Երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունենալու 11 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա ցանկացած աղջիկ
Գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենանալ ցանկանում են բոլոր կանայք, անկախ տարիքից։
Բժիշկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից կազմված միջազգային խումբը մշակել է 10 պատվիրաններ, որոնց հետևելով կարելի է երկարացնել կյանքի տևողությունը և այն դարձնել ավելի հաճելի:
1. Չափավորեք սնունդ: Դրանով դուք կթեթևացնեք բջիջների աշխատանքը: Սնվեք հավասարակշռված՝ ոչ շատ, ոչ էլ քիչ:
2. Ճաշացանկը պետք է համապատասխանի ձեր տարիքին: 30 տարեկան կանանց մոտ կնճիռներն ավելի ուշ կառաջանան, եթե նրանք հաճախ ուտեն լյարդից պատրաստված ուտելիք և ընկույզ: 50 տարեկանից հետո անհրաժեշտ են՝ կալցիումը, որը հարկավոր է ոսկորներին և մագնիումը, որը կանոնավորում է սրտի աշխատանքը: Սելենը հանում է սթրեսը: 50 –ից հետո սննդի մեջ ընդգրկելով ձկնեղենը, կպաշտպանեք ձեր սիրտ-անոթային համակարգը:
3. Ձգտեք գտնել ձեզ հարմար աշխատանք: Ինչպես պնդում են ֆրանսիացիները, աշխատանքը նպաստում է երիտասարդության երկարատևությանը: Ըստ գիտնականների որոշ մասնագիտություններ ևս օգնում են երկար ժամանակ երիտասարդ մնալ: Դրանց շարքում են՝ դիրիժորի, փիլիսոփայի, նկարչի և հոգևորականի աշխատանքները:
4-րդ պատվիրան՝ գտեք ձեր կեսին այս կյանքում: Սերը լավագույն միջոցն է ծերության դեմ:
5-րդ պատվիրան՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունեցեք ձեր կարծիքը: Գիտակցված կյանքով ապրող մարդը շատ ավելի հազվադեպ է ընկճված վիճակի մեջ հայտնվում, քան անգործունյան:
6-րդ պատվիրան՝ շարժվեք: Նույնիսկ օրը ութ րոպե վարժություններին հատկացնելը բավական է կյանքը երկարացնելու համար:
7. Այն սենյակում, որտեղ դուք քնում եք ջերմաստիճանը պետք է ցածր լինի: Ապացուցված է, որ օրգանիզմի նյութափոխանակությունը կախված է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանից:
8. ժամանակ առ ժամանակ խրախուսեք ինքներտ ձեզ: Մեկ-մեկ թույլ տվեք ուտելիք, որը չի համարվում առողջ սնունդ, իսկ եթե ձեզ դուր է եկել նոր զգեստ կամ պայուսակ, հարկավոր չէ անմիջապես մտածել խնայողության մասին:
9. Հարկավոր չէ զսպել բարկությունը: Համաձայն միջազգային թեսթի արդյունքների, հարցման մասնակից քաղցկեղով հիվանդների 64%-ը միշտ զսպել են բարկությունը:
10.Մարզեք ուղեղը: Ժամանակ առ ժամանակ լուծեք խաչբառեր, խաղացեք խաղեր, որոնք պահանջում են մտքի աշխատանք, հաշվեք մտքում: Ստիպելով ուղեղը աշխատել, միևնույն ժամանակ ակտիվացնում եք սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել