Կենդանակերպի 3 հիասքանչ կանայք, որոնց առաջ խոնարհվում է ամբողջ աշխարհը
Աղեղնավոր: Անկեղծությունն Աղեղնավորների գլխավոր հատկությունն է. անկեղծություն ամեն ինչում՝ քայլեր, հարաբերություններ, սեր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենսախինդ են, լավատես, գրավում են ամենաուժեղ և իշխող տղամարդկանց, ովքեր պատրաստ են շփվել նրանց հետ, հարաբերություններ կառուցել հավասարը հավասարի հետ:
Աղեղնավորների անկեղծությունը, շփվելու կարողությունը գրավում է բազմաթիվ ընկերների, գործընկերների: Մտերիմների համար կին Աղեղնավորները շատ բանի են պատրաստ, այդ թվում՝ սեփական շահերի ստորադասման: Նրանք միշտ պատրաստ են խորհուրդներ տալ, հոգեբանական, անհրաժեշտության դեպքում՝ նաև նյութական աջակցություն ցուցաբերել: Փոխարենը՝ միայն ազնվություն և անկեղծություն են պահանջում: Անկեղծ, բարի, բաց… ամենաուժեղ տղամարդիկ ծնկի են գալիս նրանց առաջ:
Առյուծ: Հաջողակ, ինքնավստահ, անհասանելի, առեղծվածային. տղամարդիկ այսպիսին են համարում Առյուծներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տիրապետում են վարվելակերպի կանոններին, հրաշալի ճաշակ ունեն, սուր միտք: Այս ամենը գրավում է տղամարդկանց: Կին Առյուծների հաջողության գրավականներն են խարիզմը, իրենց մատուցելու կարողությունը:
Առյուծները յուրօրինակ ներքին ուժ ունեն, տանել չեն կարողանում ցանկացած քննադատություն, հատկապես՝ կանանց կողմից: Առաջին իսկ հնարավորության դեպքում Առյուծները պատասխան հարված կհասցնեն: Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ ծանոթներ, ընկերներ ունեն, բավական փակ են, նրանց իսկական բնավորությունը ճանաչում են քչերը, քչերն են տեղյակ նրանց անձնական կյանքի մասին: Յուրօրինակ, ոճային Առյուծները պատրաստ են գրավել ցանկացած տղամարդու և ամբողջ աշխարհը:
Ցուլ: Ցուլերը բազմաթիվ կարողություններ, տաղանդներ ունեն, նպատակասլաց են: Լի են էներգիայով, ձգտում են իրադարձությունների կենտրոնում լինել, կարողանում են գրավել տղամարդկանց ուշադրությունը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմաստուն են, ռեալիստական մտածողություն ունեն, նրանց բոլոր ծրագրերը, երազանքներն իրականանում են գրեթե 100 տոկոսով: Կին Ցուլերը հետաքրքրասեր են, ակտիվորեն լայնացնում են իրենց գիտելիքների և հետաքրքրությունների շրջանակը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տաղանդավոր են, նպատակասլաց, իմաստուն և հաջողակ: Ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում դիմակայել նրանց հմայքին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...