Ո՞վ պետք է լինի առաջին տեղում՝ ամուսի՞նը, թե՞ երեխան
Ապրել սիրո միջավայրում, զգալ, որ քեզ սիրում են, սիրել դիմացինին․ սա ոչ միայն զույգի երջանիկ հարաբերությունների, այլև երջանիկ երեխաներ դաստիարակելու գրավականն է։ Նման եզրահանգման է եկել ամերիկյան հոգեթերապևտ Դևիդ Քոդը, որը «To Raise Happy Kids, Put Your Marriage First» (Երջանիկ երեխաներ դաստիարակելու համար առաջին տեղում ամուսնությունը դրեք) հոգեբանական գրքի հեղինակն է։ Դրանում նա դիտարկում է ամուսինների հարաբերությունների և նրանց դաստիարակած երեխաների միջև կապը։

Հեղինակի եզրակացությունները դեռևս բավական անսովոր են մեզանից շատերի համար։ Պարզվում է, որ առաջին հերթին ամուսինները պետք է ուշադրություն դարձնեն զույգի միջև կատարյալ հարաբերություններ ստեղծելուն, այսինքն՝ առաջին տեղում պետք է լինի զուգընկերը, և հետո միայն՝ երեխաները։

Դևիդ Քոդը կոտրում է այն կարծրատիպը, թե պետք է մշտապես կենտրոնանալ միայն կատարյալ երեխաներ դաստիարակելու վրա, որոնք կհամապատասխանեն հասարակության կողմից մեզ վրա փաթաթված չափանիշներին։ Հեղինակի կարծիքով՝ այդպիսիք կարող են լինել միայն այն ընտանիքներում, որտեղ ծնողները առաջնահերթ ուշադրություն են դարձնում միմյանց, անկեղծորեն սիրում են իրար։

Հենց միայն երջանիկ ամուսինները կարող են շրջապատել երեխային իսկական սիրով և ցույց տալ նրան, որ աշխարհում ամենալավ բաներն արվում են այս վիճակից և լավագույն արդյունքն են տալիս կարիերայում, այլ մարդկանց հետ հարաբերություններում և նույնիսկ առողջության մեջ։ Այդ դեպքում հանգիստ երեխաներ են մեծանում, հավասարակշռված և հաջողակ։ Եվ արդեն իրենց անձնական կյանքում էլ կրկնում են վարքի նույն մոդելը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել