Գլխացավերի 4 ամենավատ տեսակները և դրանք կանխելու տարբերակները
Գլխացավերի տարբեր տեսակներ գոյություն ունեն։ Ամենից տարածվածը էպիզոդիկ՝ դիպվածային, գլխացավերն են։ Բոլոր գլխացավերի մոտ 90 տոկոսը էպիզոդիկ գլխացավերն են կազմում, որոնք տևում են կես ժամից մինչև մի քանի ժամ։ Քրոնիկ գլխացավերը ավելի հաճախ են կրկնվում և բավական երկար են տևում։
Կան նաև գլխացավեր, որոնք չեն անցնում։ Սա գլխացավերի հազվագյուտ տեսակ է, որը կարող է տարիներով տևել, հայտնի է որպես նոր ամենօրյա մշտական գլխացավ և մասնագետները չեն կարողանում պարզել դրանց պատճառները։
1. Կլաստերային ցավեր
Այս խմբի գլխացավերը գլխացավերի ամենածանր տեսակներից են։ 1000 մարդուց մեկը տառապում է կլաստերային գլխացավերով, որոնք գլխի մի կողմի վրա են լինում և շատ ցավոտ են։ Ցավը հաճախ աչքի հատվածում է զգացվում։ Կլաստերային գլխացավերի բուժումը բազմակողմանի է, այն ներառում է ցավազրկողներ, քթի սփրեյեր և մաքուր թթվածնի ընդունում։
2. Միգրեն
Ինչպես և կլաստերային գլխացավերը, միգրենի ցավը նույնպես գլխի միայն մեկ կողմի վրա է լինում։ Այն լինում է հանգիստ կամ ու շատ ուժեղ և հաճախ բնութագրվում է զարկային ցավով։ Միգրենը սովորաբար մինչև 72 ժամ է տևում։ Միգրենը բուժվում է ցավազրկողներով, հակափսխումային դեղերով և անոթալայնիչներով։
3. Ալերգիա կամ սինուսային գլխացավեր
Առաջանում է քթի բորբոքման դեպքում։ Ուղեկցվում է ջերմությամբ, դեմքի այտուցներով, լարվածությամբ ճակատում և այտոսկրերում։ Առաջանում է բորբոքման և վարակների դեպքում։ Կարող է առաջանալ որպես բարդություն մրսածությունից հետո, կամ սեզոնային ալերգիայի պատճառ լինել։ Այս ցավը հազվադեպ է ինքնուրույն անցնում։ Բուժման մեջ հակաբիոտիկներ և հակաալերգիկ միջոցներ են օգտագործվում։
4. Հիպերտենզիա
Քրոնիկ հիպերտենզիան կամ արյան բարձր ճնշումը կարող են գլխացավեր առաջացնել։ Ցավը սովորաբար գլխի երկու կողմերում է։ Բուժումը սովորաբար կապված է արյան ճնշումը կարգավորելու հետ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...