Յոթ բան, որ պետք է անել՝ կյանքն ավելի լավը դարձնելու համար
Ներել ինքդ քեզ
Ինքներդ ձեզ ներեք այն ամենի համար, ինչ մինչեւ հիմա սխալ եք արել: Ընկերների, որոնց լքել եք, աշխատանքի, որը կորցրել եք, մարդկանց, որոնց վատ եք վերաբերվել… այն ամենի համար, ինչը տանջում է ձեզ: Ներեք ձեզ այն բանի համար, որ մարդ եք:
Բաց թողնել անցյալը
Բաց թողեք մարդկանց, որոնք երբեք ձեր ուժերին չեն հավատացել: Բաց թողեք մարդկանց, որոնց հուսահատ սիրել եք, բայց երբեք պատասխան չեք ստացել: Բաց թողեք ձեր բոլոր սխալ արարքները: Բաց թողեք անցյալը եւ նայեք դեպի ապագա:
Հրաժեշտ տալ
Հրաժեշտ տվեք ձեր նախկինին, որին դեռ սիրում եք: Հրաժեշտ տվեք բոլոր այն մարդկանց, որոնք երբեք ձեզ չեն վերաբերվել որպես իսկական ընկերների, որոնք երբեք չեն սատարել ձեզ: Հրաժեշտ տվեք ցանկացածին, ով նվաստացրել է ձեզ, ով ստիպել է ձեզ մտածել, որ ոչինչ չարժեք:
Ներողություն խնդրել
Ներողություն խնդրեք ձեր սխալ արարքների համար: Սխալ խոսքերի համար: Այն բանի համար, որ երբեմն ձեզ սարսափելի եք պահում: Ներողություն խնդրեք մարդկանցից, որոնց անտեսել եք, որոնք ոչ մի վատ բան չեն արել: Ներողություն խնդրեք նրանցից, որոնց լքել եք, նրանցից, որոնց դատապարտել եւ վիրավորել եք:
Ընդունել սեփական անկատարությունը
Երբ սխալ եք գործում, պետք չէ թաքնվել վախի պատճառով: Խուճապի մի մատնվեք: Ընդունեք ձեր սխալ արարքները: Ընդունեք, որ երբեք կատարյալ չեք լինի:
Պաշտոնի բարձրացում խնդրել
Եթե զգում եք, որ շատ եք ջանում ավելի փոքր բանի համար, քան արժանի եք, պաշտոնի բարձրացում խնդրեք: Կամ էլ նոր աշխատանք փնտրեք: Կյանքը չափազանց կարճ է՝ առանց գովասանքի եւ արժանի պարգեւի աշխատելու համար: Արեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ ուրիշներից է պետք ձեզանիզ:
Ռիսկի գնալ
Թույլ մի տվեք, որ կյանքն անցնի ձեր կողքով, թույլ մի տվեք ձեզ ճահճանալ, վարժվել հարմարավետությանը: Դուրս եկեք հարմարավետության գոտուց: Ընդառաջ գնացեք ձեր վախերին: Ժամադրության հրավիրեք նրան, ով վաղուց ձեզ դուր է գալիս: Հակառակ դեպքում չեք իմանա, թե ինչպես ավելի լավ կլինի:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...