Ինչnւ Սյnւզանի և Հրաչի փnխшրեն Վարդուհի Վարդшնյանի nրդու քավորը դարձшն Սիրուշnն և Լևոնը․ չhրապшրակված լուuանկшրներ և մանրամшuներ
Օրերս կայացել է երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունը: Ռուբենն ու սիրելին՝ Մերին կնքահայր ու կնքամայր են ընտրել Լևոն Քոչարյանին ու Սիրուշոյին, թեև ի սկզբանե այդ դերում պետք է լինեին Սիրուշոյի ծնողները՝ Հրաչյա Հարությունյանն ու Սյուզան Մարգարյանը:
Ռուբենը Tert.am Life-ին է տրամադրել նշանդրեքի լուսանակարներն ու պատմել օրվա մասին:
Նա նշանվեց վաղամեռիկ մայրիկի ծննդյան հաջորդ օրը՝ հունիսի 28-ին: Օրվա ընտրությունը, ըստ Ռուբենի, պատահական էր ստացվել․ ի սկզբանե ընտրել էին հունիսի 22-ը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել էր:
Ռուբենն ու Մերին համակուրսեցիներ են: 21-ամյա Ռուբենը շտապում էր նշանվել, քանի որ այս տարի ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայնի բաժինը և շուտով զորակոչվելու է բանակ: Նա նշեց, որ Սիրուշոյի համար էլ էր անակնկալ, որ այսքան շուտ է նշանվելու:

Ռուբենը պատմեց, որ ի սկզբանե իրենց քավորը պետք է դառնային Սիրուշոյի ծնողները, սակայն որոշել են փոխել ծրագրերը:
«Իմ կնունքի կնքահայրն ու կնքամայրը Սյուզին ու Հրաչն են (երգչուհի Սյուզան Մարգարյանն ու դերասան Հրաչյա Հարությունյանը, հեղ․): Որոշել էինք, որ հարսանիքի քավորն էլ իրենք պետք է լինեն, սակայն Սյուզին ասաց, որ Սիրուշոն էլ է շատ ուզում լինել մեր կնքամայրը և առաջարկեց, որ Սիրուշոն և Լևոնը դառնան մեր քավորը: Այդպես էլ արեցինք»,- ասաց նա ու հավելեց, որ Սիրուշոյի հետ փոքր տարիքից մտերիմ են եղել, այս տարիների ընթացքում միշտ շատ ջերմ հարաբերություններ են պահպանել: Չնայած երգչուհին հաճախ է շրջագայում և հաճախ չեն տեսնվում, ըստ Ռուբենի, հարաբերությունների ջերմությունը դրանից չի պակասում:
Սիրուշոն, երեկոյի ընթացքում չի երգել: Մյուս հայտնիները՝ Արսեն Գրիգորյանը, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Գարիկը, Արամ MP3-ն, Քրիստինե Պեպելյանն ու այլք, զույգին շնորհավորել են նաև երգով: Ռուբենն ասաց, որ ամեն ինչ շատ լավ է անցել, անմոռանալի օր են ունեցել: Սիրելիի համար անակնկալ է եղել, որ երգիչ հյուրերն իրենց շնորհավորելու են նաև կատարումներով, և նա շատ է ուրախացել:

Չնայած Վարդուհին կյանքից հեռացել է 13 տարի առաջ, նրա ընկերները միշտ փորձում են վառ պահել նրա հիշատակն ու կապ պահել իր ընտանիքի հետ: «Մամայի բոլոր ընկերների հետ էլ կապը պահպանում ենք, միշտ ներկա են լինում մեր առիթներին»,- ասաց նա:
Ժամանակին Ռուբենը ևս երգում էր: Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգներից մեկին նա ելույթ է ունեցել, սակայն հիմա որոշել է չզբաղվել երգեվ․ «Այն ժամանակ դեռ փոքր էի, լիարժեք չէի գիտակցում՝ որ ուղղությամբ եմ գնալու: Ես երաժշտական կրթություն ունեմ, սիրում եմ երաժշտություն, նվագում եմ, սակայն մասնագիտական առումով այլ ծրագրեր ունեմ, այդ ասպարեզում չկամ»:
Առջևում ոչ թե հարսանիքն է, այլ բանակային կյանքը: Բանակ զորակոչվելու և քաղաքային առօրյայից կտրվելու մտքից Ռուբենը չի սրտնեղում, թեև հասկանում է, որ շատ է կարոտելու հարազատներին:













«Յուրաքանչյուրն էլ մտածում է, որ կարոտելու է մտերիմներին, հատկապես, հիմա, երբ արդեն նշանվել եմ, հասկանում եմ, որ բարդ է լինելու, սակայն լավ եմ տրամադրված: Ծառայությունը տղայի համար է: Կգնամ, կծառայեմ, կվերադառնամ»,- եզրափակեց նա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել