Այս հարսը ուղիղ 1 տարի է ծախսել՝ իր հարսանեկան զգեստը կարելու համար…ահա թե ինչ է ստացվել արդյունքում…
Դանա Ուոլի անունով երիտասարդ աղջիկը մանկուց երազել է շքեզ հարսանիքի մասին, ինչպես որ հեքիաթներում է լինում: Դանան ցանկանում էր այդ օրը նմանվել արքայադստեր: Եվ երբ նրա ընկերն ամուսնության առաջարկություն արեց, Դանան առանց երկար մտածելու շտապեց երազանքների հարսանեկան զգեստ փնտրելու:
Սակայն երկար որոնումներից և հիասթափություններից հետո, աղջիկը որոշեց, որ հենց ինքը պիտի անցնի գործի և ստեղծի «երազանքների զգեստը»: Դանան մատիտ և թուղթ վերցրեց, նկարեց հարսանեկան զգեստի էսքիզը:
Մտահղացումը կյանքի կոչելու համար Դանան լավ մասնագետների գտավ, ովքեր խոստացան, որ կկարողանան կարել հենց այն, ինչ պետք է: Զգեստը կարելու, զարդարելու համար պահանջվեց մի ամբողջ տարի: Միայն քարերն ամրացնելու համար մասնագետները ծախսեցին 60 օր:

Արդյունքն արդարացրեց աղջկա ակնկալիքները: Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին որ Դանան էր ցանկանում: Ամեն ինչ աղջկա սրտով էր, քանի որ հենց ինքն էր դիզայնի հեղինակը:
Հարսանեկան զգեստը գերեց և հյուրերին, և փեսային: Նույնիսկ հարսանիքից հետո այն դեռ երկար ժամանակ բուռն քննարկվում էր:





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել