Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքը կամ հիանալի կլինի, կամ՝ ոչ․ Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՎահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներԾննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԼոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը
Ժամանց

Ինչպիսի տեսք են ունեցել իրականում աշխարհի 7 հրաշալիքները

Քեոփսի բուրգ

Սա հրաշալիքներից միակն է, որ ամբողջապես պահպանվել է մինչ օրս։ Միաժամանակ այն ամենահինն է. դրա տարիքը գնահատվում է մոտ 4,500 տարեկան։

Քեոփսի գերեզմանոցի կառուցման համար, որն ունի 138 մ բարձրություն, ծախսվել են շուրջ 2,3 մլն քարե բլոկներ։ Ենթադրվում է, որ դրա կառուցումը տևել է 20 տարի։ Ներսում տեղակայված են փարավոնի և նրա կնոջ պալատները, ինչպես նաև միջանցնքերի բարդ համակարգ։ Հնարավոր է, որ ի սկզբանե բուրգը պատված է եղել սպիտակ մարմարե սալիկներով, որոնք, սակայն, չեն պահպանվել։

Բաբելոնի կախովի այգիներ

Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսոր II-ը պատվիրել էր պալատի տարածքում կախովի այգիներ կառուցել՝ կնոջն ուրախացնելու համար։ Իրենց կառուցվածքով տեռասաները հիշեցնում էին կանաչ բլուր, որը չոր ու փոշոտ Բաբելոնում օազիս էր դարձել։ Օրվա ողջ ընթացքում հարյուրավոր ստրուկներ պտտում էին անիվը, որը Եփրատի վերին հատվածից ջուրը բերում էր դեպի կառույց։

Ավելի ուշ պալատն անցավ Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության տակ, և նրա մահից հետո այգիները ոչ ոք այլևս չէր խնամում։ Արդյունքում այգիները ցամաքեցին։ Հզոր ջրհեղեղները ոչնչացրին կախովի այգիները, իսկ լեգենդար Բաբելոնից մնացին միայն ներկայիս Իրաքի տարածքում գտնվող ավիրակները։

Զևսի արձանն Օլիմպոսում

Օլիմպիական խաղերի անցկացման քաղաքում պետք է վեր խոյանար մարմարե տաճար՝ հին հունական գլխավոր աստծու պատվին։ Ներսում գտնվում էր փղոսկրից պատրաստված և 12-17 մ բարձրություն ունեցող Զևսի արձանը։ Հուշարձանի զարդարման համար օգտագործվել է 200 կգ մաքուր ոսկի։ Զևսի աջ ձեռքին կանգնած էր հաղթանակի աստվածուհի Նիկեն, ով նրա մշտական ուղեկիցն էր, ձախ ձեռքին գայիսոնն էր, որի վրա կանգնած էր արծիվը, ինչը խորհրդանշում էր նրա հզորությունը։ Աջ կողքին կանգնած էին 3 աստվածուհի քույրերը՝ Եվփռոսինեն, Թալիան, Ագլայիան, ովքեր Զևսի և Եվրինոմեի դուստրերն էին։ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը՝ ոսկուց։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 394թ․։ Նրա որոշ մասեր փրկվել են ու տեղափոխվել Կոստանդնուպոլիս։

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Եփեսոսի բնակիչները տաճարը կառուցել են պտղաբերության աստվածուհի Արտեմիսի պատվին 120 տարվա ընթացքում։ Կառույցի տանիքը պահում էին 18 մ բարձրություն ունեցող 127 սյուն։ Սրբավայրը զարդարված էր քանդակներով ու պատկերներով, իսկ կենտրոնում գտնվում էր հենց Արտեմիսի արձանը։ Բացի կրոնական ծիսակատարություններից՝ այստեղ ակտիվորեն անցկացվում էին նաև գործնական հանդիպումներ։

Տաճարը վերակառուցվել է երկու անգամ։ Մ.թ.ա. 356թ. մի անխելք այրեց առաջին կառույցը՝ ցանկանալով նման կերպ իր անունը թողել պատմության մեջ։ Հաջորդ դարասկզբին կառույցն ամբողջապես վերականգնվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ IV դարում քրիստոնյաներն արգելեցին հեթանոսական կուռքերին ու փակեցին սրբավայրերը, և Արտեմիսի տաճարը ևս ավիրվեց։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել է կառույցի հիմքը, ապա վերականգնվել է սյուներից մեկը։ Մյուս մնացորդները պահվում են Բրիտանական թանգարանում։

Հալիկառնասի դամբարան

46 մ բարձրություն ունեցող շինությունը սկսել են կառուցել դեռևս Կարիայի երկրամասի գոյության ժամանակ։ Առաջին մակարդակը հիմնվել է հսկայական մարմարե աղյուսների վրա և զարդարվել է հունական էպոսի կերպարների արձաններով։ Երկրորդ մակարդակում գտնվում է 36 սյուն ունեցող տաճարը։ Դրանց վրա վեր էր խոյանում բուրգի տեսք ու 24 աստիճան ունեցող տանիքը։ Կառուցվել է Մավսոլոս կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից, ծառայել է որպես Փոքր Ասիայի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։

Հռոդոսի կոթող

Մակեդոնացիների հարձակումներից ազատված Ռոդոս կղզու բնակիչները որոշեցին Հելիոս աստծու պատվին արձան կառուցել։ Դրա համար օգտագործեցին մարմարե սալիկներ, իսկ արտաքին պատին ամրացրին հսկայական բրոնզե դետալներ։ Արձանի կառուցման համար օգտագործվել է շուրջ 8 տոննա երկաթ և 13 տոննա բրոնզ։

Կոթողը 7 հրաշալիքներից ամենքիչը գոյատևեց՝ ընդամենը 60 տարի։ Այն ավիրվեց երկրաշարժի հետևանքով։ 2008թ. որոշվեց վերականգնել Հելիոսի արձանը լուսային ինստալացիայի տեսքով։ 200 մլն եվրո արժեցող նախագիծը սպասում է իրականանալուն։

Ալեքսանդրիայի փարոս

120 մ բարձրություն ունեցող փարոսը գտնվում է Ալեքսանդրիայից 1,3 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ կղզու վրա։ Գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվեց մ.թ. 796 թվականին երկրաշարժից։

Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ XV դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ XV դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Աղբյուր