«Օրենքով գողերի» «սխոդկան» ծեծկռտուքով է ավարտվել
Աբխազիայի Գուդաուտա կորորտային քաղաքում ծեծի է ենթարկվել 46-ամյա նախկին «օրենքով գող» Թեմուր Ախուբան՝ հայտնի Դինրիդ մականունով, հաղորդում է News.am-ը՝ հղում անելով «Փրայմ Քրայմ»-ին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր:
«Սխոդկան» կազմակերպվել էր հենց նրա նախաձեռնությամբ, որի ընթացքում նա մտադիր էր լուծել իր գողական լիազորությունների վերսկսման հարցը, որոնք դադարեցվել էին 2 տարի առաջ Գուդաուտայի հեղինակությունների կողմից:
Պարբերականի տվյալներով՝ Սուխումիի եւ Գուդաուտայի «օրենքով գողերի» միջեւ վեճը սրվել է 2 տարի առաջ այն բանից հետո, երբ Աբխազիայից Ռուսաստան է տեղափոխվել Ապակելա մականունով հայտնի Բորիս Ապակիան:
Կովկասյալ հանրապետությունում գողական աշխարհում իշխանությունն իրենց ձեռքն առնելու համար Ռաուլ Բարցբայի (Պիզա) գուդաուտական խմբավորումը եւ նրա երկու սանիկները՝ Աստիկ Շամբան եւ Խասիկ Ավիձբան, ծեծի են ենթարկել սուխումցի «գողերին»՝ 72-ամյա Վալերա Խաշբային, Թեմուր Գվասալիային եւ Դինրիդին:
Խաշբային վերջերս վերադարձրել են «գողի» իր իրավունքը: Դինրիդը եւս որոշել է հասնել իր տիտղոսի վերադարձին, սակայն «սխոդկայի» ժամանակ նրան մերժել են:
Վիրավորված Դինրիդը հարվածել է Պիզային եւ պատասխան է ստացել գուդաուտցիների կողմից:
Աղբյուրը հայտնում է, որ տուժածը, որը հանդիպման այլ արդյունք էր ակնկալում, ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել