Մուսա՝ ըստ կենդանակերպի նշանի. 4 կանայք, որոնք կարող են ցանկացած անհաջողակի Սուպերմենի վերածել
Որքան էլ որ անկախ թվան տղամարդիկ, միևնույն է, առանց կանանց նրանք դժվար թե կարողանան ապրել։ Մենք ենք նրանց մոտիվացիան, հենարանն ու օգնականը։ Ինքներս էլ դա չնկատելով՝ մենք ոգեշնչում ենք նրանց սխրանքների և նոր նվաճումների։
Իսկ որո՞նք են ըստ աստղաբանների այն 4 կանայք, որոնք կարողանում են ցանկացած անհաջողակի հաջողակ տղամարդու վերածել։ Եկեք պարզենք միասին։
Երկվորյակներ
Ինքնավստահ Երկվորյակը իսկական մուսա է տղամարդու համար։ Նման կնոջ կողքին ցանկացած, նույնիսկ ամենաանինքնավստահ մարդը կարծես թևեր է առնում։ Տղամարդիկ նրան լիովին վստահում են և միշտ հետևում են նրա խորհրդին։
Առյուծ
Առյուծն իր արժեքն իմացող կին է, այնպես որ, զարմանալի չէ, որ տղամարդն էլ պետք է համապատասխանի նրան։ Եվ նույնիսկ, եթե իր զուգընկերը «չի հասնում» իրեն, նա չի վհատվում, քանի որ գիտի, որ ցանկացածին կարող է դարձնել այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում։ Առյուծ կնոջ ուժը մոտիվացնում է տղամարդուն դառնալ լավագույնը, իսկ նման հարաբերությունները պարզապես դատապարտված են երկարատև միության։
Այծեղջյուր
Այծեղջյուրի համար ամեն ինչից վեր է հարմարավետ ու լավ կյանքը։ Նա կարող է սկսել հանդիպել ոչ այնքան հաջողակ տղամարդու հետ, եթե նա ավելի լավը դառնալու պոտենցիալ ունի։ Նա սկսում է ներդնել իր ողջ ուժը, որպեսզի հաշված ամիսների ընթացքոմ նրան իր երազանքների տղամարդը դարձնի։
Ձկներ
Ձկան ուժը նրա թուլության մեջ է։ Նա հիացմունքով նայում է իր զուգընկերոջը և անկեղծորեն հավատում է, որ նա ամենալավն է։ Ձկան նվիրվածությունը ոգեշնչում է տղամարդուն և նրա մոտ, անկախ իրենից, ավելի լավը դառնալու ցանկություն է առաջանում։ Նա միշտ գիտի, որ կարող է հույսը դնել Ձկան վրա, որը միշտ իրեն կօգնի և առաջ գնալու ուժ կտա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...