Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Միջազգային

Լեզուն օրգանիզմի հայելին է. ի՞նչ կարող է այն պատմել քո մասին

Լեզուն մարմնի անփոխարինելի մասերից է: Դրա օգնությամբ մենք հաղորդակցվում ենք, սնվում և դրա օգնությամբ նույնիսկ կարող ենք պարզել օրգանիզմի առողջական վիճակի մասին:
Ինչպե՞ս։

Առողջ լեզու
«Առողջ» լեզվի գույնը միշտ միատոն վարդագույն է, իսկ ինքը՝ օրգանը, թաց, առանց փառի, հետքերի, բշտիկների, ակոսների և թարախային վերքերի: Այսպիսի լեզուն հուշում է այն մասին, որ որովայնը և ստամոքսաղիքային համակարգն առողջ են, և դուք լավ նյութափոխանակություն ունեք։

Փառ լեզվին
Թեթև սպիտակ
Այսպիսի լեզուն հուշում է, որ Դուք լյարդի կամ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեք: Ինչևէ, միայն այս նախանշանով դժվար է ստույգ ախտորոշում կատարել, այնպես որ, թեթև սպիտակ փառ նկատելուն պես հարկ է դիմել բժշկի։

Սպիտակ փառի հաստ շերտ
Եթե լեզուն այս տեսքն ունի, սա լավ նշան չէ և հուշում է, որ որոշ օրգաններ լավ չեն կատարում իրենց ֆունկցիան: Սա նաև կարող է հուշել օրգանիզմում առկա վիրուսային բորբոքման մասին:

Դեղին փառ
Փառի այս վիճակը խոսում է լյարդի կամ լեղապարկի հիվանդության մասին, ինչպես նաև կարող է լինել վատ նյութափոխանակության կամ խախտված մարսողության նախանշան:

Անհամաչափ ներկված, ակոսիկներով պատված լեզու
«Քարտեզաձև» լեզուն աղեստամոքսային հիվանդությունների ստույգ նախանշանն է: Եթե խազերն այնքան խորն են, որ նման են ճաքերի, ապա սա խոսում է այն մասին, որ արյան մեջ գերակշռում է շաքարի պարունակությունը: Ճիշտ ախտորոշումը սահմանելու հարցում կօգնի բժիշկը:


Լեզվի գույնը
Խամրած սպիտակ լեզու

Գունատ կամ սպիտակ լեզուն մարսողական համակարգի խնդիրների մասին է հուշում: Լեզվի նման գույնը հաճախ ուղեկցվում է թույլ արտաթորանքով, սառը ձեռքերով կամ ոտքերով, հոգնածությամբ կամ որովայնի փքվածությամբ:

Ծայրահեղ խամրած, չոր լեզուն կարող է նաև սակավարյունության մասին հուշել, որը, որպես կանոն, ուղեկցվում է տագնապի զգացումով, գլխապտույտով, հիշողության կորստով, անքնությամբ, ճաքճքող շուրթերով:

Կարմիր լեզու

Վառ կարմիր լեզուն գրեթե միշտ խոսում է օրգանիզմում առկա բորբոքումների մասին: Լեզվի վրայի կարմիր կետիկները մարմնի ջերմության կամ արյան բորբոքման նախանշան են: Երեխաների մոտ հնարավոր է՝ այս ձևով արտացոլվի բորբոքումների նկատմամբ իմունային համակարգի արձագանքը: Մուգ կարմիր գույնը երիկամների հետ կապված խնդիրների կամ օրգանիզմի թունավորման մասին է խոսում:

Կարմիր ծայրով լեզու

Լեզվի ծայրը հայտնի է նաև որպես «սրտի հատված»: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ լեզվի կարմիր ծայրը հաճախ խոսում է էմոցիոնալ ցնցումների մասին առանց որևէ հիվանդության նախանշանի:

Կարմիր եզրերով լեզու

Նման լեզուն խոսում է այն մասին, որ չարաշահվում են յուղոտ կամ կծու ուտելիքները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները: Արևելյան բժշկության համոզմամբ՝ այս կերպ արտահայտվում են հին զայրույթն ու վիրավորանքները:

Մանուշակագույն լեզու

Նման լեզուն օրգանիզմում В2 վիտամինի պակասի մասին է հուշում: Սա հիմնականում կարող է հանդիպել այն կանանց մոտ, ովքեր շատ դժվար դաշտանային ցիկլ են ունենում, կամ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են քրոնիկական հիվանդությամբ:

Կապտող լեզու

Եթե քո լեզուն կապտում է, ապա անհապաղ անհրաժեշտ է բժշկի դիմել: Սա հուշում է օրգանիզմում թթվածնի անբավարարության մասին: Այն հնարավոր է նաև սրտային հիվանդությունների մասին հուշի:

Դեղին լեզու

Եթե լեզվի դեղնությունը երկար ժամանակ չի անցնում, ապա այն հանդիսանում է լյարդի կամ լեղապարկի հետ կապված խնդիրների նախանշան: Լեզվի առջևի հատվածի դեղնությունը հեպատիտի (լյարդաբորբ) ճշգրիտ ցուցում է:

Կանաչավուն լեզու

Մուգ կամ կանաչ փառը կարող է առաջանալ այն դեպքում, եթե օրգանիզմը թունավորվել է, այդ թվում՝ ալկոհոլից: