7 բան, որ տղամարդը կանի միմիայն իր սիրած կնոջ համար
Յուրաքանչյուր աղջիկ երազում է մեծ և մաքուր սիրո մասին, ինչպիսին հանդիպում է հեքիաթներում և ֆիլմերում: Նրանք, այդ հույսով լցված, սպասում են իրենց ասպետին, ով նրանց կսիրի մինչև կյանքի վերջ: Սակայն ինչպե՞ս հասկանալ՝ դա քո ասպետն է, թե մեկ ուրիշի:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 բան, որ տղամարդը կանի միմիայն իր սիրած կնոջ համար: Եթե նա սրանք անում է, ապա հենց նա է ձեր ասպետը:
1 Նա ձեզ կթողնի իր անձնական տարածք
Ինչ-որ մեկի առջև հոգին մերկացնելը շատ բարդ է, հատկապես՝ տղամարդկանց: Եթե նա ձեզ թողնում է իր անձնական տարածք, անկեղծանում, կիսվում, ապա սա իրական սիրո նշան է:
2 Նա «կմոռանա» ուրիշ կանանց մասին
Երբ տղամարդն իսկապես սիրում է, նրա աչքին ուրիշ կանայք այլևս չեն երևում, անգամ եթե նրանք շատ ավելի գեղեցիկ են, քան իր ընտրյալը:
3 Նա աչք կփակի ձեր թերությունների վրա
Ոչ ոք անթերի չէ, և ուրիշի թերություններն ընդունելը գրեթե անհնար է, սակայն երբ իսկապես սիրում ես, ընդունում ես դիմացինի թերությունները: Ուստի եթե տղամարդը աչք է փակում ձեր թերությունների վրա, ապա միմիայն այն պատճառով, որ իսկապես սիրում:
4 Նա անտարբեր չի մնա, եթե խնդիրներ ունեք
Եթե տղամարդը սիրում է, նրա մոտ առաջանում է պաշտպանողական ռեֆլեքս, և նա ցանկանում է ձեզ պաշտպանել ամեն բանից: Սա նրանց սիրո ամենավառ դրսևորումներից է:
5 Նա ձեզ կծանոթացնի իր ընկերների և ընտանիքի անդամների հետ
Եթե նա ձեզ լուրջ չի վերաբերվում, երբեք այս քայլին չի գնա, հետևաբար, եթե նա ձեզ ծանոթացրել կամ ցանկանում է ծանոթացնել իր ընտանիքի անդամների և ընկերների հետ, ապա իսկապես սիրում է:
6 Նա հետաքրքրվում է ձեր գործերով
Տղամարդը կնոջ գործերի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում միայն, երբ սիրում է, այլապես նրա համար պարզապես մեկ կլինի:
7 Նա ուշադիր լսում է, թե ինչ եք խոսում
Սա սիրո կարևորագույն դրսևորումներից է: Կանայք և աղջիկները հաճախ խոսում են շատ և բավականին խճճված: Տղամարդկանց համար լսելը լինում է բարդ և տանջալից, սակայն եթե նա ձեզ լսում է և մի բան էլ հիշում, թե ինչ եք ասել, ապա նա իսկապես ձեզ սիրում է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...