Ձեր գլխավոր թշնամին՝ ըստ Կենդանակերպի նշանի. դեմքով ճանաչիր նրանց
Աստղաբանները, որոնք աշխատում են Կենդանակերպի նշանների համատեղելիության ուսումնասիրությամբ, ամեն Կենդանակերպի նշանի համար պարզել են գլխավոր թշնամուն: Էմոցիոնալ անտիպոդները և բացարձակ հակադարձությունները չեն կարող գտնվել իրար հետ և կփորձեն անընդհատ միմյանց վնասել:
Խոյ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարզապես տանել չեն կարողանում ձանձրալի մարդկանց: Խոյը լի է էներգիայով ևկենսուրախությամբ: Նա չի կարող շփվել պասիվ և ծույլ մարդկանց հետ: Այդ պատճառով Խոյերը մշտապես վիճում են Երկվորյակների հետ: Նրանց թշնամանքը հիմնված է Երկվորյակների դեպրեսիվ հակումների վրա:
Ցուլ
Ցուլերը շատ լուրջ, պատասխանատու և անզիջում մարդիկ են, որոնք տանել չեն կարողանում իրենց նմաններին: Ցուլերին դուր են գալիս բարյացկամ, սատարելու ունակ մարդկանց: Նրանք տանել չեն կարողանում Այծեղջյուրներին: Իսկ պատճառն այն է, որ վերջինների համար առաջին տեղում փողն է, իսկ ագահությունը ստիպում է քայլել մարդկանց գլուխների վրայով:
Երկվորյակներ
Երկվորյակներն անհանգիստ մարդիկ են, ինչի արդյունքում կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են խուսափել ձանձրալի մարդկանցից: Երկվորյակները դժվարությամբ են լեզու գտնում մռայլ Ձկների հետ:
Խեցգետին
Խեցգետինները չափազանց անվրդով են: Նրանք սիրում են հանդարտ և միանման կյանքի ռիթմը: Նրանք ոչ մի տեղ չեն շտապում: Խեցգետինների թիվ մեկ թշնամին Կարիճներն են: Խեցգետինները չեն սիրում չափազանց ակտիվ մարդկանց:
Առյուծ
Առյուծներն ինքնավստահ են: Նրանք կամային են, քաջ և տանել չեն կարողանում նրանց, ովքեր իրենց նման են: Նրանց գլխավոր թշնամին Կույսն է՝ նույնքան ինքնավստահ և ամբարտավան: Իսկ Առյուծը կարծում է, որ միայն մեկ Արքա կա՝ ինքը:
Կույս
Կույսերի մոտ ամեն ինչ միշտ պետք է իր տեղում լինի: Նրանք ամենաշատը վախենում են քաոսից, այդ թվում՝ մտքերի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են խուսափել ցանկացած անկարգությունից, որպեսզի նյարդային խանգարման, դեպրեսիայի եզրին չհայտնվեն: Այդ պատճառով Կույսերն ատում են Ջրհոսներին, որոնք ամենուր իրարանցում և քաոս են առաջացնում:
Կշեռք
Կշեռքները ներդաշնակություն են ճառագում: Նրանք բարեսիրտ ու խաղաղասեր են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում նրանց, ովքեր փորձում են հրամայել իրենց: Իսկ ամենաշատն ատում են, երբ իրենց վրա բղավում են: Այդ պատճառով Կշեռքներն ընկերություն չեն անում Խոյերի հետ: Խոյերը չափազանց իշխող և իմպուլսիվ են, իսկ Կշեռքները դա չեն հանդուրժում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...