Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք Չալաբյան Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Գիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևով Արևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Մեր թոշակառուներին սովամահ են անում․ թոշակները պետք է անհապաղ բարձրացնել․ Հրայր Կամենդատյան Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է. ՀայաՔվե Այն մասին, թե ինչ անմիջական կապ ունի Հայաստանում հաստատված բռնատիրությունը մեր երկրում թոշակառուների համատարած անմխիթար վիճակի հետ․ Ավետիք Չալաբյան
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըՀամլետ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինԳյումրիում է եղել Կարսի նահանգապետն ու 4-րդ կարգի պաշտոնյաներ, փոխանցել են Թուրքիայի պահանջներըՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովԺամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն չկա18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորածՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանՍպիտակ տունը կայք է գործարկել, որը 1 միլիոն դոլարով ԱՄՆ քաղաքացիություն է վաճառումԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան Մենք Ուկրաինայի հարցը քննարկել ենք բավականին կոշտ ձևով. Թրամփը՝ Մակրոնի, Մերցի և Սթարմերի հետ հեռախոսազրույցի մասինՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Իրականության մեջ և´ Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Նիկոլն իր դեմքը փրկելու համար փորձում է Սահմանադրության փոփոխությունը որպես երկրի ներքին պահանջ ներկայացնել․ ԱբրահամյանՓաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրԱրարատի մարզում և «Մեղրու սար» հատվածում մառախուղ է․ Լարսը բաց էԲավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն Մարուքյան
Ժամանց

«Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»․ Ռոզի Ավետիսովան՝ եթերային դադարի, ոճի ու սեքսուալության մասին

Ռոզի Ավետիսովան այս փուլում ստեղծագործական դադարի մեջ է, սակայն շուտով դադարին հաջորդելու է աշխատանքային բուռն ընթացքը։ Մինչ տևական դադարից հետո դերասանուհին կրկին կհայտնվի եթերում, Tert.am Life-ը նրա հետ զրուցել է անձնական և գործնական կյանքի, ոճի ու սեքսուալության վերաբերյալ պատկերացումների մասին։

Կառուցվածքս ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել

Իր ոճի մասին խոսելիս Ռոզին նշեց, որ այս դարում նորաձևությանը չհետևել հնարավոր չէ։ Ինքն էլ իր չափով հետևում է թրենդներին, սակայն դրանց հիվանդագին նշանակություն չի տալիս։ «Արդյունքում ընտրում եմ այն, ինչն ինձ համապատասխանում է և ինքս գեղեցիկ եմ համարում։ Միշտ փորձում եմ հագածիս մեջ լինել բնական ու չխախտել իմ սկզբնական վիճակը։ Իմ կառուցվածքն ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել»,- ասաց Ռոզին։

Գռեհկության ու սեքսուալության սահմանը դերասանուհու համար չի սկսվում ու ավարտվում հագուստով, շպարով կամ ընդգծված բարեմասնություններով։ Նրա խոսքով՝ սեքսուալությունը բոլորովին այլ երևույթ է։ «Սեքսուալությունն առաջին հերթին էներգիա է, երկրորդ հերթին՝ կնոջ շարժման, խոսքի ընթացքի մեջ արտահայտված երևույթ, որն ընդհանրապես կապ չունի հագուստի, շպարի, բարձրակրունկների կամ սպորտային կոշիկներին հետ։ Իմ մասնագիտության վրա օրինակ կարող եմ բերել․ չորրորդ համարի կուրծք չունեցող, տգեղ դիմագծերով ու առանց որևէ առավելության կինը կարող է շատ ավելի լավ խաղալ ու լինել ամենասեքսուալը: Ինձ համար ամենասեքսուալ կինը բնական կինն է: Նա, ով իրեն սիրում է բնական կարգավիճակով, չի մտածում երեք-չորս օրը մեկ շրթունքների ծավալն ավելացնելու, քիթն ուղղելու, հոնքերը ներկելու, կրծքերը կամ հետույքը մեծացնել-փոքրացնելու մասին։ Ըստ իս՝ սեքսուալ է նա, ով ուղղակի սիրում է ինքն իրեն: Եթե բնական է, բոլորի համար էլ սեքսուալ կլինի»,- նշեց դերասանուհին։

Ի պատասխան մեր հարցադրմանը, թե ինքն իրեն որքանո՞վ է սեքսուալ համարում՝ դերասանուհին ժպիտով արձագանքեց․ «Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»։

Բարիստա աշխատելու փորձն ինձ շատ բան է տվել

Աշխատանքային ու գործնական թեմաներով Ռոզիի հետ խոսելիս դժվար է շրջանցել այն հետաքրքիր փաստը, որ տարիներ առաջ նա աշխատում էր փաբում, որպես բարիստա։ Ըստ դերասանուհու՝ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում վերադառնալ գիշերային կյանքին։

«Ինձ համար այդ աշխատանքը եղել է հոբբի: Երբ ցանկություն ունենամ, կարող եմ վերադառնալ այդ գործին։ Բարմեն աշխատելու փորձն ինձ իրականում շատ բան է տվել, օրինակ՝ կենտրոնանալու կարողություն։ Երբ հանդիպում ես տարբեր տեսակի մարդկանց, ովքեր ոչ ադեկվատ վիճակում են, սկսում ես ավելի դիմացնկուն դառնալ կյանքի տարբեր իրավիճակներում»,- ասաց դերասանուհին։

Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է

Իր առաջարկների մասին խոսելիս Ռոզին նկատեց, որ ներկայումս ավելի շատ նախագծեր է կարողանում իրականացնել, քան տարիներ առաջ, սակայն երբեմն դադարներ է ունենում, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ ներկայումս հեռուստաընկերությունները նախապատվությունը տալիս են կարճ նախագծերին։ Շուտով Ռոզին կներկայանա նոր նախագծում, սակայն այս մասին փակագծերը կբացի ավելի ուշ:

«Նախորդ տարիների հետ համեմատ ներկայումս դաշտն ավելի պասիվ է, ավելի քիչ նախագծեր են նկարահանվում և ավելի կարճ են տևում։ Հիմնականում նախապատվությունը տրվում է 16-20 մասանոց նախագծերին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զբաղվածությունս ավելի քիչ է լինում, քան նախորդ տարիներին, որովհետև առաջ մի նախագիծն ապահովում էր մեկ տարվա զբաղվածություն»,- ասաց դերասանուհին։

Ռոզիի խոսքով՝ առաջարկների դեպքում նախ հաշվի է առնում սցենարի հետաքրքրությունը․ «Սցենարի մասին սկզբում եմ մտածում, որովհետև պետք է հասկանամ՝ ի՞նչ ենք անելու և ինչի՞ համար։ Դրանից հետո շատ հարցեր կան, որոնցից մեկն էլ նկարահանող թիմն է: Կարևորում եմ, թե ինչպիսի մարդկանց հետ եմ աշխատելու։ Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է, քանի որ այս ամենը հասկանալուց հետո եմ քննարկում այդ հարցը։ Իհարկե, եթե հոնորարը չի բավարարում ինձ, գուցե հրաժարվեմ նկարահանվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ հետաքրքիր նախագծի դեպքում, երբեմն, ուշադրություն չի դարձնում հոնորարին։

Համբույրի կամ բաց տեսարանների հետ կապված որևէ խնդիր չունեմ

Հեռուստատեսային համարձակության ու ֆիլմերում բաց տեսարանների հետ կապված Ռոզին սահմանափակումներ չունի, բայց պետք է տեսարանն էսթետիկ լինի: «Եթե ֆիլմում ես ունենամ տեսարան, որտեղ առանց ինձ փոխարինող կասկադյորի պետք է շատ բարձր տեղից թռչեմ, դա ինձ համար կլինի համարձակ տեսարան։ Ես համբույրի կամ բաց տեսարանների հետ կապված որևէ խնդիր չունեմ։ Դա նախապես համաձայնեցվում է ռեժիսորի հետ, հասկանում եմ, թե էսթետիկ տեսանկյունից ինչ արդյունք ենք ստանալու,- ասաց դերասանուհին ու ի պատասխան մեր հարցադրմանը, թե ի՞նչ տեսարանում երբեք չի խաղա, ասաց,- երբեք չեմ խաղա տեսարանում, որտեղ ստիպված կլինեմ տանջել կենդանիներին։ Սա վստահաբար չեմ անի, միանգամից կհրաժարվեմ։ Բացի սրանից, չկա հստակ մի կերպար, որը չեմ խաղա»։

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Ռոզին տեսակետ էր հայտնել, թե յուրաքանչյուր մասնագետ պետք է իր գործով զբաղվի։ Հաշվի առնելով, որ դերասանուհին նկարահանվում է այնպիսի նախագծերում, որտեղ հաճախ կարելի է հանդիպել դերասանի կրթություն չունեցող խաղընկերների, հետաքրքրվեցինք՝ արդյոք տարիներ անց շարունակում է նույն կարծիքն ունենալ․«Իրականում, այո՛, շարունակում եմ նույն կերպ մտածել, սակայն հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում հեռուստատեսային պահանջները փոխվում են։ Հեռուստատեսությունն ունի իր պահանջները, որ ինչ-որ տեղ պետք է նաև շոու լինի, ինչն ապահովելու համար անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք բացի իրենց մասնագիտական ունակությունները, կլինեն հետաքրքիր, գունեղ, կունենան տեսակ և կապահովեն վարկանիշ։ Այս ամբողջը հաշվի առնելով՝ նորմալ եմ համարում, որ հեռուստատեսությունում հայտնվում են մարդիկ, որոնք չունեն դերասանի կրթություն ու տվյալներ, բայց իրենց գործի մեջ կամ ինչ-ինչ շրջանակներում սիրված են։ Եթե նայենք պրոդյուսերների ստրատեգիայի տեսակետից, ճիշտ է»։

Ամուսնության հետ կապված հարցերն ինձ չեն նյարդայնացնում

Դերասանուհին ծիծաղելով նկատեց, որ վերջին շրջանում անձնական ու գործնական կյանքում նույն իրավիճակն է՝ երկու դեպքում էլ դադար է։

Հայաստանում տարածված՝ «բա չե՞ս ուզում ամուսնանալ» հարցից 31–ամյա Ռոզին չի կաշկանդվում: «Ամուսնության հետ կապված հարցերն ինձ չեն նյարդայնացնում, որովհետև իմ պատասխանը լինում է շատ կտրուկ և կոպիտ։ Դրանից հետո երկրորդ կամ երրորդ անգամ այդ հարցն ինձ հետ կապված չի հնչում»,- ասաց նա։