Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան
Ժամանց

«Դիանան շատ մեծ աշխատանք է անում»․ Հարություն Մովսիսյանը՝ Դիանա Գրիգորյանի հետ համագործակցության և կրկին կատակերգական դերով ներկայանալու ցանկության մասին

Դերասան Հարություն Մովսիսյանն այժմ ներկայանում է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորած կերպարը բնորոշում է որպես իսկական տղամարդու դեր, որի կարիքը միշտ եղել է ամբողջ աշխարհում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսեց ինչպես նոր կերպարի, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ առաջին համագործակցության, այնպես էլ կատակերգական դերով ներկայանալու մեծ ցանկության մասին:

Սա Հարություն Մովսիսյանի առաջին համագործակցությունն է պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ: Դերասանը շատ գոհ է համատեղ աշխատանքից: «Մեր աշխատանքում ամենակարևորը սցենարն է: Հաճախ սցենարը թույլ է լինում, ստիպված դերասանն ու ռեժիսորն են խառնվում, ուզում շտկել ինչ-որ բան: Մենք շատ լավ սցենար ունենք: Դիանան շատ մեծ աշխատանք է անում: Ես ուրախ եմ, որ երիտասարդների հետ աշխատելու հնարավորություն ունեմ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորում է համարձակ, գրագետ, պարտաճանաչ, խելացի, բարի մարդու, որն իր համար իսկական տղամարդու տեսակ է:

Վերջին տարիներին դերասանի մարմնավորած կերպարները կտրականապես տարբերվում են տարիներ առաջ կերտած հերոսներից: Կյանքի առաջին կեսը նա խաղաց կատակերգական, երկրորդ կեսը՝ դրամատիկ դերեր: Նրա խոսքով՝ ժամանակին անցումը շատ անսպասելի էր ոչ միայն հեռուստադիտողների, այլև գործընկերների համար, սակայն ոգևորությամբ նշեց, որ ժողովուրդն իրեն ընդունեց այս կերպարով:

«Իմ կրթությամբ էլ ես համարվում եմ տրագիկոմեդիայի ժանրի դերասան և երկու ժանրում կարող եմ ներկայանալ: Երբ հետևում ես դերասանական աշխարհին՝ և՛ համաշխարհային մակարդակով, և՛ հայ մեծերի օրինակով, տեսնում ես, որ յուրաքանչյուրը փորձել է պահպանել այն լավագույն տեսակը, որը ժողովուրդը հավանել է»,- ասաց նա՝ անդրադառնալով վերջին տարիներին ավելի դրական, կայացած հերոսների մարմնավորելուն:

Դերասանը խոստովանեց, որ շատ է կարոտել կատակերգական դերեր մարմնավորելը և հաճույքով կհամաձայնի խաղալ կատակերգական դեր, սակայն ունի նախապայման․հերոսը պետք է գլխավոր լինի:

«Այնպես եմ ուզում հումորային կերպարով ներկայանլ, կարծես, մորս կամ եղբորս կարոտեմ: Կոմիկական դերով ուզում եմ ներկայանալ, սակայն պետք է շատ լավ աշխատանք լինի: Հիմա կատակերգական դերերի հրավերներ չեն լինում: Կարծում եմ՝ դա նորմալ է, քանի որ ինձ տեսան այս տեսակի մեջ: Իմ ամենամեծ մտահոգութունն է, որ տարբեր բաներ խաղամ, սակայն ամենանուրբ պահն է, թե ինչպես կընկալի ժողովուրդը»,- ասաց նա։

Անդրադառնալով քննադատություններին՝ դերասանն ասաց, որ կարևորում է դրանք․ «Քննադատությունն դերասանների ընդդիմություն է, իսկ ընդդիմություն միշտ պետք է լինի: Այն մտքերը, որոնք քեզ կասկածելի են թվում, հաստատվում են քննադատության շնորհիվ»: