Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում
Ժամանց

Նշաններ, որոնք վկայում են անառողջ հարաբերությունների մասին (նկարազարդումներ)

Որոշ մարդիկ հակված են էմոցիոնալ կախվածության. նրանց անընդհատ հետապնդում են մտքերն իրենց սիրեցյալի մասին, նրանց տրամադրությունը կախված է սիրեցյալի գործողություններից ու պահվածքից, և այլն: Այսպիսի կախվածութուն հաճախ ունենում են մարդիկ, որոնք բավարար չափով չեն սիրում իրենց ու փնտրում են այդ սերը դրսում: Արդյունքում «թունավոր հարաբերությունների» փակ շրջան է ստացվում, որից, բարեբախտաբար, ելք կա:

Էմոցիոնալ կախվածություն ունեցող մարդիկ «աստվածացնում» են իրենց սիրելիին. նրանց կյանքը պտտվում է վերջինիս շուրջ, նրանից է կախված երջանկության կամ դժբախտության վիճակը:

Մի շարք հոգեբանների կարծիքով՝ իսկական սերը և էմոցիոնալ կախվածությունն ամբողջովին տարբեր բաներ են, և պետք է սովորել տարբերել դրանք:

AdMe.ru-ն պատմել է ազդանշանների մասին, որոնք վկայում են անառողջ հարաբերությունների ու կախվածության մասին:


Ձեզ անմիջապես թվում է, թե գտել եք ձեր կյանքի իրական սիրուն

Արագ սիրահարվող մարդիկ առաջին իսկ ժամադրությունից հետո կարծում են, թե գտել են իրենց կյանքի սիրուն, սակայն հաճախ դա այդպես չէ: Պետք է դադար տալ ու «սառը գլխով» մտածել՝ ինչ եք զգում և ով է նա:

- Նա է իմ սերը:

 

 

Դուք չափից շատ եք իդեալականացնում ձեր զուգընկերոջը

Պետք է կարողանալ սթափ գնահատել ձեզ դուր եկող մարդուն և չգերագնահատել նրան, ինչպես նաև հասկանալ՝ արդյոք նա այն մարդն է, հանուն որի դուք պատրաստ եք անհարմարությունների դիմանալ:

- Դժվար կլինի հետս, ես բարդ բնավորություն ունեմ:

 


Դուք չեք կարող մերժել


Չի կարելի համաձայնել զուգընկերոջ յուրաքանչյուր առաջարկին՝ փորձելով գոհացնել նրան և չկորցնել նրա դրական վերաբերմունքը ձեր հանդեպ: Մի՛ կորցրեք ձեզ հանուն ուրիշի, ոչ մի բան չարժե դրան:

- Գումար պարտքով տա՞լ: Լավ…

- Պետք է ինքս սկզբում որևէ մեկից պարտք անեմ:

 

 

Դուք թողել եք ձեր հոբբին


Նոր մարդու հայտնվելուն պես ձեր կյանքը պետք է ավելի հետաքրքիր ու հարուստ դառնա, այլ ոչ թե հակառակը: Ձեր սիրեցյալը չպետք է դառնա տիեզերքի կենտրոնը. թույլ մի տվեք, որ ձեր երջանկությունը, բարեկեցությունն ու տրամադրությունը կախված լինեն նրանից:

 

 

Դուք խանդում եք ամեն մանրուքի պատճառով


Միայնության վախը կամ անցյալի դավաճանությունները չպետք է թունավորեն ձեր հարաբերությունները ներկայում: Պետք է հասկանալ՝ արդյոք խանդի պատճառներ կան, թե դուք եք հորինել դրանք: Ամեն դեպքում, ամենաճիշտ որոշումն իրավիճակը զուգընկերջ հետ քննարկելն ու կասկածները հաղթահարելն է:

- Պետք է ստուգել նրա բոլոր ընկեր աղջիկներին։

 

Դուք անտանելի եք զգում ձեզ, եթե զուգընկերը ձեզ մոտ չէ

 

Սիրահարված մարդը ձգտում է յուրաքանչյուր վայրկյան իր սիրելիի մոտ լինել, սակայն չի կարելի ապրել միայն նրանով. ազատ տարածություն թողեք ձեր սիրելիին ու մի մոռացեք զբաղվել ձեզնով ու ձեր գործերով:

- Բարև: Ինչպե՞ս ես:

- Ինչո՞ւ չես պատասխանում:

- Ինչ-որ բա՞ն է պատահել: Անհանգստանում եմ, պատասխանի՛ր:

- Քնած էի: