Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումԻրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը․ Մարիաննա ՂահրամանյանԿասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթըԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան
Ժամանց

Ինչպես են Կենդանակերպի նշանները ոչնչացնում սեփական կյանքը

Խոյ (մարտի 21-ից ապրիլի 19-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը բացասական մտքերով եւ թույլ եք տալիս Ձեզ մոլորվել դրանցում։

Ձեր բռնկուն եւ համառ բնավորությունը բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Դուք ապրում եք բացասական աշխարհում, իսկ մարդիկ չեն ցանկանում լինել այդ աշխարհի մասնիկը։

Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 21-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չհասցնելով այն կատարելության։ Դուք մարդկանց եւ իրադարձությունները վերահսկելու անհրաժեշտություն եք զգում։

Ձեզ համար բարդ է հասկանալ, որ չեք կարող վերահսկել ամեն ինչ։ Սովորեք ընդունել դա։ Անկանխատեսելի իրավիճակներ. ահա, թե ինչն է Ձեզ ստիպում անհանգստանալ։

Երկվորյակներ (մայիսի 22-ից հունիսի 21-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեզ՝ նստակյաց կյանք վարելով։ Դուք համաձայնում եք սիրել, որովհետեւ չգիտեք, թե ինչ եք ուզում։ Դուք հարմարվում եք կյանքին, որովհետեւ վախենում եք փոփոխություններից։

Դուք համաձայնում եք այն կարիերային, որը Ձեզ չի երջանկացնում։ Այդ պատճառով, որպես կանոն, մարդկանց ցավ եք պատճառում։

Խեցգետին (հունիսի 22-ից հուլիսի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ ուրիշների կարիքները սեփականից բարձր դասելով։ Շատ էմոցիոնալ եք եւ մոլորվում եք մարդկանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ։

Երբեմն, մտածելով, որ հանդիպել եք «ճիշտ» մարդու, մեծարում եք նրան եւ սիրում ավելին, քան հարկավոր է։ Սակայն աշխատեք չկորցնել ինքներդ Ձեզ։

Առյուծ (հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թաքցնելով սեփական զգացմունքներն ու կարծելով, որ խոցելիությունը թուլության նշան է։

Հենց այդ պատճառով Դուք հմտորեն կարողանում եք անտարբեր ձեւանալ։ Սակայն այս հատկությունը միայնության պատճառ կարող է դառնալ։ Հիշեք, որ զգացմունքներն արտահայտելը թուլության նշան չէ։

Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ չափազանց ինքնաքննադատ լինելով։ Դուք անշահախնդիր եք, եւ մարդիկ սիրում են Ձեզ, սակայն սեփական կարիքները առաջնային համարելու՝ Ձեր անկարողությունը չար կատակ է խաղում Ձեզ հետ։

Բացի այդ՝ Դուք հակված եք գտնել սեփական թերությունները՝ հաշվի չառնելով առավելությունները։ Դուք եք Ձեր ոխերիմ թշնամին։ Փորձեք լուծել Ձեր ներքին կոնֆլիկտը։

Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ փորձելով հաճոյանալ ուրիշներին՝ հաշվի չառնելով սեփական ցանկությունները։ Որքան էլ սիրալիր լինեք, միեւնույն է, մարդիկ օգտագործում են Ձեզ։

Դուք կառավարում եք Ձեր զգացմունքները, սակայն հետագայում զայրույթն աճում է եւ վերածվում վեճի։ Երբեմն Դուք ցավ եք պատճառում այն մարդկանց, որոնց սիրում եք՝ ճնշելով էմոցիաները եւ չցանկանալով լուծել ձեր խնդիրները։

Կարիճ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 22-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ կարծելով, որ արժանի չեք սիրո, եւ միայնությունն ամենալավ տարբերակն է։ Դուք Կենդանակերպի ամենահամառ եւ չոր նշանն եք, որը չի կարող հեշտությամբ ներել մարդկանց։

Ձեր սիրտն այդքան էլ հեշտ չէ նվաճել, սակայն եթե դա հաջողվում է, ապա այդ մարդը կստանա ե՛ւ Ձեր հավատարմությունը, ե՛ւ աջակցությունը։ Ձեր բացասական կողմը եսասիրությունն է. փորձելով իդեալ գտնել՝ Դուք ցավ եք պատճառում մարդկանց, որոնք հոգ են տանում Ձեր մասին։

Աղեղնավոր (նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ վախենալով։ Դուք այնքան եք վախենում պարտությունից, որ ոչինչ չեք անում եւ մնում եք նույն տեղում։

Թեեւ Դուք բազմաթիվ հետաքրքիր մտքեր ունեք, երբեմն մոլորվում եք։ Դուք հակված չեք կենտրոնանալ եւ ջանասիրաբար աշխատել մեկ գործի ուղղությամբ։ Փորձեք ուշադրությունը կենտրոնացնել մեկ խնդրի վրա եւ առաջ դեպի երազանք։

Այծեղջյուր (դեկտեմբերի 22-ից հունվարի 20-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ մտածելով, որ մրցում եք ուրիշների հետ՝ ինչ-որ բանի հասնելու համար։ Դուք ինքներդ ճնշում եք Ձեզ՝ կյանքի ճանապարհը վայելելու փոխարեն։

Դուք այն մարդն եք, ով աներեւակայելի բարդ աշխատանք է կատարում, Դուք այն մարդն եք, ով միշտ գործով է զբաղված, սակայն մի մոռացեք մի պահ կանգ առնել եւ վայելել կյանքն աշխատանքից դուրս, այլապես բաց կթողնեք կյանքի կարեւորագույն պահերը։

Ջրհոս (հունվարի 21-ից փետրվարի 18-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ թույլ տալով, որ անցյալն ազդի ապագայի վրա։ Դուք ամեն ինչ Ձեր ներսում եք պահում՝ դրանով իսկ վնասելով ինքներդ Ձեզ։

Դուք չեք ներում Ձեզ անցյալի համար եւ թույլ եք տալիս, որպեսզի այն թելադրի Ձեր ապագան՝ տանելով իր հետեւից անիմաստ բեռը։ Դուք կարող եք անտեսել լավ մարդկանց, որովհետեւ կարծում եք, որ ավելի լավ է մենակ լինել, քան նրա հետ, ով կարող է օգտակար լինել։

Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)

Դուք ոչնչացնում եք Ձեր կյանքը՝ ընտրելով սխալ մարդկանց։ Դուք ընտրում եք արատավոր մարդկանց եւ վատ սովորություններ եք ձեռք բերում։

Որպես Կենդանակերպի նշաններից ամենամեծ սիրտն ունեցող մարդ՝ Դուք ձգտում եք լինել նրանց կողքին, որոնք պարզապես սպառում են Ձեզ։ Վատ սովորությունների օգնությամբ Դուք փորձում եք հաղթահարել ցավը, որն ամեն անգամ ինքներդ Ձեզ եք պատճառում՝ համարելով, որ արժանի եք դրան։

 

Աղբյուրը՝ brainum.ru