Անհավանական դեպք. Տղամարդուն ՀՏ-դիագնոստիկա է կատարվել, որի արդյունքները բժիշկներին ապշահար են արել.
Մերձմոսկվայից բժիշկները հազվագյուտ շեղմամբ տղամարդու են հայտնաբերել՝ բացակայում է նրա ուղեղի մի կիսագունդը:
Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի Արտաբրգային հիվանդությունների դաշնային կենտրոնի նյարդաբան Մարինա Անիկինան լրագրողներին հայտնել է, որ 60-ամյա տղամարդն իրենց հիվանդանոց է ընդունվել գլխուղեղի արյան շրջանառության խանգարմամբ՝ տրանզիստորային իշեմիկ հարձակում, որն առաջացնում է ձեռքերի եւ ոտքերի շարժունակության խնդիրներ: Պացինետին ՀՏ է կատարվել, որի արդյունքները բժիշկներին ապշահար են արել. պացիենտն ուներ ուղեղի միայն աջ կիսագունդ, իսկ ձախը բացակայում էր:
Երբ պացիենտին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, եւ վերջույթների շարժունակությունը վերականգնվել է, նա տուն վերադառնալու ցանկություն է հայտնել՝ առանց հետագա հետազոտությունների: Տղամարդը հայտարարել է, որ նորմալ կյանքով է ապրել եւ հիմա չի ցանկանում անգամ մտածել այն մասին, որ իր ուղեղի կեսը չկա: Դրանից բացի, տղամարդը վախենում է, որ այս առանձնահատկությունը կարող է իր վրա ավելորդ ուշադրություն գրավել, իսկ ինքը դա չի ցանկանում:
Մասնագետների ենթադրությամբ՝ այս մարդու ամբողջ ուղեղի ֆունկցիան կյանքի ընթացքում կատարել է աջ կիսագունդը: Հետաքրքիր է, որ արտասովոր պացիենտը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել, նա հաջողությամբ ավարտել է դպրոցը, ծառայել բանակում, ավարտել բուհը եւ ստացել ինժեների մասնագիտություն: Նա խնդիրներ չի ունեցել նաեւ անձնական կյանքում. ամուսնացած է, ունի երկու երեխա:
«Եթե մեր յուրահատուկ ինժեների մայրը ծննդաբերության պատրաստվեր ոչ թե 60 տարի առաջ, այլ մեր օրերում, ապա նրան ավելի շուտ խորհուրդ կտային հղիությունն արհեստականորեն ընդհատել: Պերինատալ սքրինինգը, ՈՒՁՀ-ն անմիջապես ցույց կտային ապագա երեխայի մոտ մի ամբողջ կիասագնդի պակասը, եւ բժիշկները ռիսկի չէին դիմի: Սակայն անցյալ դարի 50-ական թվականներին այսպիսի տեխնոլոգիաներ դեռեւս գոյություն չունեին, եւ երեխան կարողացել է լույս աշխարհ գալ առանց մի կիասգնդի, մեծացել է, ունեցել առողջ երեխաներ»,- ասել է բժիշկ Անիկինան:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...