Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ
Ժամանց

Կարիճներին օրը խոստանում է հաճելի հանդիպումներ․ օգոստոսի 20-ի աստղագուշակը

Խոյ: Կենսական ներուժը շատ բարձր է, դուք լի եք էներգիայով և նոր ուժերով, դրա համար էլ հաջողության եք հասնում ամենաբարդ իրավիճակներում: Այսօր հնարավորություն կընձեռվի կյանքի կոչել նախկինում կազմած ծրագրերը: Ձեր համարձակ գաղափարներն աջակցություն կստանան, ամենատարբեր ստեղծագործական փորձարարությունները հաջող են ստացվում: Դուք շատ լավ տեսք ունեք և քիչ հաճոյախոսություններ չեք լսում ձեր հասցեին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները: Սպորտով զբաղվելը ձեր օգտին է, ակտիվ հանգիստը բարձրացնում է տրամադրությունը և օգնում մոռանալ խնդիրների մասին:

Ցուլ: Հաջող օր է, ստացվում է ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ նախկինում դժվարությամբ էիք շփվում: Օրը համար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական խնդիրների լուծման համար: Դուք ճիշտ եք գնահատում ստեղծված իրավիճակը և ճիշտ որոշումներ եք կայացնում: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և հաջող գնումներ: Օրը հարմար է կարճ ուղևորությունների, էքսկուրսիաների և անհայտ վայրեր այցելությունների համար: Այն ցուլերը, որոնք կնախընտրեն տանը մնալ, կարող են վերաձևավորել իրենց բնակարանը: Երեկոն ցանկալի է նվիրել հանգստին. հետաքրքիր գիրքը, լավ ֆիլմն ու երաժշտությունը կբարձրացնեն տրամադրությունը:

Երկվորյակներ: Ծարավ եք նոր տպավորությունների, և սովորականի պես չեք ձեզ պահում, ինչով էլ զարմացնում եք շրջապատին: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանն այսօր հեշտությամբ կարժանանաք: Նրանք կնկատեն ոչ միայն ձեր անթերի արտաքին տեսքը, այլև տաղանդները: Բարենպաստ օր է գնումներ անելու և գործարքներ կնքելու համար: Ինքնազգացողությունն օրվա սկզբում լավ կլինի, բայց երկրորդ կեսին հնարավոր է` ձեզ վատ զգաք: Դուք խելամիտ կվարվեք, եթե նվազեցնեք ձեր ծանրաբեռնվածությունը, հատկապես այն գործերը, որոնք ֆիզիկական ջանք են պահանջում:

Խեցգետին: Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է մասնագիտական հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում` նրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր: Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի հետ փոխըմբռնումը:


Առյուծ: Ինչքան էլ որ ձեր կայացրած որոշումները շրջապատի համար տարօրինակ լինեն, դրանց ճշմարտացիությանը պետք չէ կասկածել: Ինտուիցիան հուշում է, թե ինչպես պետք է գործել։ Դուք չեք գերագնահատում ձեր ուժերը և հանձն չեք առնում այնպիսի գործեր, որոնք չեք կարող գլուխ բերել: Տնային գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ չեն թվում, բացի այդ՝ մտերիմները հաճույքով օգնում են ձեզ: Ցանկալի է տան համար որոշ իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, դեկորատիվ էլեմենտներ: Զգույշ եղեք օծանելիքներից և դիմահարդարման նյութերից, ալերգիկ ռեակցիաների հավանականությունը շատ մեծ է:

Կույս։ Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում, դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել ընտրած ուղուց: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, լուրջ խնդիրներ չեն առաջացնում, դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:

Կշեռք։ Օրն անհանգիստ է ու բարդ, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ: Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք հետզհետե կորցնում եք հավասարակշռությունը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում՝ ոչ արդարացված:

Կարիճ։ Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտաբուխ զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Մասնագիտական խնդիրները հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ: Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավ է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Աղեղնավոր։ Շատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել: Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել, դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

Այծեղջյուր։ Այս օրը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ, քանի որ օրվա ընթացքում կդիմեք արտասովոր քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների յուրօրինակությամբ և միևնույն ժամանակ՝ ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան: Օրը հաջող է դասավորվում նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով, ինչպես նաև՝ բիզնեսմենների, հասարակական-քաղաքական գործիչների համար:

Ջրհոս։ Օրն ավելի շատ անակնկալներ կբերի, քան դուք կցանկանայիք: Ստիպված եք պլանները փոխել ընթացքում, վերանայել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում: Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը․ կարծես թե դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, չի բացառվում, որ ձեզ գումար պետք գա՝ չծրագրված ուղևորության մեկնելու համար:

Ձկներ։ Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Մասնագիտական հացերում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք: Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում են նախաձեռնողականությունն ու հնարամտությունը: