Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Աննա Սեդոկովայի դիետան. ինչպես է սեքսուալ երգչուհին պահպանում իր կազմվածքը

Հայտնի երգչուհի Աննա Սեդոկովան միշտ հաջողություն է ունեցել երկրպագուների շրջանում։ Նա հաջողակ և շատ գրավիչ կին է։ Միայն վերջերս երգչուհին ունեցավ իր երրորդ երեխային, բայց արդեն այսօր բոլորին ապշեցնում է իր սլացիկ կազմվածքով։ Պարզվում է, որ նա էլ ունի քաշի նվազեցման իր տարբերակը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Օգտվելով տարատեսակ դիետաներից ու էական արդյունք չգրանցելով՝ ժամանակի հետ Սեդոկովան մշակեց իր սեփական սննդակարգը, որն օգնեց քաշ կորցնել։ Երգչուհին պատմել է, որ չի ընդունում սահմանափակումները սնվելու մեջ, քանի որ դրա պատճառով չարանում ես, բայց ոչ մի օգուտ չկա։

Պետք չէ քայքայել քեզ մոնոդիետաներով, բավական է լավ բալանսավորված սննդակարգը։

Գեղեցիկ կառուցվածք ունենալու մեթոդներից մեկը նա համարում է չվերամշակված հում սննդի օգտագործումը։ Այդպիսի սնունդը պահպանում է իր օգտակար նյութերն ավելի շատ, քան ջերմային մշակման ենթարկված սննդատեսակը։

Այսպես, երգչուհին չի եփում ձավարեղենը, այլ պարզապես գիշերը թրջում է։ Առավոտյան ստացվում է շատ օգտակար շիլա։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ չեփած ձավարեղենի կալորիականությունն ավելի ցածր է։

Բացի դրանից, շատ է ուտում թարմ մրգեր ու բանջարեղեն, ինչպես նաև խորհուրդ է տալիս պատրաստել բանջարեղենային սմուզիներ, քանի որ դրանք հարուստ են բջջանյութով, արագ ու հեշտ են յուրացվում ու պարունակում են ավելի քիչ գլյուկոզա, քան մրգերը։ Երգչուհին խորհուրդ է տալիս օգտագործել կանաչ սմուզիներ, որոնք պատրաստված են միայն կանաչ գույն ունեցող բանջարեղենից, մրգերից ու խոտաբույսերից։

 

Երգչուհու կարծիքով՝ լավ կազմվածք ունենալուն շատ է նպաստում նաև սննդակարգից վերամշակված մսամթերքի, աղի ու ճարպոտ սննդի բացառումն ու ածխաջրածինների քանակի կրճատումը։

Աննա Սեդոկովայի կանոնները՝

1. Հագեցած նախաճաշ

Աննա ասում է, որ դա իր ուտելու գլխավոր ժամն է, ու դրա համար այն պետք է հագեցնող լինի։ Առավոտյան կարելի է նույնիսկ ինչ-որ քաղցր բան ուտել։

2. Ճաշ

Ճաշը նույնպես պետք է հագեցնող լինի, բայց այն չպետք է լինի 14:30-ից ուշ։ Այդ ժամից հետո էական ոչինչ չի կարելի ուտել։

Երգչուհին սիրում է քաղցրը, բայց այստեղ էլ նա գտել է այլընտրանքային տարբերակ՝ քաղցրեղենը փոխարինելով չորամրգերով։ Բայց դրանք կարելի է ուտել միայն բացառապես օրվա առաջին կեսին, քանի որ դրանք շատ սննդարար են։

Ցերեկը ժամը 14:00-ից հետո՝ միայն թեթև սնունդ։ Նա խմում է կոճապղպեղով թեյ, մրգեր կամ բնական հյութ։ Եթե քաղցի զգացումը շատ ուժեղ է, ապա կարող է ուտել մի կտոր միս։

Տարատեսակությունը հաջողության երաշխիքն է։ Երգչուհին պնդում է, որ խիստ սահմանափակումն օրգանիզմում բունտ է հարուցում, իսկ դա հանգեցնում է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկելուն։ Այդ պատճառով էլ սննդակարգն անընդհատ պետք է լրացնել ու թարմացնել։

Երբ Աննային պետք է արագ նիհարել, նա դիմում է նյույորքյան դիետային։ Մեթոդը բավականին խիստ է, բայց տալիս է իր արդյունքները։ Դիետան բաղկացած է 3 փուլերից։

 

Առաջին փուլի ժամանակ սննդակարգից ջնջվում է ածխաջրածինների մեծ մասը։ Արգելանքի տակ են ընկնում ալյուրից պատրաստվող մթերքները, կաթնամթերքը, կարտոֆիլը, շիլաները, քաղցրեղենը, ընկուզեղենը, ալկոհոլն ու սուրճը։ Դիետայի հիմքը ձուկն է, անյուղ միսն ու բանջարեղենը։ Այս փուլը ձգվում է 2 շաբաթ։

Երկրորդ փուլի ժամանակ պետք է անցնել քաշի կայունացմանը։ Այստեղ կարելի է որոշ մթերքներ ավելացնել սննդակարգում՝ մրգերի որոշ տեսակներ, ամբողջական ցորենահատիկից պատրաստված ձավարեղեն։ Սա նույնպես պետք է տևի 2 շաբաթ։

Երրորդ փուլի ժամանակ կարելի է ավելացնել այնքան ածխաջրածիններ, որ դրանք կազմեն ընդհանուր սննդակարգի 45 տոկոսը։ Սնվել պետք է օրական 3 անգամ, առանց ընդմիջումներին որևէ բան ուտելու։

Բայց ամեն դեպքում միայն սննդակարգը կարգավորելով՝ Աննա Սեդոկովան չի բավարարվում։ Նրա սլացիկ կազմվածքի երաշխավորը նաև շարունակական մարզումներն են։

Նա կարծում է, որ լավ տեսք ունենալու համար պետք է շատ շարժվել։ Եվ խոսքն այստեղ տանջալից մարզումների մասին չէ, այլ կանոնավոր ֆիզիկակական ակտիվության։ Եթե չեք սիրում մարզասրահ գնալ, պարզապես քայլեք փողոցում, աստիճաններով բարձրացեք, տանը կքանիստեր արեք։

Երգչուհու սիրելի սպորտատեսակը վազքն է։ Բայց վազել պետք է 40 րոպեից ոչ պակաս, որպեսզի գործարկվի ճարպերի այրման գործընթացը։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը