«Դեպրեսիվ շրջանը հաղթահարելու համար որոշեցի դիմել ոճափոխության»․ Իրինա Այվազյանը՝ ոճափոխության, արձագանքների և նոր զբաղվածության մասին
Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը, որին հետուստադիտողները տեսել են «Երանի» և «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալներում, որտեղ նա մարմնավորում էր Անուշիկի կերպարը, ներկայումս հեռուստատեսային զբաղվածություն չունի։
Վերջին օրերին Իրինայի հետևորդները բավականին ակտիվորեն քննարկում են դերասանուհու ոճափոխությունը։ Նա կտրուկ փոփոխություն է արել՝ փոխելով մազերի գույնը։ Այժմ արդեն շիկահեր դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ոճափոխության պատճառի, դրա արձագանքների և նոր զբաղվածության մասին։
«Ներկայումս մի փոքր այլ ձևաչափի է զբաղվածությունս՝ լինելու է Youtube-յան հաղորդում, բայց թե ինչի մասին է՝ փակագծերն առայժմ բացել չեմ ցանկանում։ Իհարկե սպասում եմ նաև նոր առաջարկների։ Իսկապես «Էլենի օրագիրը» նախագծից հետո հայտնիության ավելանալը զգացել եմ, սակայն որևէ փոփոխություն, որ ասեմ նկատել եմ՝ ոչ։ Ուղղակի շատ հաճելի է»,- ասաց Իրինան։
Անդրադառնալով ոճափոխությանը՝ դերասանուհին ասաց, որ այն որոշ չափով կապված է կյանքում փոփոխություն անելու ցանկության հետ։
«Կարծում եմ, կյանքումս ուղղակի եկավ մի պահ, որ հասկացա՝ ինչ-որ փոփոխություն է պետք։ «Էլենի օրագիրը» նախագծից հետո ինձ մոտ դեպրեսիվ շրջան է սկսվել։ Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչից է, և, հաշվի առնելով դա, ցանկացաի մազերիս գույնը փոխել։ Դեպրեսիվ շրջանը հաղթահարելու համար որոշեցի դիմել ոճափոխության։ Դա միջոց էր, որ դեպրեսիվ այդ վիճակը քիչ թե շատ անցնի։ Հիմա մի փոքր անցել է, սակայն դեռ շարունակվում է»,- ասաց դերասանուհին։
Թե ինչու իր մոտ սկսվեց դեպրեսիվ շրջան՝ Իրինան ասաց․ «Ըստ իս նման շրջան սկսվեց, որովհետև ծանր գրաֆիկից, զբաղվածությունից հետո միանգամից հաջորդեց պասիվությունը՝ պարապությունը։ Ես դրա հետ եմ կապում և, կարծում եմ, կամաց-կամաց կանցնի»։
Իրինան նշեց, որ իր մազերի գույնն իրեն միշտ դուր է եկել և հակառակը՝ շիկահերների հանդեպ երբեք մեծ համակրանք չի ունեցել․ «Ինքս էլ չգիտեմ՝ ինչու որոշեցի, որ հենց այս գույն պետք է ներկել։ Որոշ չափով կար անհանգստություն շիկահերների մասին կարծրատիպերի հետ կապված՝ հիմա էլ ընկերներս կատակում են ու ասում «շիկահեր», սակայն շատ չեմ անհանգստանում, որովհետև արմատների հատվածում մազերիս բնական գույնը պահպանել եմ»։
Ինչ վերաբերում է արձագանքներին՝ Իրինան նշեց․ «Արձագանքները շատ դրական են, չնայած կան նաև բացասական կարծիքներ, որոնք ինչ-որ չափով կոտրում էին։ Քանի որ փոփոխությունը բավականին կտրուկ էր՝ արձագանքները ևս բավականին շատ էին։ Դրականների հետ մեկտեղ ասում են, որ կոտրել եմ բնական գույնը, նախկին գույնն ինձ ավելի էր համապատասխանում և այլն։ Նման տեսակետներն ինչ-որ ձևով ազդում էին, բայց հետո, ամեն դեպքում, հասկանում եմ, որ դրական տեսակետներն ավելի շատ են և պետք չէ ուշադրություն դարձնել»։





















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...