Կենդանակերպի 5 նշան, ովքեր ամենավտանգավորն են սիրային հարաբերություններում
Կշեռք: Հարաբերություններում ազնիվ են: Նույնիսկ հարաբերությունների սկզբնական շրջանում զարմանալիորեն բաց են զուգընկերոջ առաջ: Հարաբերություններում առանձնակի գաղտնիքներ չունեն, հետևաբար չկան խանդի և անվստահության պատճառներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խուսափում են կոնֆլիկտներից, վեճերից, չհասկացված լինելուց: Բայց Կշեռքները նաև պաշտում են սիրախաղը, հիանում են շատերով, աջ ու ձախ հաճոյախոսություններ անում, ինչը շրջապատը ոչ միշտ է միանշանակ ընդունում:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են խորը, անկեղծ զգացմունքներ ունենալ, լուրջ հարաբերություններ կառուցել, բայց հոռետեսությունն ու աշխարհի մասին չիրականացած երազանքները հարաբերություններում որոշակի հիասթափության պատճառ են դառնում: Ձկները չափազանց կախված են իրենց զգացմունքներից, էմոցիաներից, երբեմն նրանց նույնիսկ դուր է գալիս տանջվել:
Խոյ: Խոյերը կրքոտ են, ուղիղ: Անզուսպ բնավորություն ունեն, որն անխոհեմության հետ համադրվելու դեպքում կարող է չմտածված քայլերի պատճառ դառնալ: Խոսքը վերաբերում է նաև անձնական հարաբերություններին: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սեր են խոստովանում, բացարձակ անկեղծ են: Խոյերը կրքոտ են, բայց անկայուն: Երբ սկսում են ձանձրանալ հարաբերություններում, նոր կիրք են գտնում, ինչը խորը ցավ է պատճառում սիրելիին:
Երկվորյակներ: Երկվորյակները քիչ են խոսում, բայց շատ բան են անում հանուն հարաբերությունների: Նրանք կանեն ամեն բան զուգընկերոջ համար: Քնքշանք, հոգատարություն, կիրք, հոգատարություն. կարելի է պարզապես խորտակվել Երկվորյակների սիրո մեջ: Միևնույն ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ խանդոտ են, սեփականատեր են, իսկ խանդոտ Երկվորյակները զայրույթի պահին իսկապես կարող են վախեցնել:
Կույս: Իսկական սեր որոնելիս ռոմանտիկ են, երազկոտ: Գերադասում են նուրբ, ռոմանտիկ հարաբերություններ: Բավական երկար ժամանակ ավելի լավ տարբերակ են որոնում՝ զուգընկերոջը պատմելով իրենց իդեալի մասին: Դա իսկապես տհաճ է, լրջորեն նեղացնում է սիրելիին, բայց երբ կատարում են իրենց ընտրությունը, լրջանում են, նվիրված զուգընկեր դառնում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...