Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Աշոտ Ղազարյանի թոռնուհու՝ Անահիտ Ադամյանի 16-ամյակի խնջույքը, դրես-կոդն ու անակնկալը

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ «Մանկական նոր ալիք 2017»-ում Հայաստանին հաղթանակ բերած Անահիտ Ադամյանը, օրերս տոնել է 16-ամյակը: Անահիտն իր տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքի լուսանկարներն ու մանրամասները վստահել է Tert.am Life-ին:

16-ամյա աղջիկը մեր նախորդ զրույցում ասել էր, որ շատ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Սոչիում: Անահիտն իր խնջույքը Երևանում է կազմակերպել, քանի որ ամառային արձակուրդներն այստեղ է անցկացնում:

«Քննություններս հունիսին ավարտեցի և եկանք Հայաստան: Ես Սոչիում շատ ընկերներ ունեմ, սակայն շատ էի ուզում գալ Հայաստան: Հուլիսին եկանք, ու քանի որ մտադիր էինք երկար մնալ, մեխանիկորեն ստացվեց, որ ծնունդս այստեղ նշեցի: Այստեղ ևս շատ լավ ընկերներ ունեմ ու շատ լավ օր ունեցանք»,- ասաց նա ու հավելեց, որ օրվա գույները՝ կարմիրի և սպիտակի համադրությունը, ինքն է որոշել: Հենց այդ տրամաբանությամբ էր պատվիրել նաև տորթը:

Անահիտն ընկերների համար դրես-կոդ էր սահմանել՝ բոլորը սպիտակ հագուստով լինեն, ինքը՝ կարմիր: «Հանպատրաստից որոշեցի նման բան անել, մամային ասացի, իրեն էլ դուր եկավ միտքը,- ասաց պատանի երգչուհին, ով հետո զգեստափոխվել է: -Կարմիր կոմբինեզոնը գնելիս շատ էի հավանել, սակայն ծննդյանս օրը հագա, դուրս չեկավ: Բացի այդ, անհարմար էր, ուզում էի փոխվել, մամաս առաջարկեց այդպես գնալ սրահ, հետո զգեստափոխվել: Հետո հագա Աշոտ պապիկիս ու Մելանյա տատիկիս նվիրած սև զգեստը: Կարծում եմ՝ ավելի լավ ստացվեց, քանի որ սև զգեստն ավելի շատ սազեց ինձ»:

Խոսելով մյուս նվերների մասին՝ նա ասաց, որ շատ լավ նվերներ է ստացել: Աշոտ Ղազարյանն ու տկն Մելանյան իրենց թոռնուհուն նաև կախազարդ են նվիրել, որից նա շատ է ուրախացել: «Ես շատ եմ սիրում նման կախազարդեր, իրենց նվիրած կուլոնը շատ սիրուն է, շատ էի ուրախացել,- ընդգծեց Անահիտն ու հավելեց, որ նման տպավորիչ նվեր ստացել է նաև մայրիկից,- մամաս իր սիրելի կուլոնը նվիրեց ինձ: Շատ էի ուրախացել այդ նվերի համար, որովհետև և՛ կուլոնն եմ շատ սիրում, և՛ խորհրդանշական էր»:

Անահիտին շատ է ուրախացրել նաև մտերիմ ընկերներից մեկի անակնկալ-նվերը․ «Լավ ընկեր ունեմ, որը Ֆրանսիայում է ապրում և չէր կարող գալ ծննդիս: Պարում էինք, մամաս ձեռքին 3 փուչիկ եկավ, ասաց, որ նա է ուղարկել և խնդրեց դուրս գալ սրահից: Դուրս եկա, տեսա, որ նաև իմ դիմանկարն է ուղարկել, որն ինքս պիտի ներկեմ: Հետաքրքիր նորարություն է: Շատ անսպասելի ու հաճելի էր»:

Աշոտ Ղազարյանը ներկա չէր թոռնուհու տարեդարձին: Անահիտն ասաց, որ իրենք ընկերական խնջույք էին կազմակերպել, բացի այդ, պապիկը շատ զբաղված էր, հաջորդ օրն էլ մեկնելու էր Ջերմուկ՝ հանգստի: Ընտանիքի հետ Անահիտը տարեդարձը տոնել է կեսգիշերին․ «Հենց 12-ը եղավ, տատիկներս, պապիս, հորքուրներս, քեռիս, իր կինը, բոլորով եկան մեր տուն ու մեծ ընտանիքով տոնեցինք ծնունդս»:

16-ամյա աղջիկը տորթի մոմերը փչելիս երազանք չի մտապահել: Ասում է՝ նախ՝ շնորհակալ է այն ամենի համար, ինչ ունի, երկրորդ՝ փորձում է երազանքներով չապրել: «Տորթի մոմերը փչելիս մոռացել էի երազանք պահել, փչեցի հետո հասկացա, որ ոչ մի երազանք չեմ պահել: Իրականում, մտապահելու երազանք էլ չունեմ, ես ունեմ ամենակարևորը՝ ընտանիք, որտեղ բոլորն առողջ են, ամեն ինչ լավ է, ունեմ լավ ընկերներ: Դրանից շատ բան չի էլ կարելի ցանկանալ: Իսկ առհասարակ, ես երազանքներ չունեմ։ Չեմ երազում անհնար բաների մասին, իմ առաջ ռեալ նպատակներ եմ սահմանում: Կարծում եմ՝ այդպես ավելի ճիշտ է, որպեսզի հետո չհիասթափվեմ»,- ասաց նա, սակայն նպատակները բացահայտել չցանկացավ, որպեսզի իրականանան:

Այս փուլում Անահիտը Սոչիում սովորում է Իգոր Կրուտոյի ակադեմիայում, ասում է՝ նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեն:

««Մանկական նոր ալիք 2017»-ից հետո ինձ միշտ հրավիրում են իր միջոցառումներին: «Մանկական նոր ալիքին» հրավիրում են աստղի հետ երգելու, մեծերի «Նոր ալիքին» ևս հրավիրում են՝ թեկուզ խոռով երգելու: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ես իր ստուդիայի երեխաներից եմ,- ասաց Անահիտն ու հավելեց, որ շուտով պատրաստ կլինի նաև իր տեսահոլովակը, որն իրեն նվիրելն են, որպես «Մանկական նոր ալիք 2017»-ի հաղթողի,- երգն արդեն պատրաստ է, շուտով կներկայացնենք լսարանին: Հենց այն թողարկենք, կսկսենք աշխատենլ տեսահոլովակի վրա»:

 

Աղբյուր