7 իր, որոնք ոչ մի դեպքում չպետք է ընդունեք որպես նվեր (լուսանկարներ)
Ըստ ժողովրդական հավատամքների՝ գոյություն ունեն նվերներ, որոնք ունեն նեգատիվ ունակություններ և որոնցից ավելի լավ է հրաժարվել:
Մենք առաջարկում ենք պարզել, թե որ իրերն են անհաջողություններ բերում և ինչ պետք է իմանալ, որպեսզի զերծ պահեք դժբախտություններից ձեզ և ձեր մտերիմներին:
Դանակ
Դանակը, մկրատը և ցանկացած այլ ծակող-կտրող առարկա մարդն ինքն իր համար պետք է գնի։ Սուր սայր ունեցող իրերում բացասական էներգիա է կուտակվում։ Իսկ եթե նման իր նվիրողը շատ է պնդում, փորձիր նրանից գնել այն, թեկուզ՝ խորհրդանշական գումարով։

Ժամացույց
Այն հաշվում է ժամանակը։ Կարծես, առանձնապես կարևոր չէ, բայց ժամացույցին հատուկ է կանգ առնելը։ Որպեսզի նման նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է՝ այն նվիրողին մի փոքրիկ գումար տալ։

Դրամապանակ
Որպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը՝ կարող ես բաց թողնել գումարի հետ կապված քո հաջողությունը։ Դրանում պետք է լինի գումար, թեկուզ՝ մանրադրամ։

Թաշկինակ
Շատ ազգերի մշակույթում գոյություն ունի թաղման ժամանակ թաշկինակ նվիրելու սովորությունը։ Այդ իրը սերտորեն կապված է տխրության ու արցունքների հետ։
Մարգարիտ
Նման նվերը կարող է հանգեցնել դժբախտության, կորստի ու հիվանդության։ Շատ երկրներում այն խորհրդանշում է անմխիթար այրիների ու որբերի արցունքները։

Հայելի
Հայելին մոգական իր է։ Համարվում է, որ այն կարող է տանել գեղեցկությունը, երիտասարդությունն ու կենսուրախությունը։ Հատկապես պետք է վախենալ հին հայելիներից։

Ձեռնոց
Ձեռնոցի հետ շատ մոգական ծեսեր են կապված՝ անձին կառավարելու առումով։ Ու դրանցով ընդունված է փոխանակվել (ինչպես ասվում է՝ երես առ երես), ոչ թե նվիրել։

Ժողովրդական հավատամքներին կարելի է տարբեր կերպ վերաբերվել՝ ծիծաղել, զարմանալ և նույնիսկ բարկանալ: Կարևորը՝ եթե նվերը տրվել է մաքուր սրտով և բաց հոգով, ապա ոչ մի միստիկական ուժեր չեն կարող ոչ մեկին վնասել: Լավ մնացեք և պահպանեք ձեր հարազատներին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...