6 լավագույն խորհուրդները մազահեռացման համար. համար 1-ինը պարզապես փրկություն է
Ներաճած մազերը խնդիր են բոլոր կանանց համար։ Նման թերությունն ամենից հաճախ առաջանում է անցանկալի մազերի սխալ հեռացման պատճառով։
Ներաճած մազերից խուսափելու համար նախ և առաջ անհրաժեշտ է մաշկը մաքրել օճառով ու տաք ջրով։ Այնուհետև պետք է անպայման սկրաբ օգտագործել՝ մեռած բջիջների շերտը մաշկից հեռացնելու համար։ Անցանկալի մազերը սափրել չի կարելի առանց հատուկ փրփուրի կամ գելի։ Միշտ սուր ածելի օգտագործեք։
Bestinfo.am-ը ներկայացնում է ներաճած մազերից ազատվելու մեթոդներ
1․ Շաքարամածուկ սարքեք շուգարինգի համար և շաքարային էպիլիացիա արեք այն հատվածում, որտեղ ներաճած մազեր կան։ Այնուհետև տաք անձեռոցիկ դրեք այդ մասում և թողեք 10 րոպե։
Մանրէազերծեք ունելին և ներաճած մազահատվածը։ Ունելիով հեռացրեք մնացած մազերը։ Այնուհետև ցնցուղ ընդունեք ու մաշկին կոկոսի յուղ քսեք։
2. Եթե չեք ցանկանում ներաճած մազերը հեռացնել ունելիով, ավելի խնայող միջոց կա։ Դրա համար անհրաժեշտ է սոդայով և ջրով մածուկ սարքել։ Լոգանքից հետո մածուկը քսեք մաշկին՝ շրջանաձև շարժումներով տրորելով ներաճած մազերով մաշկը։ Էպիլիացիա անել 2 օր անց, ոչ շուտ։
3. Շաքարով սկրաբը ներաճած մազերից պաշտպանվելու հրաշալի կանխարգելիչ միջոց է։ Խառնեք 2 ճաշի գդալ շաքար, 1 ճաշի գդալ ժոժոբայի յուղ, 10 գդալ թեյի ծառի եթերայուղ։
4. Գետասպունգի և ջրածնի պերօքսիդի խառնուրդը նույնպես կօգնի ազատվել ներաճած մազերի խնդրից։ 1 թեյի գդալ գետասպունգը բացեք ջրածնի պերօքսիդով՝ մինչև թթվասերի խտության դառնալը։ Խառնուրդը քսեք ոտքերին և թողեք 10-15 րոպե։ Այնուհետև մաքրեք և խնդրահարույց հատվածին մանկական կրեմ քսեք։
5. Ասպիրինի և գլիցերինի խառնուրդը նույնպես կօգնի ներաճած մազերը մաշկի երես հանելուն։ Հավասար քանակությամբ խառնեք իրար, ստացված զանգվածը քսեք մաշկին և թողեք 1 ժամ։ Այուհետև լվացեք և մանկական կրեմ քսեք։
6. Կես բաժակ ծովի աղը, 1 թեյի գդալ նարնջի եթերայուղը և քիչ քանակությամբ թարմացնող կրեմը խառնեք իրար։ Լոգանք ընդունելիս այս սկրաբը շրջանաձև մերսող շարժումներով քսեք մաշկի՝ խնդրո առարկա հատվածին։ Այնուհետև մաշկին քսեք վաղենակի և սալիցիլաթթվի 1։1 համամասնությամբ խառնուրդը։ Վերջում մաշկը թարմացրեք մանկական կրեմով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել