5 հետաքրքիր փաստ կնոջ օրգանիզմի մասին
Կնոջ մարմինը տարբերվում է իր յուրահատուկ առանձնահատկություններով, որոնց մասին շատերը նույնիսկ չգիտեն:
Sexnews.am-ը անդրադարձել է կնոջ մարմնի 5 առանձնահատկություններին, որոնք, միգուցե, կլինեն նոր բացահայտումներ հենց կանանց համար:
Արգանդը բավականին հետաքրքիր օրգան է: Այն կանանց վերարտադրողական համակարգի գլխավոր օրգանն է, որի երկարությունը կազմում է 7, իսկ լայնությունը` 5 սմ: Հղիության ժամանակ այն կարող է մեծանալ և նույնիսկ դառնալ մեկ մեծ ձմերուկի չափսի: Սակայն ծննդաբերությունից հետո այն 6 շաբաթվա մեջ կարող է վերադառնալ իր հին տեսքին:
Կրծքերից մեկը միշտ ավելի մեծ է երկրորդից: Բոլոր կանանց և աղջիկների մոտ կուրծքը տարբերվում է մեկը մյուսից: Սակայն շատ հաճախ այդ տարբերությունն այնքան քիչ է, որ այն նույնիսկ նկատել հնարավոր չէ:
Կինը ծնվում է բոլոր ձվաբջիջներով, որոնք որ պետք է լինեն իր օրգանիզմում: Եթե տղամարդկանց օրգանիզմը անընդհատ արտադրում է սպերմատոզոիդներ, ապա կնոջ օրգանիզմում ամենասկզբից էլ լինում են բոլոր ձվաբջիջները: Միջինում կինն իր օրգանիզմում կրում է մոտ 400 000 ձվաբջիջ, որոնցից, բնականաբար, ոչ բոլորն են կարողանում հասունանալ:
Կուսաթաղանթը կարող է պատռվել առանց սեռական ակտի միջամտության: Կինը կարող է չունենալ կուսաթաղանթ, բայց և լինել կույս: Կուսաթաղանթը կարող է վնասվել կամ պատռվել շատ բաներից. Ֆիզիկական վարժությունների ժամանակ, մաստուրբացիայի և ցանկացած այլ դեպքերում:
Տարիքի հետ օրգազմը ավելի ուժեղ է դառնում: Կնոջ կլիտորիսը տարիքի հետ ավելի է մեծանում, և հենց դա է նպաստում օրգազմի ուժգնության մեծացմանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...