Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գիտնականը պետք է ունենա աճելու հնարավորություն․ ինչպե՞ս կանխել ուղեղների արտահոսքը. Ատոմ Մխիթարյան ԱՄՆ-ում տեղադրվում են 3D արևային վահանակներ. Ինչու են դրանք ավելի լավը, քան սովորականները «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր
Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ ՍամսոնյանՓաշինյանի «ճանապարհային քարտեզը» պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. ՍուրենյանցՀանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվությանԱվտորիտարացած ռեժիմ․ ԵԺԿ Քաղաքական համաժողովում իմ աշխատանքի հիմնական ուղղությունն էԲագրատ սրբազանի գործով նիստը խնդրել ենք հետաձգել, այն կլինի դեկտեմբերի 11-ին․ փաստաբանԼևոն Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետԻշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմՊետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետիցՔիչ առաջ Ադրբեջանի ԱԳՆ- ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին․ Էդմոն ՄարուքյանLa Stampa պարբերականը հոդված է հրապարակել Երևանի մասինՓաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերինԹուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն․ «Մեր ձևով»Ջրային պարեկները արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտելԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանԲվիկն ու Իդրամը՝ ընթերցասերների կողքինՉափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․ԱմստերդամՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինԻսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաների ուղղությամբՀայաստանում չկա իրական քաղաքացիական հասարակություն․ Արմեն ՄանվելյանՈրպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
Ժամանց

«Աղջկաս անունը 8 տարի առաջ էի որոշել»․ Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու ամուսնու արձագանքը դստեր անվան ընտրությանը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը շուտով մայրիկ կդառնա: Այս կարգավիճակին Սիլվան երկար է սպասել: Թեև երգչուհին լուրը չէր թաքցնում իր երկրպագուներից, նոր կարգավիճակի մասին խոսել զգուշանում էր: Ասում է՝ ուզում էր խոսել վերջում, երբ հղիության 3 եռամսյակն էլ անցած կլինի ու լիարժեք կզգա իր կարգավիճակի բերկրանքը:

Փոքրիկի ծննդին ընդառաջ Սիլվան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել նոր կարգավիճակի մասին:

Սիլվան ու Նորայրը դուստր են ունենալու: Փոքրիկին տալու են Միլա անունը: Իր աղջկա անունը Սիլվան որոշել էր, երբ Նորոյի հետ հարաբերություններ էլ չուներ:) «8-9 տարի առաջ ինչ-ոչ տեղ կարդացի, որ երեխային Միլա անունն են տվել, տպավորվեց մեջս ու որոշեցի, որ երբ դուստր ունենամ, իրեն այդ անունն եմ տալու: Նորոյին շատ վաղուց էի ասել այդ մասին, դեռ ընկերություն էինք անում: Շատ ուրախացա, երբ ասաց՝ ես էլ եմ այդ անունը շատ սիրում, որովհետև նա շատ է սիրում Միլա Կունիսին»,- պատմեց ապագա մայրիկը:

 

Երգչուհու խոսքով՝ իրենց համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել: «Փոքրիկը շատ սպասված է մեր ընտանիքում: Նա իմ ամենանվիրական երազանքն էր: Սեռի հարցում ոչ ես, ոչ էլ Նորոն նախապատվություն չունեինք: Միշտ ասում էինք, որ երեխան Աստծո պարգև է: Հղիությանս ընթացքում բոլորն ինձ ասում էին՝ նրբացել ես, տղա ես ունենալու, բայց ես հոգուս խորքում վստահ էի, որ աղջիկ է, որովհետև աղջիկն ինձ մոտ ասոցացվում է ուժեղ սեռի հետ, իսկ ես սկզբում մի շարք դժվարություններ հաղթահարեցի, ինքն այնքան փորձության միջով անցավ, բայց պինդ մնաց: Բացի այդ, մեր ընտանիքում բոլորի առաջնեկները աղջիկ են եղել: Վստահ էի, որ ես բացառություն չեմ լինելու»,- ոգևորությամբ պատմեց Սիլվան:

Բարդությունները, որոնց մասին խոսեց Սիլվան, պայմանավորված էին հղիության առաջին եռամսյակում վատառողջ լինելով և ծանրաբեռնված գրաֆիկով: «Հղիությանս մասին իմացա, երբ մեկնել էի շրջագայության Ռուսաստանի 18 քաղաքում: Երգչի համար բավականին ծանր են այդպիսի շրջագայությունները: Սկզբնական փուլում փոքր-ինչ վախեցած էի, քանի որ մինչև հղիությանս մասին իմանալս հասցրել էի հիվանդանալ, հակաբիոտիկներ էի խմել կոկորդս բուժելու համար: Բայց արի ու տես, որ Աստծո պարգև երեխային ոչինչ չի խանգարի: Նորոն ինձ հետ չէր, մայրիկս ու հայրիկս էին ինձ ուղեկղցում: Սկզբում չէի հավատում, մտածում էի՝ ինչպես կարող է լինել, բայց երբ համոզվեցի, որ իսկապես բալիկի եմ սպասում, որոշեցի ոչ ոքի չասել, բացի քույրիկիցս, քանի որ առջևում 3 համերգ ունեի, բավականին ծանրաբեռնված շրջան էր, չէի ուզում անհանգստանային»,- հուզմունքով հիշեց երգչուհին, որն իր հղիության մասին ծնողներին հայտնել է Հայաստանի ճանապարհին՝ հայրիկի տարեդարձի կեսգիշերին, ամուսնու համար որոշել էր անակնկալ պատրաստել, բայց չի ստացվել:

«Երբ ծնողներիս հայտնեցի լուրը, ճանապարհին էինք, հայրիկիս տարեդարձի գիշերն էի, կանգ էինք առել գազալցակայանում: Իրեն տուփ հանձնեցի, որի մեջ խորհրդանշական նվեր էի դրել: Երբ հասկացավ, որ կրկին պապիկ է դառնալու, բոլորս սկսեցինք ուրախությունից լացել: Այդպես շատ ուրախ տրամադրությամբ ժամանեցինք Հայաստան: Նորոն ու մեր հարազատները եկել էին մեզ դիմավորելու: Ես որոշել էի տանը գեղեցիկ անակնկալ պատրաստել և այդպես նրան հայտնել լուրը, սակայն ամեն բան հանկարծակի ստացվեց: Անկախ ինձնից ճանապարհին հայտնեցի, որ մենք բալիկ ենք լինելու: Այնպես ոգևորվեց, հուզվեց, քիչ էր մնում վթարի ենթարկվեինք»,- պատմեց երգչուհին:

Սիլվան ասաց, որ փոքրիկի մասին լուրն իմանալուց հետո իր զգացմունքային դաշտը լրիվ փոխվել էր, բայց մայրանալու փաստը լիարժեք ընկալել է միայն, երբ առաջին անգամ զգացել է երեխայի խաղը: «Չէի կարողանում հավատալ երջանկությանս, երբ առաջին անգամ այցելեցի բժշկի, հասկացա, որ իրականում իմ ներսում մարդուկ է ձևավորվում, բայց սկսեցի լիարժեք զգալ, որ մայրիկ եմ դառնալու, երբ առաջին անգամ զգացի երեխայի խաղը: Ամեն անգամ, գնում էի ուլտրաձայնային հետազոտության ու տեսնում իր շարժը, աճը, աչքերիցս արցունքներ էին հոսում»,- ասաց նա ու հավելեց, որ միշտ է հուզմունքային եղել, սակայն հղության ընթացքում դա կրկնապատկվել է: Սիլվան նկատեց, որ նույնիսկ իր ծիծաղն է փոխվել:

Հղի կանանց բնորոշ են կամակորություններ: Սիլվայի խոսքով՝ ինքն էլ ավելի պահանջկոտ է դարձել, իսկ ամուսինն ամեն բան անում է որպեսզի ինքը հանկարծ չսրտնեղի: «Երևի, Նորոն ավելի ճիշտ կբնորոշի՝ հիմա ինչպիսին եմ: Երևի, ավելի պահաջկոտ եմ, գուցե, կամակորություն էլ լինի: Նորոն լուռ տանում է իմ կամակորությունները՝ գիտակցելով, որ ինձ չի կարելի նյարդայնանալ: Նա միշտ ուշադիր է եղել, բայց հիմա շատ ավելի ուշադիր է դարձել, ավելի նրբանկատ: Որքան մոտենում են երեխայի ծննդյան օրերը, այնքան Նորոն ավելի անհամբեր, միաժամանակ, վախկոտ է դառնում՝ անհանգստության առումով»,- ասաց Սիլվան ու հավելեց, որ հղիությունը միայն ավելի ամուր է դարձրել իր նորաստեղծ ընտանիքը:

«Իմ ու Նորոյի հարաբերությունները միայն դեպի լավն են փոխվել: Փառք Աստծո, որևէ խնդիր չի եղել: Խաղաղ երջանիկ հղիոթյուն ունեմ,- ասաց նա ու ավելացրեց, որ ամբողջ օրվա ընթացքում խոսում է երեխայի հետ,- Նորոն ասում է՝ դու այդ հողի վրա լրիվ խելագարվել ես:) Ինքն էլ ճանաչում է ձայները, արձագանքում: Այս ընթացքում շատ երգեր եմ ձայնագրել: Հետաքրքիր է, որ կան երգեր որոնց արձագանք է տալիս՝ երգի առաջին նոտաներից մինչև վերջ պարում է, կան երգեր, որոնց ոչ մի կերպ չի արձագանքում, երևի չի հավանում: Այն երգերը, որոնց արձագանքում է, հաջողություն են ունենում: Այդպիսին էր Արաքսյա Վարդերսյանի երգի cover-ը, որի մասին միայն դրական կարծիքներ եմ լսել»:

Սիլվան նաև պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու դուստրը․ «Ամբողջ օրը պատկերացնում եմ, թե ինչպիսին է լինելու: Իրեն պատերացնում եմ շատ սպիտականաշկ, շեկ մազերով, կապուտաչյա, համովիկ, սիրուն աղջիկ: Իմ կարծիքով՝ պապայի գեներն ուժեղ կլինեն: Իհարկե, կարող է և սխալվեմ, ինչպիսին էլ լինի, իրեն շատ եմ սիրելու»:

Ապագա մայրիկը, որն անհամբերությամդ սպասում է դստեր ծննդին, անկեղծացավ, որ փոքրիկ մտավախություններ էլ ունի, բայց վստահ է՝ իրեն մենակ չեն թողնի․ «Կապ չունի՝ որքանով ես պահել զարմիկներիդ, երբ ինքդ ես պատրաստվում մայրանալ, վախենում ես ինչ-որ բան չկարողանալ: Միաժամանակ, մտածում եմ, որ գլուխ կհանեմ փոքրիկի խնամքից, բացի այդ, ինձ մենակ չեն թողնի: Ե՛վ մայրիկս, և՛ սկեսուրս, և՛ քույրս պատրաստակամ են օգնել ինձ: Չեմ կարծում, ինչ-որ բան դժվար լինի ինձ համար: Երևի, մի քիչ համարձակության պակաս ունեմ, որը ժամանակի հետ ձեռք կբերեմ»,- ասաց երգչուհին:

Սիլվան արդեն հասցրել է լիարժեք պատրաստվել փոքրիկի ծննդին: Այս փուլում նրա համար ամենահաճելի զբաղմունքը երեխայի համար ինչ-որ բան անելն է: Աղջնակը նաև շատ նվերներ է ստացել․ «Շատ դեպքերում ինձ հերթ չի հասել գնումներ անելու, բայց ես էլ ոգևորությամբ մանկական իրեր եմ ձեռք բերում: Հաճախ ասում են՝ ինչո՞ւ ես շտապում, բայց ես ոգևորությամբ եմ անում ցանկացած բան, որ կապված է երեխայիս հետ: Դա լրիվ այլ աշխարհ է, որն ինձ մեծ էներգիա է տալիս»:

Երգչուհին հիմա շատ երջանիկ է: Ասում է՝ իր կյանքը համապատասխանում է իր երազանքներին․ «Երջանիկ եմ, բայց վստահ եմ, երբ նա ծնվի ամեն բան ավելի լիարժեք կլինի: Որքան էլ ամուսնանում ես քո սիրած մարդու հետ, երջանիկ ես, միևնույն է, երբ երեխա չունեք, մի տեսակ դատարկություն է լինում: Երեխայի ծննդից հետո ամեն բան փոխվում է, նա բերում է այն, ինչ նախկինում պակասել է զույգերին: Դրա համար ցանկանում եմ, որ զույգերը, որոնք չեն կարողանում երեխա ունենալ, կամ չեն ուզում, անպայման ունենան: Դա իսկապես հրաշք է»,- ասաց նա: