Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդը խոպանից վերադառնալով՝ «անջնջելի այլանդակել» է կնոջ դեմքը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է 1965 թվականին ծնված Ս.Ն.-ի գործի դատական քննությունը:
53-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը ամբաստանյալի կինն է:
Դատարանը հաստատված է համարել հետևյալը:
Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ս. Ն.-ն ամուսնացել է 1990 թվականին: Կնոջ հետ համատեղ կյանքի ընթացքում երկու երեխա են ունեցել, որոնք արդեն չափահաս են ու ապրում են ծնողներից առանձին:
Համատեղ կյանքի սկզբնական շրջանում Ս.Ն.-ն կնոջ հետ հաշտ է ապրել: Բայց երբ նա 2009 թվականին մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, կնոջ հետ նրա հարաբերությունները լարվել են:
2016 թվականին Ս.Ն.-ն վերադարձել է Հայաստան, նորից բնակություն է հաստատել իր հայրական տանը: Նույն տանն էր ապրում նաև նրա կինը:
Ամուսինների հարաբերությունները շարունակել են լարված մնալ, նրանք բանավոր պայմանավորվել են, որ ապրելու են առանձին, վարելու են առանձին տնտեսություններ:
Այսպիսով՝ Ս.Ն.-ն կնոջից պաշտոնապես չի ամուսնալուծվել, բայց նա ու կինը, ապրելով Ս. Ն.-ի հայրական տանը՝ նույն հարկի տակ, վարել են առանձին տնտեսություններ:
Դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ Ս. Ն.-ն դիմել է կնոջ հորը ու մեկ շաբաթ ժամանակ է տվել, որ կինը հավաքի իրերն ու հեռանա հոր տուն: Սակայն կինը չի հեռացել:
Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, Ս. Ն.-ի կինը արթնացել է սովորականի նման, մտել է խորդանոց, որ «գոմի շորերը» հագնի, գնա անասնագոմ՝ անասուններին խնամելու:
Այդ ընթացքում Ս.Ն.-ն մոտեցել է խորդանոցի դռանը, բացել է այն ու, հենց որ կինը շրջվել է, ամուսինը բռունցքով հարվածել է նրա դեմքին: Այնուհետև Ս.Ն.-ն մազերից քաշել, կնոջը գցել է գետնին, բռունցքով 4-5 անգամ հարվածել է կնոջ դեմքին, որից հետո հատակից վերցրել է դանակը ու սկսել է դրա շեղբով վնասել կնոջ դեմքը…
Արդյունքում՝ Ս. Ն.-ն կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել, որն արտահայտվել է «կնոջ դեմքի անջնջելի այլանդակմամբ»…
Ս.Ն.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Դատարանը հաշվի է առել, որ Ս.Ն.-ի խնամքին է… չաշխատող կինը, ում առողջությանը՝ «դեմքի անջնջելի այլանդակմամբ», ծանր վնաս է հասցրել տղամարդը:
Դատարանը հաշվի է առել նաև, որ տուժող կինը չի բողոքել, քաղհայցի պահանջ չի ներկայացրել, իսկ Ս.Ն.-ն բնութագրվել է դրական…
Ս.Ն.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...