Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Երշիկեղենի մակնշման ցուցանիշները հեռու են իրականությունից

Orer.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մեծ ու փոքր խանութներում, ինչպես նաև տարբեր սուպերմարկետներում վաճառվող մսամթերքի պահպանման և վաճառքին առնչվող հարցերը:

Կարևոր է տեղեկանալ, թե սպառողին հրամցվող երշիկեղենի վրա նշված մակնշումն ինչ բովանդակություն ունի և արդյո՞ք այդ բովանդակությունը համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ Orer.am-ն ավելի վաղ լաբորատոր փորձաքննության էր ենթարկել մի քանի ընկերությունների կողմից արտադրած եփած երշիկներ, պարզելու համար, թե արտադրության ժամանակ օգտագործված սննադային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական այլ օժանդակ միջոցների քանակությունը, որոնք սովորաբար օգտագործվում են երշիկի արտադրության ժամանակ, համապատասխանո՞ւմ են Եվրասիական տնտեսական միության պահանջներին, թե՞ ոչ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին արդեն իսկ տեղեկացրել ենք և նշել, որ դրանք թեև պահանջվող նորմերը չեն գերազանցում, սակայն մոտ են ԵԱՏՄ կանոնակարգով սահմանված թույլատրելի վերին շեմին:

Այս անգամ, փորձեցինք հասկանալ, թե մակնշման մեջ նշված սպիտակուցի, յուղայնության, ածխաջրերի և երշիկի էներգետիկ արժեքի ցուցանիշներն արդյո՞ք ճիշտ են:

Պատահական ընտրությամբ այս անգամ ևս փորձաքննության ենք ենթարկել երեք նմուշ՝ «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված տեսակի երշիկը, «Բիելլա» ընկերության եփած նախաճաշի տեսակի երշիկը և «Գանձասար» ընկերության սիրողական տեսակի եփած երշիկը:

«Ստանդարտ Դիալոգ» ընկերության լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ նշված երեք ընկերությունների արտադրանքի թաղանթի վրայի մակնշումը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես՝ «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի վրա թեև նշված է, որ այն 11% սպիտակուց է պարունակում, ճարպի պարունակությունը 100 գրամի մեջ 24 գրամ է, ածխաջրերը կազմում են 1 գրամ, իսկ էներգետիկ արժեքը 264 կիլոկալորիա է, սակայն լաբորատոր փորձաքննույան արդյունքներն այլ թվեր են արձանագրել:

Նշված երշիկի յուղայնությունը 24-ի փոխարեն կազմել է 17 %, ածխաջրերը մոտ 5 անգամ ավել են և 1%-ի փոխարեն կազմել են 5,56 % է, իսկ էներգետիկ արժեքը 264 կիլոկալորիայի փոխարեն կազմել է 219, 74 կիլոկալորիա:

«Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի փաթեթավորման վրա նշված է, որ 100 գրամի մեջ սպիտակուցի քանակությունը 12 գրամ է, ճարպը կազմում է 21 գրամ, էներգետիկ արժեքը 237 կիլոկալորիա է, իսկ ածխաջրերի պարունակության մասին ընդհանրապես մակնշման մեջ որևէ խոսք չկա, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ սպիտակուցները 12-ի փոխարեն կազմում են 12,69 գրամ, ինչը մոտ է փաթեթավորման վրա նշվածին, ածխաջրերը կազմում են 9,76 %:

Ինչ վերաբերում է երշիկի յուղայնությանը, ապա այն մոտ կիսով չափ պակաս է՝ 21 գրամի փոխարեն կազմում է ընդամենը 12,5 գրամ: Էական շեղում կա նաև երշիկի փաթեթավորման վրա նշված էներգետիկ արժեքի ցուցանիշի և լաբորատոր փորձաքննության արդյունքների միջև:

Փաթեթավորման վրա նշված՝ 100 գրամի 237 կիլոկալորիա էներգետիկ արժեքի փոխարեն, լաբորատոր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում այն կազմում է 202,3 կիլոկալորիա:

«Գանձասար»-ի սիրողական տեսակի եփած երշիկի փաթեթավորման վրա նշված է, որ 100 գրամի մեջ սպիտակուցների քանակությունը 13 գրամ է, յուղայնությունը 28 գրամ է, ածխաջրերը կազմում են 1,5 գրամ, իսկ երշիկի էներգետիկ արժեքը 310 կիլոկալորիա է, սակայն փորձաքննության արդյուքներով պարզ դարձավ, որ իրականում նշված նմուշի մեջ սպիտակուցների ու յուղայնության ցուցանիշները թեև մոտ են նշվածին և համապատասխանաբար կազմում են 13,63 և 28,5 գրամ, սակայն ածխաջրերի պարունակությունը թաղանթի վրա նշված՝ 1,5 գրամ ցուցանիշից մոտ երեք անգամ ավել է և կազմում է 5,14 գրամ:

Էական շեղումը կա նաև էներգետիկ արժեքների տարբերության մեջ: Փաթեթավորման վրա նշված 100 գրամի էներգետիկ արժեքը՝ 310 կիլոկալորիա, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: Լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համաձայն այն կազմում է 331, 58, որը նույնպես էական շեղում է համարվում:

Հավելենք նաև, որ փորձաքննության ենթարկված նմուշի 100 գրամի մեջ աղի պարունակությունը կազմել է 2,49 գրամ, խոնավությունը՝ 67,03 %: «Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի մեջ լաբորատոր փորձաքննության արդյունքներով աղի պարունակությունը կազմել է 2,4 %, խոնավության աստիճանը 67,69 %: «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի մեջ աղի պարունակությունը 2,28 % է, խոնավությունը՝ 67, 72 %:

Տեղեկացնենք նաև, որ թեև աղի, խոնավության և այլ հավելումների չափի մասին մակնշման մեջ օրենքով պարտադիր չէ նշում կատարելը, սակայն այն ևս շատ կարևոր է, քանի որ երշիկեղենից օգտվում են ոչ միայն միջին տարիքի առողջ սպառողները, այլ՝ ծերերն ու երեխաները, և սննդային հավելումների մասին անտեղյակությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, ինչն առայժմ անտեսվում է թե՛ օրենքի, թե՛ շահագրգիռ այլ կազմակերպությունների կողմից:

 

Արմինե Գրիգորյան