Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Հին առակ այն մասին, թե ինչ է ուզում կինը

Մի անգամ Արթուր թագավորին մեկ այլ թագավոր է բռնում և բանտ նետում։ Հետո նա խղճում է նրան և ասում, որ բաց կթողնի թագավորին, եթե նա պատասխանի մի բարդ հարցի։

Արթուր թագավորին մեկ տարի է տրվում պատասխանը գտնելու համար։ Եթե նա չպատասխաներ, կգլխատվեր։ Իսկ հարցը հետևյալն էր. «Ի՞նչ են իրականում ուզում կանայք»։

Մեկ տարի շարունակ թագավորը հարցնում էր իր թագավորության բոլոր կանանց, սակայն ոչ ոք չէր կարողանում նրան ճշգրիտ պատասխան տալ։ Վերջապես նրան ասում են, որ մի ծեր վհուկ կարող է տալ նրան պատասխանը, սակայն նա շատ բարձր գին է պահանջում։ Թագավորն այլ ելք չուներ և գնում է վհուկի մոտ։ Վհուկը ցանկանում էր ամուսնանալ նրա լավագույն ասպետի՝ Հավաինի հետ։ Վհուկը սարսափելի էր՝ ծեր, զզվելի և մեկ ատամով։

Արթուրն ասում է, որ չի կարող ստիպել դա իր ընկերոջը և նախընտրում է մահանալ։ Այնուամենայնիվ, ասպետն ասում է, որ Արթուրի կյանքը կարևոր է թագավորության համար, և ինքը պատրաստ է ամուսնանալ վհուկի հետ։ Դրանից հետո միայն վհուկը պատասխանում է Արթուրի հարցին։

Նա ասում է, որ կանայք ամենից շատը ցանկանում են տնօրինել իրենց սեփական կյանքը։

Դրանից հետո Արթուրի կյանքը փրկվում է, և գալիս է ամուսնության ժամանակը։

Երբ եկավ ամուսնական գիշերը, Հավաինը շունչը պահած մտավ ննջարան։ Նրա աչքի առջև պառկած էր ամենագեղեցիկ կինը, ում նա երբևէ տեսել էր։ Նա զարմացած հարցրեց, թե ինչ է տեղի ունեցել։ Ի պատասխան՝ վհուկն ասաց, որ որպես երախտագիտության նշան նրա լավ վերաբերմունքի դիմաց՝ նա համաձայն է ժամանակի կեսը լինել երիտասարդ գեղեցկուհի, մյուս կեսը՝ պառավ կախարդ։

Հետո նա ասում է, որ ասպետը պետք է ընտրի, թե ինչպիսին նա լինի ցերեկը և ինչպիսին՝ գիշերը։ Ուզո՞ւմ է նա, որ ցերեկն իրեն տեսնեն գեղեցկուհու հետ, իսկ գիշերներն անցկացնի կախարդի գրկում, թե՞ ցերեկները ունենա սարսափելի կին, իսկ գիշերները՝ գեղեցկուհի։ Ասպետը որոշում է այդ ընտրության հնարավորությունը տալ կնոջը։ Այն բանից հետո, երբ վհուկը լսում է դա, ասում է, որ միշտ կլինի գեղեցկուհի, քանի որ իր ամուսինն իրեն հարգում է և հնարավորություն է տալիս տնօրինելու իր սեփական կյանքը։

Իսկ ո՞րն է այս պատմության խրատը։ Իսկ խրատն այն է, որ կապ չունի, թե ինչպիսին է ձեր կինը՝ գեղեցկուհի, թե կախարդ, խելացի թե հիմար։ Այս ամենով հանդերձ, միևնույն է, նա կախարդ է…