Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
Ժամանց

3 ճշմարտություն սիրո մասին.

1. Սերը ոչ միշտ է համընկնում համատեղելիությանը

 

Միայն այն փաստը, որ դուք սիրահարվել եք ինչ-որ մեկին, չի նշանակում, որ նա ձեզ համար լավ զուգընկեր է երկար ժամանակի համար: Սերը հուզական գործընթաց է, համատեղելիությունը' տրամաբանական գործընթաց: Եվ պարտադիր չէ, որ դրանք վերաճեն մեկը մյուսին:
Հնարավոր է սիրահարվել մարդուն, որը ձեզ լավ չի վերաբերվում, ստիպում է ձեզ վատ զգալ եւ ձեր մասին ավելի վատ մտածել, քան կաք իրականում, ձեզ այնքան չի հարգում, որքան դուք եք հարգում իրեն եւ որն այնքան չկարգավորված կյանք ունի, որ կկարողանա ձեր կյանքն էլ ձախողել:
Հնարավոր է սիրահարվել նրան, ով ձեր նպատակներին հակասող հավակնություններ կամ կենսական նպատակներ ունի, կամ էլ նրան, ում փիլիսոփայական համոզմունքները հակասում են իրականության ձեր զգացմանը:
Կարելի է սիրահարվել նրան, ով ձեր միջից քաշում է կենսական ուժերը եւ երջանկությունը:
Դա պարադոքսալ է, բայց փաստ:
Երբ մտածում եմ բոլոր աղետալի հարաբերությունների մասին, որ ես հանդիպել եմ ինձ նամակներ գրած մարդկանց մոտ, նրանց մեծամասնությունը նման իրավիճակում է հայտնվել հույզերի պատճառով: Նրանք զգացել են այդ չարաբաստիկ «կայծը» եւ իրենց գլուխը կորցրել են: Թքած, որ նա հարբեցող քրիստոնյա էր, իսկ կինը' թմրամոլ բիսեքսուալ, նեկրոֆիլ: Միեւնույն է' թվում էր, թե իրենք ճիշտ են անում:
Եվ երբ կես տարի անց կինը նրա կեղտը գազոնի վրա էր լցնում, իսկ տղամարդը օրը 12 անգամ Հիսուսին էր աղոթում հանուն փրկության, նրանք շրջվել են եւ զարմացել. «Որտեղ է ինչ-որ բան սխալ գնացել»:
Իրականում ամեն ինչ սխալ է գնացել, մինչեւ կսկսվեր:
Երբ դուք հանդիպում եք եւ զուգընկերոջ եք փնտրում, պետք է ղեկավարվեք ոչ միայն ձեր սրտով, այլեւ ուղեղով: Այո, դուք ուզում եք գտնել ինչ-որն մեկին, ով ձեր սրտին կստիպի թրթռալ, իսկ ստամոքսի թիթեռներին' երգել: Բայց դուք պետք է մարդու մեջ գնահատեք նաեւ այն, թե ինչ հավակնություններ եւ աշխարհայացք ունի: Որովհետեւ եթե սիրահարվեք մարդուն, որը ձեզ չի համապատասխանում… ինչպես մի անգամ ասել է South Park մուլտսերիալի դահուկի մարզիչը, ձեզ մոտ վատ եղանակ կլինի:

 

2. Սիրելը չի լուծում հարաբերությունների խնդիրները 

Ես ու ընկերուհիս խենթի պես սիրահարված էինք իրար: Մենք նաեւ տարբեր քաղաքներում էինք ապրում, մենք փող չունեինք հանդիպելու համար, մեր ընտանիքներն ատում էին իրար եւ մենք անիմաստ ողբերգությունների եւ վեճերի ամենշաբաթյա նոպաներ էինք ունենում:
Եվ ամեն անգամ, երբ մենք պայքարում էինք, հաջորդ օրը վերադառնում էինք իրար մոտ եւ ինքներս մեզ հիշեցնում էինք, որ խենթանում ենք իրար համար եւ որ ոչ մի մանրուք նշանակություն չունի, որովհետեւ մենք այնքան սիրում ենք իրար եւ հավանաբար մրջոց կգտնենք ամեն ինչ լուծելու, պետք է միայն մի քիչ սպասել եւ կտեսնենք: Մեր սերը մեզ ստիպում էր զգալ, որ մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ, չնայած իրականում ոչինչ չէր փոխվում:
Ինչպես հասկանում եք, խնդիրներից ոչ մեկը չէր լուծվում: Վեճերը կրկնվում էին: Փաստարկներն ավելի կոշտ էին դառնում: Մեր' իրար նույնիսկ տեսնելու անկարողությունը ծանրության պես կախված էր մեր վզից: Մենք ինքնամփոփ էինք այն աստիճան, որ չէինք կարողանում նույնիսկ կարգին շփվել: Մենք ժամերով խոսում էինք հեռախոսով եւ գործնականում ոչինչ չէինք ասում: Այժմ, հետ նայելով, ես հասկանում եմ, որ հույս չկար: Այնուամենայնիվ, դա երեք գրողի տարած տարի շարունակվեց:
Սերն ի վերջո ամեն ինչին հաղթում է, ճիշտ է:
Զարմանալի չէ, որ հարաբերությունները բոցավառվեցին եւ փլուզվեցին, ինչպես Գինդենբուրգի բոցավառված դիրիժաբլը: Բաժանումը սարսափելի էր: Եվ ես այդ հարաբերություններից մեծ դաս եմ քաղել. քանի դեռ սերը ձեզ ստիպում է ձեզ ավելի լավ զգալ ձեր կենսական խնդիրների առումով, այն չի լուծում այդ խնդիրներից ոչ մեկը:
Հույզերի ամերիկյան բլուրները կարող են արբեցնող լինել, երբ նվաճված բարձրությունը գնալով ավելի տպավորիչ է թվում, բայց մինչեւ մեր ոտքերի տակ ամուր հող չհայտնվի, հույզերի հոսքն ի վերջո ամեն ինչ կլվա:

 

3. Սերը ոչ միշտ արժե, որ զոհաբերես քեզ

 

Ինչ-որ մեկի հանդեպ սիրո բնութագրերից մեկն այդ մարդու, նրա կարիքների մասին ձեր կարիքներից ավելի մտածելու կարողությունն է: Ահա մի հարց, որը բավականին հազվադեպ են տալիս. «Դուք ի՞նչ եք զոհաբերում հանուն մյուսի եւ արդյոք նա արժե դրան»:
Սիրային հարաբերություններում երկուսի համար էլ երբեմն նորմալ է զոհաբերել իրենց ցանկությունները, իրենց պահանջմունքները եւ ժամանակը: Ես կասեի, որ դա համարժեք եւ առողջ պահվածք է եւ հենց դա է հարաբերություններն իրականում դասական դարձնում:
Բայց երբ գործը հասնում է ինքնահարգանքին, սեփական արժանապատվությանը, ֆիզիկական վիճակին, հավականություններին եւ կենսական նպատակին հասցված վնասին, հանուն ինչ-որ մեկի հետ լինելու, սերը խնդրահարույց է դառնում: Սիրային հարաբերությունները ենթադրվում են որպես լրացում ձեր անհատականությանը, ոչ թե սպառնալիք կամ դրա փոխարինիչ:

Եթե մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ անհարգալից կամ վիրավորական պահվածք ենք հանդուրժում, մենք ըստ էության հետեւյալն ենք անում. մենք մեր սիրուն թույլ ենք տալիս ամբողջությամբ կլանել մեզ եւ ոչնչացնել: Եթե մենք զգույշ չլինենք, կմնանք սոսկ որպես մարդու թաղանթ, որ էինք մի ժամանակ: