Շաքարային դիաբետի նշաններ, որոնց մասին դուք կարող եք տեղեկացված չլինել
Վաղ շրջանում շաքարային դիաբետի հայտնաբերումը մեծ նշանակություն ունի, քանի որ այդ հիվանդությունը հանգեցնում է մահացու վտանգավոր բարդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտների ու երիկամների աշխատանքի խափանման։
Շաքարային դիաբետը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետ կապված հիվանդություն է։ Դրա արդյունքում կարող են վնասվել աչքերը, երիկամները և նյարդային համակարգը։ Սակայն շաքարային դիաբետի նշանները կարող են տարբերվել՝ կախված դրա տեսակից։
Այս մասին գրում է steptohealth.ru կայքը։
Մաշկի գրգռվածություն
Երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը գերազանցում է նորման, մաշկը դառնում է չոր, ու առաջանում է դիսկոմֆորտի զգացողություն։
Դրա համար էլ, եթե դուք ձեր մաշկի վրա գրգռվածություն ու քոր եք զգում, նախ բացառեք կլիմայի ու շրջակա միջավայրի ազդեցության գործոնը, ապա արյան անալիզ հանձնեք, որ ստուգեք գլյուկոզայի մակարդակը։
Ամենից հաճախ այդ գրգռվածությունը հայտնվում է ձեռքերի կամ ոտքերի վրա։
Թեփի առաջացում և գլխամաշկի չորություն։
Քչերը գիտեն, որ թեփի առաջացումն ու գլխամաշկի չորությունը կարող են կապված լինել շաքարային դիաբետի հետ։
Բանն այն է, որ, երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, օրգանիզմը սկսում է ուղիներ փնտրել այդ ավելցուկից ազատվելու համար։ Դա սովորաբար տեղի է ունենում մեզի միջոցով։
Սակայն օրգանիզմից մեծ քանակի հեղուկի դուրսբերումը կարող է օրգանիզմի ջրազրկման պատճառ հանդիսանալ, ինչի արդյունքում գլխամաշկի վրա կարող է առաջանալ սեբորային դերմատիտ, որն ավելի շատ հայտնի է թեփ անունով։
Խռռոց
Խռռոցը ու քնի ժամանակ շնչառության հետ կապված այլ խնդիրները սադրում են սթրեսի հորմոնների բարձրացում։ Դրանք իրենց հերթին՝ նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը։
Տվյալ սիմպտոմը կարևոր նշանակություն ունի դիաբետի կանխարգելման համար։ Խռռոցը նաև կարող է լինել այլ հիվանդությունների նշան, որոնք դիաբետի հետ ոչ մի կապ չունեն։
Բացի դրանից, խռռոցը դժվարացնում է թթվածնի հոսքը դեպի թոքեր, ինչի հետևանքով խաթարվում է գլյուկոզայի մետաբոլիզմը։
Լսողության հետ կապված խնդիրներ
Լսողության հետ կապված խնդիրները նույնպես կարող են կապ ունենալ շաքարային դիաբետի հետ։ Բանն այն է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրանալու դեպքում կարող են վնասվել ներքին ականջի նյարդերը և արյունատար անոթները, դրա համար էլ տեղի են ունում այդ խաթարումները։
Տեսողության փոփոխություն
Տեսողության փոփոխությունը շաքարային դիաբետի բավականին տարածված նշան է։ Այս հիվանդության վաղ փուլերում աչքը չի կարող լավ ֆոկուսացվել, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է։ Սակայն չարժե վախենալ, որ դիաբետի պատճառով դուք կկորցնեք տեսողությունը։ Ժամանակի հետ արյան մեջ շաքարի մակարդակը կկարգավորվի, և խնդիրները կանհետանան։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել