։ Նման արարքի չսպասելով՝ Վալերի Ուոթսը փղձկում է հենց տան շեմին, ասելով «Աստված իմ, ինչ երջանկություն է, որ աշխարհում դեռևս ձեզ պես բարի մարդիկ կան»։

Երեխային կորցրած մոր ցավը ոչ մի բանի հետ չես համեմատի, բայց նման արարքներն օգնում են գոնե մասամբ մեղմել այդ վիշտը։

 

Իրավամբ, մերձավորին հաղոդակից դարձած վիշտը կրկնակի փոքրանում է։ Չէ՞ որ Ջերալդը կարող էր մահճակալն իրենց պահել, ձևափոխել ու վաճառել, բայց նա գերադասեց անշահախնդիր ու բարի արարք գործել։

Այժմ, այդ բազկաթոռին նստելով՝ Վալերին այլ կերպ է սգում նորածին որդու վախճանը։ Ավելի թեթև, ավելի լուսավոր կերպով։ Եվ դա՝ շնորհիվ մարդու, որին միայն մեկ անգամ էր հանդիպել կյանքում։