Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Ժամանց

Ի՞նչ կլինի, եթե բոլոր մարդիկ ստանան 1 միլիոն դոլար, և ևս 3 այլ հարցեր, որոնք ունեն հստակ պատասխաններ

Մարդիկ հաճախ են մտածում «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի մասին։ Շնորհիվ այս հարցի՝ մենք ունենք մի շարք ֆիլմեր, թե ինչպես են այլմոլորակայինները գրավում Երկիրը, ինչպես են ռոբոտները ոչնչացնում մարդկությունը, իսկ մահացու ինֆեկցիայից հետո ինչպես է ողջ մնում ընդամենը 1 մարդ։ Իսկ հիմա եկեք մի կողմ թողնենք լիրիկան և ներկայացնենք միայն փաստեր։ Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, կենդանիները սկսեն պատերազմել մարդկանց հետ կամ բոլորիս 1 միլիոն դոլար բաժանեն։

Եթե բոլորը ստանան 1 միլիոն դոլար
Սրան դժվար է հավատալ, սակայն 1 միլիոն դոլար ստանալուն պես մարդիկ մասսայաբար կհիվանդանան։ Պատճառն այն է, որ 1 թղթադրամի վրա մոտ 30 հազար մանրէ կա, և մեկ ինֆեկցիայի բուժումից հետո կսկսվի մյուսը։ Ինչպես նաև․

180 գոյություն ունեցող արժույթ կկորցնի իրենց արժեքը,
Բնակչության մոտ 35%-ը կհեռանա իր աշխատանքից, տնտեսությունը կփլուզվի, որպես արդյունք՝ հասարակությունը կենթարկվի դեգրադացիայի,
Աշխարհում չի մնա ոչ մի ազատ բնակարան,
Մարդիկ կկարողանան գնել մոտ 20 կգ սև ձկնկիթ և 4 Ferrari,
Կփակվեն բոլոր բանկերը,
Բնակարանային գողությունների թիվը կտրուկ կաճի,
Մարդիկ ավելի ծույլ կդառնան,
Կվերանա հարուստների և աղքատների սոցիալական սահմանը։
Եթե կենդանիները պատերազմ սկսեն մարդկանց դեմ
Այս պատերազմն այդքան էլ հասարակ չի լինի, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, և կունենա մի քանի փուլ․

Տնային կենդանիները կհարձակվեն իրենց տերերի վրա։ Առաջինը կապստամբեն կատուները․ նրանք ունեն շատ սուր ճանկեր և կարող են զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն։ Քանի որ մոլորակի ամենաարագ մարդու արագությունը հասնում է 44,72 կմ/ժ-ի, ապա կատուն շատ արագ կհասնի ձեզ և կսկսի «պատերազմել»։
Հաջորդը մարտի մեջ կմտնեն շները։ Նրանց հաչոցի ձայնի բարձրությունը հասնում է 115 դեցիբելի, ինչը համեմատելի է 300 մ բարձրության վրա գտնվող ռեակտիվ ինքնաթիռի ձայնի հետ։ Եթե նրանք բոլորը միասին անընդհատ հաչեն, ապա մարդկանց մոտ նյարդային խանգարում կսկսվի, և որպես արդյունք՝ նրանք կսկսեն ինքնասպան լինել։
Մինչ տնային կենդանիները մարտնչում են իրենց տերերի հետ, արտերը կլցվեն մորեխներով։ 1 օրում նրանք կարող են ոչնչացնել 160 հազար տոննա մթերք, իսկ մեկ ամիս անց մարդիկ կմնան առանց սննդի։
Մարդիկ փրկություն կփնտրեն ջրում։ Ամենավտանգավոր զինվորները սպիտակ շնաձկներն են։ Միայն 2018 թվականին գրանցվել է շնաձկների հարձակման 66 դեպք, որից 4-ը՝ մահացու։
Թռչունները կգլխավորեն պատերազմը, իսկ հրահրողի դերը կստանձնի ճնճղուկը։ Քանի որ նրա մարմնի 100 գ-ին հասնում է 4 գ ուղեղ այն դեպքում, երբ ձիու 100 գ-ին հասնում է 0,1 գ ուղեղ։
Փրկվածներն ապաստան կգտնեն գետնի տակ, սակայն այնտեղ նրանց վրա կհարձակվեն առնետները։ Միջինը երկրագնդի մեկ բնակչին հասնում է 2 առնետ, և նրանք առաջացել են մարդկանցից 48 միլիոն տարի առաջ։
Եթե ապրեինք ընդամենը 24 ժամ
Եվ այսպես՝ սկսեցինք, քանի որ ժամանակն այդքան էլ շատ չէ։ 18 րոպե անց դուք կսկսեք քայլել, ևս 5 րոպե և կխոսեք։ 2,5 ժամ անց դուք կգնաք դպրոց, իսկ 3,2 ժամ անց կավարտեք։ Իսկ 20 ժամ անց կդառնաք թոշակառու։ Ամբողջ կյանքի համար կծախսեք․

40 րոպե՝ լուրերի և այլ տեղեկությունների ընթերցման վրա,
50 րոպե՝ սնունդ պատրաստելու վրա,
80 րոպե՝ տրանսպորտի վրա,
Ընդամենը 2,5 րոպե՝ ինտիմ կյանքի վրա,
6 ժամ՝ սիրելի սերիալները կամ ֆիլմերը նայելու, ինչպես նաև համակարգչով աշխատելու վրա,
8 ժամ՝ քնի վրա։
Եթե անհետանան բոլոր կանայք
Կանայք կազմում են Երկրի բնակչության 49,6%-ը։ Ի՞նչ կլինի, եթե նրանք անհետանան։ Ահա թե ինչ․

Ընտանիքները կանհետանան, և կսկսվի ժողովրդագրական ճգնաժամ,
Ինտերնետի հոսքը կմեծանա, իսկ պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումները կավելանան մեկ միլիոն անգամ,
Կվերանա գրեթե ողջ կոսմետիկան, իսկ տղամարդիկ այլևս չեն խնամի իրենց։
Սակայն կա նաև դրական կողմ․ տղամարդիկ տարեկան 18 օր չեն ծախսի, որպեսզի նվեր փնտրեն կանանց համար։