100 կգ քաշ ունեցող մոդելը մերկ է նկարահանվել, որպեսզի բացատրի, թե որքան սխալ են իր մասին հնչած կարծիքները
29-ամյա պլյուս չափի մոդելը մերկ է նկարահանվել և հարցազրույց տվել Women’s Health ամսագրին: Նա նկարահանվել է բույսերի ֆոնին՝ չվախենալով բոլոր կողմերից ցուցադրել իր բնական գեղեցկությունը: Թաբրիան որոշել է շարունակել կոտրել մարմնեղ կանանց վերաբերյալ կարծրատիպերը, ասելով, որ հաճախ է ստիպված լինում բախվել դրանց, այդ թվում նկարահանման հրապարակում:
«Քո բախտը բերել է, քանի որ մարզվելու կարիք չունես», «Ես նույնպես կցանկանայի վնասակար սնունդ ուտել»: Սա միայն մի մասն է, ինչը ես լսում եմ նկարահանման հրապարակում, քանի որ ես 100 կգ քաշ ունեցող պլյուս չափի մոդել եմ: Բայց ես ծույլ չեմ և նստակյաց կյան չեմ վարում, նշել է նա:
Աղջկա խոսքերով, նա հետևում է իր կազմվածքին, ինչպես շատ լավագույն մոդելներ, որոնց հետ Թաբրիան ցանկանում է հավասար հնարավորություններ ունենալ: Եվ նրա կազմվածքը համառ մարզումների և ուշադիր ընտրված սննդակարգի արդյունք է:
«Մարդիկ կարծում են, որ եթե ես մարմնեղ եմ, ուրեմն չեմ մարզվում, բայց ես շատ ուժեղ եմ և հպարտ եմ դրանով: Իմ կազմվածքը պահպանելու համար հատուկ սննդակարգ և վարժություններ են անհրաժեշտ: Հիմա ես ընդմիջումներով մարզումներ եմ անում և ծանրություն բարձրացնում», ասել է մոդելը:

Սակայն նա նշել է, որ չի բացառում քաշը կորցնելու հնարավորությունը: Ի վերջո, գլխավորը, ցանկացած մարմնում ինքդ քեզ սիրելն է և առողջությանը հետևելը: Իսկ որպես ոգեշնչման աղբյուր նա նշել է իրեն և իր վրա կատարած աշխատանքը:





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...