Կենդանակերպի 5 նշան, ովքեր կարող են ձեր կյանքը դժոխքի վերածել
Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են չափազանց վրեժխնդիր լինել նրանց հանդեպ, ովքեր հայտնվել են իրենց ճանապարհին: Առյուծները բավական վախկոտ են, երբեք բացահայտ պատերազմ չեն հայտարարի, կոնֆլիկտի մեջ չեն մտնի ուժեղ մրցակցի հետ:
Առյուծները կարողանում են սպասել, ընտրել հարված հասցնելու լավագույն ժամանակը, երբ մրցակիցը բավական թույլ է կամ բաց:
Կարիճ: Հաճախ մարդկանց վնասում են առանց հատուկ պատճառի, պարզապես, որովհետև նրանց դա դուր է գալիս: Մյուսների բացասական էմոցիաները հաճույք են պատճառում Կարիճներին: Դա հնարավոր չէ ուղղել. պարզապես հարկավոր է հաշվի առնել: Բայց կարելի է նաև սիրել նրանց. սերն իսկապես հրաշքներ է գործում:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները քնքուշ են, ընկերասեր, դրական: Բայց դա նրանց բնավորության ընդամենը մի կողմն է: Երբ Աղեղնավորներն իմանում են, որ իրենց խաբել են, կամ որևէ մեկին պոտենցիալ թշնամի են համարում, բավական վտանգավոր մարդիկ են դառնում: Աղեղնավորները կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, ճիշտ մարտավարություն և տակտիկա մշակել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են շահել թշնամու վստահությունը, օգտագործել ստացած տեղեկատվությունը, ձեր դեմ տրամադրել ձեր համակիրներին: Աղեղնավորները չեն դադարում հոգեբանական ճնշում գործադրել թշնամու վրա: Աշխատեք չթշնամանալ նրանց հետ:
Այծեղջյուր: Նեղացած և խոցված Այծեղջյուրներն այլ զինանոց են օգտագործում՝ բամբասանք, չճշտված տեղեկատվություն, սխալ եզրահանգումներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն բան վարպետորեն են անում, և ոչ ոք չի հիշի, թե որտեղից է ստացել այդ «ճշգրիտ» տեղեկատվությունը:
Այծեղջյուրները կարող են անդառնալի վնաս հասցնել ձեր հեղինակությանը: Իսկ ձեզ հետ հանդիպման ընթացքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են գեղեցիկ ժպտալ, ձեռք սեղմել: Ընդ որում` Այծեղջյուրները դրանում ոչ մի վատ բան չեն տեսնում. պատերազմի ընթացքում բոլոր մեթոդներն արդարացված են:
Երկվորյակներ: Ամենավատն այն է, որ Երկվորյակները հաճախ թունավորում են ամենամտերիմների կյանքը: Եթե վիճել եք կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ, նրանք կսկսեն թունավորել ձեր կյանքը, կխաղան ձեր զգացմունքների հետ: Երկվորյակները կսպասեն, որ քայլ անեք հաշտվելու համար, բայց իրենք ոչ մի գրամ չեն փոխվի: Երկվորյակների այս հիվանդության միակ «բուժումն» իսկական սերն ու փոխադարձ հարգանքն են:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...