Կակաոյի հատիկները պայքարում են ճարպակալման և դիաբետի դեմ
Կակաոյի հատիկների կեղեւում պարունակվող երեք ֆենոլային միացություններն օգնում են պայքարել ճարպակալման հետ կապված քրոնիկ բորբոքման դեմ, ինչպես նաեւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության դեմ, որը կարող է հանգեցնել 2-րդ տիպի դիաբետի զարգացմանը: Այդ մասին հայտնում են Իլինոյիսի համալսարանի գիտնականները:
Նրանք կակաոյի սերմերի կեղեւում հայտնաբերել են պրոտոկատեխային թթվի, էպիկատեխինի եւ B2 պրոցիանիդինի բարձր մակարդակներ: Այդ միացությունների հիման վրա նրանք հյութ են ստեղծել եւ ստուգել դրա ազդեցությունը ադիպոցիտների (ճարպային հյուսվածքի բջիջներ) եւ մակրոֆագի իմունային բջիջների վրա:
Մասնագետները նաեւ ուսումնասիրել են, թե ինչ ազդեցություն է ունենում բջիջների վրա ամեն մի նյութն առանձին առանձին:
Պարզվել է, որ ֆենոլային միացությունները ինչպես միասին, այնպես էլ առանձին առանձին նպաստել են վնասված միտոխոնդրիաների վերականգնմանը, նվազեցրել ադիպոցիտներում ճարպի կուտակման մակարդակը. արգելափակել բորբոքային գործընթացները եւ վերակագնել են ինսուլինի նկատմամաբ բջիջների զգայունությունը:
Կակաոյի հատիկների կեղեւը կոչվում է կակաովելլա: Այն սովորաբար օգտագործում են ցածր կարգի շոկոլադի պատրաստման համար, ինչպես նաեւ հողի կազմության եւ հատկությունների բարելավման համար:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...